Գեղարվեստական իմաստ ունեցող պատկերները գռեհկաբանությունից տարանջատելու նուրբ աշխատանք ենք կատարում. Հակոբյան

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը քննարկման է դրել օերեր շարունակ քննադատության կենտրոնում հայտնված «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառման միջոցավ անդրադարձել էր սերիալին, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ շուտով ՀՌՀ- եզրակացությունը պարզ կլինի եւ բոլորը կտեղեկանան:

«Սա շատ բարդ խնդիր է, որովհետեւ, գեղարվեստական իմաստ ունցող այդպիսի պատկերները գռեհկաբանությունից տարանջետու համար շատ դժվար է իրավականորեն գնահատական տալը: Աշխարհում բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր կան, որ եթե մենք զուտ օրենքի տառին համապատասխան գործենք բոլորը պիտի արգելվեն. այդ նուրբ աշխատանքը հիմա մեր վարչությունում է կատարվում»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Քննադատված սերիայում, մասնավորապես, հետեւյալ տեսարանն է. տղամարդը կնոջը հարվածներ հասցնելուց հետո մկրատով վնասում է դեմքը, փորձում կտրել քիթը: Սերիալի «մկրատով հերոսին» մարմանավորում է դերասան Լեռնիկ Հարությունյանը, իսկ բռնության ենթարկվող կնոջը՝ Եվա Բաղդասարյանը:

ՀՌՀ խորհրդի նախագահը հայտնեց, որ անձամբ է դիտել սերիալը, ինչն էլ իրեն բավականին բարկացրել է. «Ո՛չ  մի գեղարվեստական նպատակ չկա, միայն բռնության տեսարաններ են, ինչը մեր կողմից իրավական գնահատականներ կստանա: Մենք պետք է ուշադիր լինենք մեր իրավական գնահատականներում, եզրակացություններում եւ որոշման մեջ, որպեսզի հետագայում դատական գործ բացվելու դեպքում պարտված չլինենք»:

ՀՌՀ խորհրդի նախագահի համոզմամբ՝ խնդիրը մեծ ու համապարփակ է եւ միայն իրենց գործունեությամբ չի պայմանավորված: «Միշտ զարմանում եմ, որ նման դեպքերում ինձ թեգ են անում Ազգային ժողովի պատգամավորները: Նրանք նստեցին այդ աթոռներին ուրեմն այդ խնդրով եւս պիտի լուրջ զբաղվեին, ոչ թե ամեն ինչին ինձ թագ անեին»,-ասաց նա:

Հակոբյանի վստահեցմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում լուրջ կարգավորումների կարիք կա, որը ոչ թե ՀՌՀ-ի խնդիրն է, այլ Ազգային ժողովի: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովը կարեւորագույն դեր ունի այդ ամենին վերջ դնելու համար, քանի որ խնդիրը համակարգային է:

Հակոբյանը հայտնեց, որ աշխատում են «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինության հետ: «Հասկանում ենք, որ նմանատիպ սերիալները ռեյտինգ են հավաքում, գումար աշխատելու միջոց է, բայց սա նաեւ մեր հանրության ճաշակի եւ իրավագիտության խնդիրն է: Եթերում այս համատարած անճաշակության դեմ պետք է ազգովի պայքարենք»,-եզրափակեց նա:

Տպել
3907 դիտում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից