Ինձ թվում է՝ մեծ գործ ենք արել. Վարդան Մինասյան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դրական է գնահաոտւմ իր թիմի ելույթները եվրագավաթներում՝ անկախ նրանից, որ այն չկարողացավ օգտվել Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլ դուրս գալու հնարավորությունից: Այս մասին մասնագետն ասել է երեկ՝ օգոստոսի 29-ին, փլեյ-օֆ փուլի «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղից հետո: Առաջին խաղում Երեւանում 2:1 հաղթելուց հետո ՀՀ չեմպիոնը մրցակցի հարկի տակ պատասխան խաղում պարտվեց նույն հաշվով, այնուհետեւ էլ զիջեց 11-մետրանոցներով՝ զրկվելով Հայկական ֆուտբոլում պատմություն կերտելու հնարավորությունից:

«Եթե վերլուծենք՝ որտեղ էինք, ինչպես ենք սկսել, ինչպես եկանք այստեղ հասանք, մեծ գործ ենք արել: Ճիշտ է՝ մի քիչ լավ չէ, որ այսպես ենք պարտվում՝ 11-մետրանոցներով, բայց 11-մետրանոցները երբեք չես իմանում ինչպես կվերջանան: Մենք առաջին տարվա համար, ինձ թվում է... դրական եմ գնահատում մեր մասնակցությունը: Մենք այստեղ տեսնում ենք, թե մեր թիմն ինչի է ընդունակ, թե ինչպես պետք է ուժեղանանք, որ ֆուտբոլիստներն են մեզ մոտ ավելի շատ ՀՀ առաջնության համար, որ ֆուտբոլիստներն են եվրոպական մակարդակի համար: Ըստ դրա՝ կվերլուծենք եւ առաջ կշարժվենք»,- ասել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ երեկվա հանդիպմանը, ապա մարզիչը չի քննադատել իր խաղացողներին: Մասնագետը նշել է, որ դրա համար պատճառ չի տեսնում: 11-մետրանոցներն էլ ընդգծել է, որ վիճակահանություն են:

«Կուզենամ շնորհավորել «Դյուդելանժին» հաղթանակի կապակցությամբ: Եթե նայենք մեր հետագիծը՝ ուր ենք հասել, ինձ թվում է՝ մենք լավ գործ ենք արել: Հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցությունն եմ ցույց տվել նրանց: Խաղի ընթացքը հաշվի առնելով՝ մենք չենք կարող մեր խաղոցողներին ինչ-որ բացասական բան ասել, որովհետեւ լավ խաղացին, իսկ 11-մետրանոցները վիճակահանության նման բան են: Ավելի շատ «Դյուդելանժի» բախտը բերեց»,- ասել է նա:

Ամեն դեպքում սա ոչ միայն «Արարատ-Արմենիայի», այլեւ հայկական ֆուտբոլի համար բացառիկ ձեռքբերում էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ հայկական թիմը հասավ եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆ փուլ:

Տպել
1865 դիտում

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան