Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված ՀՀ հավասարակշռված շահի վրա. Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված  բոլոր նամակներն անձամբ կարդացել է: «Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին նամակների մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ: Որ ասում եք՝ ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է, և հույս ունեմ՝ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել:

Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ, այս հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը կեղտոտվելու է, ջուրը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու, փոշի է լինելու, ստորերկրյա ջուրը կեղտոտվելու է: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց եթե պարզվի, որ այդպես չէ, դա ուրիշ իրավիճակ է», - ասել է կառավարության ղեկավարը:

«Այս ողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք իքս պահից արդեն չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Դա այսօրվա ամենամեծ պրոբլեմն է: Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, ձեր հղած բոլոր ուղերձներն անձամբ կարդացել եմ՝ հարյուրավոր էջերով, անցած տարվա հունիս-հուլիսին: Եվ այս քրեական գործը, որ հարուցվել է, հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը, որ եղել է, եղել է իմ նախաձեռնությամբ, և դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,- ընդգծել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներին. ««Էլարդ» ընկերության եզրակացությունը կա, և եզրակացության հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան: Պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի հետ կապված, Սևանա լճի հետ կապված վտանգ չկա, կարդացել եք, գիտեք: Խոսքը «Էլարդ»-ի եզրակացության մեկնաբանության մասին է. կա մեկնաբանության խնդիր, և  քանի որ դրա շուրջ բանավեճ է առաջացել, որոշել եմ, որ հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ է այն հարցի շուրջ, թե դուք ինչ եք գրել, և որն է ձեր եզրակացությունը, դուք ինքներդ ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի»: Կառավարության ղեկավարն առաջարկել է Ջերմուկի բնակչությանը ձևակերպել եզրակացության հետ կապված հարցերը, որոնք կբարձրացվեն խորհրդակցության ժամանակ: «Չնայած, ըստ էության, հարցերը հրապարակային կան, և մենք էլ կարող ենք հավաքել այդ հարցերը. եթե դուք օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցության սղագրությունը կարդացել եք, տեսել եք՝ հարցերը, որ դուք տալիս էիք մեր հանդիպման ժամանակ, ես բարձրացրել եմ այդ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումը կլինի, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, դա կհրապարակենք և կխոսենք», - ասել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունն անձամբ է անցկացնելու՝ այնպես, որ հստակ պատասխաններ հնչեն և տարընթերցումների տեղիք չլինի:

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ:

Տպել
2715 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել