Առանց դաշտային ուսումնասիրության՝ 400 հազար դոլար վարձատրություն՝ միայն առկա փաստաթղթերը ստուգելու համար

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հարցը եւ սույն խնդրով հարուցված քրեական գործը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Այսօր էլ թեմայի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի գործով քննչական խմբի ղեկավար, գնդապետ Յուրա Իվանյանը:

Նա ասուլիսի սկզբում նախ պատմեց, թե 2018 թվականի հուլիսի 20-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանության նախարարաության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ինչ գործողություններ են իրականացվել։ Նա նշեց, որ այդ քրեական գործով նախաքննական մարմինն ի սկզբանե նշանակել է համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ-ին եւ 22 գիտնականներ նշանակվել են փորձագետներ։

«Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2017 թ․-ից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է եւ ակտիվորեն մասնակցում է այս կառույցի գործունեությանը։ Քննչական կոմիտեն ու Բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր ընկերություն գտնելու ու փորձաքննության ներգրավելու հարցում դիմել են այս ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «ԷԼԱՐԴ» ընկերությանը՝ որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ թիմ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, ինչպես նաեւ տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին տարբեր հրավերներ ուղարկվեցին։ Մրցութային հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի տվյալները, ընտրեց  «ԷԼԱՐԴ»-ի թիմին»,- ասաց Իվանյանը՝ հավելելով, որ մրցութային հանձնաժողովը, հասկանալով խնդրի կարեւորությունը, բավականին խիստ է եղել ընտրություն կատարելիս․

«Մոտեցումը եղել է շատ խիստ, եւ մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվել է այնպիսի ընկերության, որը որեւէ կերպ չէր ունենա շահերի բախում եւ, ընդհանրապես, մինչ այդ Հայաստանում գործունեություն իրականացրած չէր լինի։ Քննչական կոմիտեի եւ կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, ինչից հետո համալիր փորձաքննություն է նշանակվել, ELARD-ի ներկայացրած ութ փորձագետներին հանձնարարվել է կատարել փորձաքննությունը։ Մայիսի 15-ին փորձագետներն արձանագրեցին, որ լիարժեք եզրակացության համար որեւէ տվյալի բաց չկա։ Փորձաքննության ընթացքում գնահատվել են ոչ միայն ջրային ռեսուրսները, այլեւ՝ օդի որակ, կենսաբազմազանություն եւ այլն։ Փորձագետներն արձանագրել էին, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ աղբյուրների միջեւ որեւէ կապ չկա, երկրորդ՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Սեւանի ավազանի միջեւ որեւէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սեւանա լճի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սեւանա լճի ծավալներում աննշան կլինի»,- ներկայացրեց քննչական խմբի ղեկավարը:

Իվանյանը անդրադարձավ ELARD ընկերության վերաբերյալ այն քննադատություններին, թե այն միջազգային կառույց չէ, եւ, հետեւաբար, փորձաքննությունը եւս միջազգային չէ։ Քննչական խմբի ղեկավարը պնդեց, որ միայն զուտ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետները չեն ներգրավված եղել, այլ նաեւ TRC-ի փորձագետները նույնպես, այսինքն, Իվանյանի պնդմամբ՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է։

Գնդապետի խոսքով՝ երրորդ կարեւոր հանգամանքը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Որոտան-Արփա գետերի վրա․

«Որպեսզի կանխվեն շրջակա միջավայրի ազդեցությունները, կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ փորձագետների՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից մեղմման միջոցները ողջամիտ են եւ համապատասխան։ Եթե «Լիդիան Արմենիա»-ն ձեռնարկի 16 մեղմման միջոց, ապա այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Դրանցից 10-ը արդեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը կիրառել է։ Փորձագետները եկել են եզրահանգման, որ օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այսինքն՝ այն մտահոգությունները, որ փոշին կտարածվի, կհասնի Ջերմուկ կամ այլ բնակավայրեր, դրանք չեն հիմնավորվել։ Առաջին պլան են գալիս մեղմման միջոցառումները, որոնք գնահատվել են ողջամիտ, եւ եթե դրանք իրականացվեն լրացուցիչ միջոցառուների հետ միաժամանակ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»։ 

Դիտարկմանը, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննության եզրակացության մեջ գրված է նաեւ, որ գնահատումները թերի են, հետեւաբար հետեւությունները՝ անվստահելի, ուստի՝ հարցին, թե հանքի շահագործումը կարո՞ղ է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել, այս դեպքում ինչպե՞ս են պնդում, թե Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր չէ, Յուրա Իվանյանը պատասխանեց․

«Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որը պետք է կանխի վտանգներն ու վնասները։ Բնապահպանական խնդիրների մեղմման միջոցները, որոնք նախատեսվել են «Լիդիան» ընկերության փորձագետների կողմից, գնահատվել են իրավաչափ։ Ասվում է, որ եթե համակարգը գործի, ապա բնապահպանական ռիսկերը կառավարելի են»։

Հարցին՝ եթե «ԷԼԱՐԴԸ» դաշտային ուսումնասիրություն չի արել, այլ միայն թղթաբանական, այդ դեպքում ինչու է ՀՀ կառավարությունն այս ընկերությանը ուսումնասիրության համար 400 հազար դոլար վճարել, Իվանյանը պատասխանեց, որ վարույթն իրականացնող մարմինն ու բնապահպանության նախարարությունը, երբ ցանկանում էին փորձաքննության համար միջազգային ընկերության դիմել, խորհրդատվություն են իրականցրել նաեւ տվյալ ոլորտի փորձագետների հետ, եւ ճշտել, որ այդ գները միջազգայնորեն ճանաչված գներ են։ Իվանյանը նշեց, որ եզրակացությունը հանդիսանում է ապացույցի տեսակ, այն գանահատվում է այլ փաստական տվյալների համակցության մեջ, եւ եթե չի հերքվում այլ փաստական տվյալներով, ապա համարվում է հավաստի։

Յուրա Իվանյանն անդրադարձավ նաեւ «Լիդիան» ընկերությանը քրեական գործում որպես կողմ ներգրավելուն։  Ըստ նրա՝ պետության պոզիտիվ պարտականությունն է «Լիդիան»-ին տալ պարզաբանումների հնարավորություն․

«Քննչական կոմիտեն, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, «Լիդիան»-ի պարզաբանումներում ներկայացված հիմնավորումն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով այլ փաստական տվյալների համակցության մեջ եւ եկել եզրակացության։ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավել։ Մենք գործ ունենք պետության պոզիտիվ պարտականության հետ։ Եթե քննություն է ընթանում, ապա պետք է հնարավորություն տալ պարզաբանումներ ներկայացնելու, բայց վերջնական գնահատական՝ հիմնավո՞ր են պարզաբանումները, թե՝ ոչ, տալու է վարույթ իրականացող մարմինը»,- ընդգծեց Իվանյանը։

Ասուլիսի ժամանակ լրագրողը քննչական խմբի ղեկավարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, 2019 թվականին Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ELARD-ի զեկույցի մեջ գրված է, որ «իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում Սպանդարյան-Կեչուտ թունել», իսկ 2016-ին «Լիդիան Արմենիայի» կազմած Ամուլսարի ՇՄԱԳ-ի մեջ նշված է, որ «ստորերկրյա ջրերը կարող են թունել ներթափանցել ամբողջ երկայնքով», եւ նույն ՇՄԱԳ-ի մեկ այլ էջում նշված է՝  «Սպանդարյան-Կեչուտ թունել ներթափանցող ստորգետնյա ջրերի վրա կանխատեսվում է հնարավոր էական ազդեցություն»: Լրագրողի դիտարկմանը՝ ստացվում է, որ 2016 թվականին ջրերը կարղ էին լցվել թունել ու դրանց վրա էական ազդեցություն էր կանխատեսվում, իսկ արդեն 2019 թվի իզոտոպային տվյալների համաձայն՝ դա հերքում են, քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը պատասխանեց․

«Չի կարելի փորձաքննության եզրակացությունը վերցնել, 400 էջը ծաղկաքաղ անել։ Փորձագետներին միայն «Լիդիան»-ի իզոտոպային տվյալները չեն տրամադրվել, նաեւ տրամադրվել են Civil Voice ՀԿ-ի, ԳԱԱ-ի, Երկրաբանության ինստիտուտի եւ ռուսական մի կառույցի հետ համատեղ իրականացված իզոտոպային անալիզները։ Ընդունենք, թե իզոտոպային տվյալները ճիշտ չեն, ջրերը կգնան-կլցվեն, հարկավոր է կարդալ հաջորդող մասը, փորձագետներն են ասում՝ ընդունենք, թե երկրաշարժ կլինի, ջրերը կլցվեն Կեչուտի ջրամբար, հետո՝ Սեւան կհասնեն, բայց դա որոշակի ազդեցություն չի ունենա Սեւանի կոնցենտրացիայի վրա։ Ես կարող եմ վերցնել փորձաքննության եզրակացությունը, ծաղկաքաղեր անել, գտնել ամենավատ բաները, բայց պետք է ընդհանուրի տեքստով գնահատել։ Միտքը իր վերջնական եզրահանգումներում է, հետագա ձեւակերպումներում»,- ասաց Ամուլսարի հանքի գործով քննչական խմբի ղեկավարը։ 

Անդրադառնալով հարցին, որ Քննչական կոմիտեն տարածում է «Լիդիան» ընկերության տեսանյութը, որտեղ ներկայացվում է հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի մեղմման մեխանիզմը, արդյոք դա շահերի բախում չէ՞, ՔԿ ներկայացուցիչն ասաց, որ կոմիտեն հանքի փորձաքննության եզրակացությունը հարապարակելուն զուգահեռ նշում մեղմման միջոցների մասին, եւ հանրությանն այդ մեխանիզմը բացատրելու համար որոշակի ժամանակ էր պետք, դրա համար էր ժամանակային առումով օգտագործել են «Լիդիան»-ի պատրաստած տեսանյութը։ Յուրա Իվանյանը ընդգծեց, որ Քննչական կոմիտեն որեւէ գնահատական չի տալիս այդ մեղմման միջոցին։

Տպել
2254 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել