Պատմական օր հայկական ֆուտբոլում չստացվեց: Այն հետաձգվում է անորոշ ժամանակով: Այսօր՝ օգոստոսի 30-ին, Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության ժամանակ հայ երկրպագուները կարող էին շունչները պահած սպասել, թե ովքեր են լինելու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները, սակայն միայն տեղեկացան, որ ՀՀ չեմպիոնին փլեյ-օֆից դուրս թողած «Դյուդելանժն» A խմբում մրցելու է մրցաշարի 5-ակի չեմպիոն «Սեւիլիայի» դեմ ու որ «Արսենալին» այդքան էլ բարդ խնդիրներ չեն սպասվում F խմբում «Այնթրախտի», «Ստանդարտի» ու «Վիտորիայի» հետ խաղերում:

Մեծ սպասումներից հետո հայ ֆուտբոլասերների շրջանում հիասթափություն է ու տխրություն, որը դրսեւորվում է տարբեր կերպ: Ոմանք քաջալերում են ու նշում, որ ամեն դեպքում պետք է արժանին մատուցել, ոմանք էլ թե՝ այդ Լյուքսեմբուրգի թիմն ի՞նչ էր որ, Պետրոս Ավետիսյանն ամեն ինչ փչացրեց, ինչպե՞ս կարելի է Պաշովին թույլ տալ 11-մետրանոց իրացնել, Վարդա՛ն Մինասյան, այդ ի՞նչ տակտիկա է:

Իհարկե ախորժակն ուտելիս է բացվում, ու գուցե շատերն արդեն պատկերացնում էին՝ ինչպես են փորձելու եվրոպական խոշոր մրցաշարերից մեկի տոմսերը ձեռք բերել, մտածում էին՝ տեսնես դրանք որքան են արժենալու, բայց պետք է նաեւ արձանագրել, որ սա ամեն դեպքում բացառիկ արդյունք է: Անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ մի թիմ չի կարողացել եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆ հասնել ու այսքան մոտ լինել խմբային փուլին: «Արարատ-Արմենիան» դա արեց առաջին փորձից:

Ընդհանրապես այս թիմի մոտ առաջին փորձից գրեթե ամեն ինչ լավ է դասավորվել: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության նորամուտի տարում դարձավ չեմպիոն, հետո էլ հաղթանակով նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում: 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանում հաղթեց Շվեդիայի չեմպիոնին՝ ԱԻԿ-ին, ու պատասխան խաղից հետո մրցաշարից դուրս մնաց ընդհանուր դիմակայությունում մրցակցին զիջելով ընդամենը 1 գնդակով (4:3): Հայտնվեց Եվրոպա լիգայում, որտեղ բախտը մրցակցիների հարցում, կարելի է ասել, բերեց: Նախ շրջանցեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսին», ապա վրացական «Սաբուրթալոյին», որին դուրս թողեց առաջին խաղում տանը պարտվելուց հետո:

Երեկ էլ ընդամենը կես քայլ էր մնում, որ նոր էջ բացեր հայկական ֆուտբոլում. պետք էր գոնե ոչ-ոքի խաղալ կամ եթե անգամ պարտվել, ապա ձեռնտու հաշվով, բայց ձեռքից բաց թողեց Երեւանում ստացած առավելությունից (2:1): Հիմա բազմաթիվ եթեներ կարելի է գտնել. եթե Կոբյալկոն չհարվածեր դարպասաձողին, եթե իրացրած լիներ խաղասկզբի 11-մետրանոցը, եթե հաշիվը բացելուց հետո չթուլացնեին ու գնային 2-րդ գոլի հետեւից, եթե այսպես, եթե այնպես, բայց որքան էլ ծեծված արտահայտություն թվա, սա ֆուտբոլ է: Վարդան Մինասյանը երբեք էլ չի թաքցրել, որ իր թիմի ֆիզիկական պատրաստվածությունը չի բավարարում ողջ հանդիպման ընթացքում տեմպը պահելու համար, ոչ էլ որեւէ մեկի համար նորություն էր, որ սա նորաստեղծ թիմի առաջին փորձն է Եվրոպայում: «Դյուդելանժն» էլ այնպես չէ, որ եթե եվրոպական գրանդ չէ, ուրեմն հայկական թիմի համար նրան դուրս թողնելը պետք է խաղուպար լիներ:

Ամեն դեպքում միայն փաստը, որ այսօր հայ ֆուտբոլասերը համացանցում դժգոհում է ոչ թե ինչ-որ առօրյա ֆուտբոլային իրադարձությունից, այլ Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս չգալու համար, արդեն առաջընթաց է: Վերջին անգամ նման ֆուտբոլային էմոցիաներ, ցավոք նույնպես հիասթաթեցնող ավարտով, հայ ֆուտբոլասերներն ապրել էին Եվրո 2012-ի ընտրական փուլում: Այսօրվանից նորից վերադառնում ենք իրականություն՝ Հայաստանի առաջնություն, գավաթի խաղարկություն, հավաքականի խաղեր:

Տպել
2079 դիտում

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը