Հիասթափություն. «Արարատ-Արմենիան» դուրս չեկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ

Ոչ թե պատմական օր, այլ հիասթափություն: Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» չկարողացավ օգտագործել Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի փլեյ-օֆ փուլի առաջին խաղում Երեւանում «Դյուդելանժի» նկատմամբ ձեռք բերած առավելությունը (2:1): Քիչ առաջ մրցակցի հարկի տակ պատասխան խաղում պարտվեց 11-մետրանոց հարվածաշարում:

Հանդիպումը մեկնարկեց ակտիվ պայքարով: Հայկական թիմն ագրեսիվ սկսեց, սակայն մրցակիցը նույնպես ձեռքերը ծալած չէր նստում: Ամեն դեպքում առաջին խաղակեսի սկզբում ավելի արդյունավետ էր «Արարատ-Արմենիան»: Դրվագներից մեկում հարձալկվող Անտոն Կոբյալկոն հարմար դիրքից հարվածեց դարպասաձողին, քիչ անց էլ չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: 11-մետրանոցից րոպեներ անց, սակայն, «Արարատ-Արմենիան» ի վերջո բացեց հաշիվը: Կոբյալկոյի փոխանցումից հետո 24-րդ րոպեին աչքի ընկավ Մաիլսոն Լիման:

Առաջին խաղակեսի վերջում տանտերերն ավելացրին ճնշումը եւ շարունակեցին նույնն անել 2-րդ կեսի սկզբում: Ու հենց այդ ժամանակ կարողացան հաջողության հասնել: 11-մետրանոցի իրավունք ստացան, որը 48-րդ րոպեին անվրեպ իրացրեց Դանել Սինանին: Գոլից հետո էլ նրանց վտանգավոր գրոհները հետեւում էին մեկը մյուսին, իսկ հայկական թիմի խաղացողների նյարդերն աստիճանաբար տեղի էին տալիս: Ի վերջո 71-րդ րոպեին տանտերերը նաեւ առաջ անցան հաշվի մեջ: Իր հաշվին դուբլ ձեւակերպեց Սինանին:

Մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ կողմերը նույնպես միմյանց դարպասը գրավել չկարողացան, խաղն ավարտվեց, ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 3:3 հաշիվը, ու նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար: Այնտեղ ավելի հաջողակ գտվեցին տանտերերը: Նրանք հաղթեցին 5:4 հաշվով: Հայկական թիմից վրիպեցին Պետրոս Ավետիսյանն ու Գեորգի Պաշովը:

«Արարատ-Արմենիան» չկարողացավ կատարել այդ կես քայլը, որն անհրաժեշտ էր խմբային փուլ դուրս գալու համար: Ամեն դեպքում սա բացառիկ ձեռքբերում էր հայկական ֆուտբոլի համար: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ հայկական թիմը հասավ եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆ փուլ:

Տպել
2567 դիտում

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել