Առաջին անգամ բանակը Երեւան է մտել 1996-ին, երբ Տեր–Պետրոսյանի կողմից ճնշվում էին ցույցերը․ Հայկ Ալումյան

Մեկնաբանելով, թե ինչպես է մեր օրենդրությունը թույլ տալիս զինված ուժերն օգտագործել ներքաղաքական իրավիճակներում, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ բացի Սահմանադրության 8․2 հոդվածի մեջբերումից՝ հղում արեց նաեւ 1996 թվականի ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին օրենքին։

Ալումյանն ասաց, որ 2008 թվականի դրությամբ նշյալ օրենքը սահմանում է ԶՈՒ զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, ներքին կարգ ու կանոնը, պաշտոնատար անձանց պարտականությունները եւ այլն։ Այս կանոնակարգով ղեկավարվում են ԶՈՒ զորամասերի շտաբների, վարչությունների, հիմնարկների, ռազմական ուսումնական հաստատությւոնների բոլոր զինծառայողները։

Այս օրենքի դաշտում ԶՈՒ կիրառումը ներպետական խնդիրների լուծման հարցում կանոնակարգվում է հոդված 8-ով, ըստ որի՝ զինծառայողների պարտականություն ասելով հասկացվում է  մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական  պարտականությունների, մարտական հերթապահությունների կատարումը, եւ այլն, օրինականության եւ իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը։ Ըստ Ալումյանի՝ սա հենց ներքին խնդիրներին ԶՈՒ ներգրավված լինելու իրավունք է սահմանում՝ իհարկե ոչ ցանկացած իրավիճակում, ինչպես նշեց պաշտպանը։

Հաջորդիվ՝ Ալումյանը մեջբերեց նույն օրենքի հոդված 11-ը․ «Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու եւ օգտագործելու իրավունք: Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`

- պահպանվող ռազմական եւ պետական օբյեկտների, զորամասերի եւ ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների եւ պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

- զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

- զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

- հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված եւ զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաեւ զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը»։

Ալումյանն այս հոդվածը մեջբերելիս ընդգծեց «պետական օբյեկտներ» արտահայտությունը։

Քոչարյանի պաշտպանն անցավ նույն օրենքի հոդված 22-ին․

«Մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա եւ կայազորային վերակարգի մեջ գտնվող, ինչպես նաեւ տարերային աղետների հետեւանքների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ վիճակներում գտնվող զինծառայողները կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները եւ դրանց կատարման կարգը սահմանվում են օրենսդրական, համազորային ակտերով, զինվորական կանոնադրություններով ու դրանց հիման վրա մշակված իրավական այլ ակտերով եւ, որպես կանոն, կրում են ժամանակավոր բնույթ:

Հատուկ պարտականությունների կատարման ժամանակ զինծառայողներն օժտվում են նաեւ հատուկ իրավունքներով` կապված զինվորական կարգապահության եւ իրավակարգի պահպանման, անձնակազմի, մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների եւ ուրիշ ռազմական ու պետական օբյեկտների պաշտպանության հետ, այդ թվում` զենքի գործադրմամբ»: Նույն ընդգծումը պաշտպանն արեց նաեւ այս հոդվածում։

Այսպիսով, Ալումյանի պնդմամբ, մեր օրենսդրությունը միանշանակ թույլ է տվել եւ թույլ է տալիս ԶՈՒ-երը ներգրավել ներքին խնդիրների լուծմանը։

Հայկ Ալումյանն ասաց, որ Մարտի 1-ից հետո 2012 թվականին ընդունվել է Արտակարգ դրության ռեժիմի մասին օրենք, որտեղ ուղիղ գրված է ԶՈՒ-երը ներքին խնդիրների լուծմանը ներգրավելու իրավունքի մասին․

«Ավելին, մենք մինչեւ Մարտի 1-ը ունեցել ենք բավականին մեծ փորձ այդպիսի խնդիրների լուծմանը ԶՈՒ-երի ներգրավման, բայց ամոթխած կեցվածքով փորձում են չհիշել, բայց այդ փորձը կա»,- հայտարարեց պաշտպանը՝ հիշեցնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1993 թվականի փետրվարի 8-ի հրամանագիրը՝ ԶՈՒ-երը արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին․

«Արմավիրի շրջանի Ջանֆիդա եւ Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունները կանխելու, վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու եւ կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով որոշում եմ Արմավիրի շրջանում հայտարարել արտակարգ դրություն՝ մեկ ամիս ժամանակով։ Սույն հրամանագրի կատարման պարտականությունը դնել ՀՀ ներքին զորքերի, ՊՆ-ի եւ ԱԱԾ-ի պետական վարչության վրա»։

Հայկ Ալումյանն ասաց, որ նախագահի այս հրամանագիրը գործել է 1996-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ մայրաքաղաքի փողոցներում տանկեր էին տեղակայված։

«Որոշակի տարբերություն կա 1996-ին եւ 2008-ին զորքերի օգտագործման միջեւ։ 1996-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ եւ բախումներ չլինեն զորքերի եւ ցուցարարների միջեւ»,- ասաց նա։

Ալումյանը հիշեցրեց, որ 1996-ի հոկտեմբերի 2-ին, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ամփոփում էին ցույցերը ցրելու գործողությունները, Վանո Սիրադեղյանը հայտարարել է, որ հայկական բանակը առաջին անգամ մտավ մայրաքաղաք, իսկ զորքերի հետեւից՝ ներքին զորքերի ծառայողները․

«Հայկական բանական առաջին անգամ մտավ մայրաքաղաք 1996-ին, զորքերի հետեւից՝ ներքին զորքերը, մեր առաջին գունդը, նրանք պահպանել են Սահմանադրությունը, պաշտպանել են նախագահին, կարեւոր չէ, թե ով է նախագահ, կարեւորը պաշտպանել են Սահմանադրությունը, երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է 2-3 մասի, գլխավոր խոսքը բանակայինինն է, կարեւորը սպայական կազմն է, ու եթե մեկ սանտիմետր կողք են գնացել, ուրեմն արյունն արժե այն, որպեսզի սահմանդրական կարգն ու թափված արյունը փոխհատուցվել են կայունությամբ։ Ձեր կենացը, Վազգեն, քո կենացը։

․․․ Երկրապահի տղերքը մտան նախագահական նստավայր, ամենախոցելի մասը, եթե այնտեղ մտնում են մարդիկ, պետք է կրակել, պետք է 50-100 մարդ մեռնի, փառք աստծո, այդպես չեղավ։ Իսկ նրանք պետք է փոխվեն, այս ժամանակ սաղ ազգին հերիք կլիներ, ի՞նչ ժողվուրդ, ընդամենը 15 հազար, իսկ զայրացած 300-500 մարդ, կամ 1000, ութ մեքենա քաշում ես, լողացնում մարդկանց, ու տուն են գնում չորանալու»,- Սիրադեղյանի ասածներից մեջբերում արեց Հայկ Ալումյանը՝ շարունակելով․

«Միշտ հիշեք, որ առաջին անգամ հայկական բանակը մտել է Երեւան 1996-ին, երբ որ Լեւոն Տեր–Պետրոսյանի կողմից մայրաքաղաքում ցույցերը ճնշվում էին»,-հայտարարեց Ալումյանը։

Ալումյանն հարց հնչեցրեց, որ եթե այսօր մեր քննչական մարմինները սեւեռվել են այն գաղափարի վրա, ըստ իրեն՝ կեղծ գաղափարի, որ զորքը չի կարող օգտագրծվել ներսի խռովությունները  դադարեցնելու նպատակով, եւ իրոք այդպես են մտածում, ապա ինչու իր վերը նշվածներին գնահատական տրված չէ։

Տպել
3783 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ