ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, թերեւս, հանրության համար ամենակարեւոր ոլորտներից մեկը, որտեղ ակնառու փոփոխություններ եղան, ռազմականն է: Փոխվեց հագուստի որակը, շուրջ 2 տասնյակ զորամասերում նոր սննդակարգի են անցել, եւ, ինչպես փաստում է նաեւ վարչապետն իր հրապարակումներով, զինվորները գոհ են:

ՀԺ-ն զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է փոխվել բանակում:

-Պարո՛ն Պետրոսյանց, հեղափոխությունից հետո ՊՆ-ում կատարված փոփոխություններն ինչպե՞ս են ազդել բանակի վրա:

-Որոշակի ազդեցություն, իհարկե, ունեցել են դրանք, որովհետեւ կարեւոր հարցեր էին, բայց ոչ ամբողջությամբ: Սա դեռ միայն սկիզբն է, հույս ունենք, որ կհասնենք իրական՝ խորքային խնդիրներին:

-Կառավարության որոշմամբ՝ արդեն գործընթաց է սկսել՝ թոշակի անցած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու: Ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը:

-Չեղածից, իհարկե, լավ է, քանի որ ընդհանրապես ոչինչ չկար, բայց այս հարցում խնդիրներ կան: Հիմնական խնդիրը վերաբերում է Երեւանի բնակիչներին: Այդ նախագծով սահմանվում է, որ 50 տոկոս պետք է նրանք փոխհատուցվեն, գյուղական համայնքները կփոխհատուցվեն 100 տոկոս, տեղեր էլ կան, որ 90 տոկոս են ստանում: Դա արդեն խնդրահարույց է, քանի որ անհավասար պայմանների մեջ ենք դնում մարդկանց: Հաշվի առնենք նաեւ հետեւյալը. նախկինում բոլոր նրանք, ովքեր եղել են հերթագրված, ստացել են նորակառույց շենքերում կահավորված բնակարաններ՝ ջեռուցումով: Այն ժամանակ ոչ մեկին չէին ասում՝ դու այս տեղի գրանցում ունես, քեզ սա է հասնում: Բոլորին Երեւան քաղաքում հատկացնում էին: Հիմա այդ մարդիկ ընկնում են երկակի իրավիճակի մեջ: Նույն հերթում իրենց հետ եղած մարդը ստացել է նորակառույց շենքում բնակարան՝ ամեն ինչով, իսկ իրենք այդպես էլ 50 տոկոսի սերտիֆիկատ են ստացել, որը 1 տարվա մարման ժամկետ ունի: Հիմա, եթե մարդը այդ սերտիֆիկատը վերցնում է, ինքն էլ գումար չունի, որ ավելացնի այդ սերտիֆիկատի վրա եւ բնակարան կարողանա գնել, ստացվում է, որ եթե 1 տարվա ընթացքում այդ սերտիֆիկատը չմարեց, դա կորչում է: Ի՞նչ անի այդ մարդը, ես միանշանակ ասել եմ եւ ասում եմ, որ սա կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում: Եթե  մեր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ուրեմն, այս նախագիծը չպետք է ընդուներ:

-Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, նախկինի պես սառեցվա՞ծ թողներ նախագիծը, թե՞ մաս-մաս բնակարաններ հատկացներ:

-Իհարկե, բոլորը հասկանում էին՝ անհնար է, որ 1 ամիս հետո իրենց հարցը լուծում ստանա: Նույնիսկ այս նախագծով կարճ ժամանակահատվածում բոլորը լուծում չեն ստանում, ըստ փուլերի է լինելու, մոտ 2 տարվա ընթացքում: Կարելի էր մտածել, որ մարդիկ հավասար պայմանների մեջ գտնվեն: Պատկերացրեք, ասենք, Երեւան քաղաքում սերտիֆիկատները տվեցին 800 կամ 900 մարդու: Այդքան մարդ կսկսի տուն փնտրել, որ գնի, ինչն էլ միանշանակ կազդի շուկայի վրա, գների աճ տեղի կունենա: Արդյունքում կստացվի, որ ոչ թե 50 տոկոսի սերտիֆիկատ ստացան, այլ, ասենք, 40: Կոռուպցիոն ռիսկը կարող եմ ասել որն է. մարդիկ փնտրելու են ինչ-որ ծանոթ, բարեկամ, ձեւական առքուվաճառք են կատարելու, որ այդ գումարը կանխիկացնեն:

-Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ զինծառայողներին հնարավորություն է տրվում առանց կանխավճարի ու տոկոսադրույքի բնակարան ձեռք բերել: Արդյո՞ք սա կոգեշնչի մարդկանց, զինվորական դառնալու ցանկությունը կմեծանա՞:

-Ես ինչքանով շփվում եմ ոլորտի մարդկանց հետ, ասեմ, որ, ոչ, չի ձգում: Միակ տարբերությունն այստեղ այդ 10 տոկոս կանխավճարի մեջ է լինում: Այս ծրագրով զինծառայողն արդեն սահմանափակումներ է ունենում զորացրվելու առումով: Մի այսպիսի խնդիր էլ կա. պատկերացրեք՝ երիտասարդ սպան, որը վերցնում է այդ գումարը, բնակարան է գնում հիփոթեքով, 3 տարի մուծումը կատարում է, մարտական հերթապահության ժամանակ մարտական իրավիճակում վիրավորվում եւ այլեւս հնարավորություն չի ունենում շարունակելու ծառայությունը, զորացրվում է ու այդ նախագծով ստանում է որոշակի փոխհատուցում: Մնացած գումարն ինքն արդեն ի վիճակի չի լինի աշխատելու եւ թոշակով էլ չի կարողանալու վճարել: Բանկն էլ իր բիզնեսն է անում, մուծումը չես անում, բնակարանը, որը գրավադրված է, վերցնում է: Ինչքանո՞վ է սա բարոյական: Իհարկե, խնդրահարույց է, ու երբ այդ նախագիծը դրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում, ես այդ հարցերը բարձրացրել եմ, բայց ոչ մի պատասխան չի տրվել:

-ՊՆ-ի վարած քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

-ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների  քաղաքականությունը, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, գտնում եմ, որ կան բազմաթիվ սխալներ: Ես բացասական եմ գնահատում:

-Ի՞նչ քայլեր է հարկավոր անել՝ բանակի ներքին խնդիրները գոնե նվազեցնելու համար:

-Բանակի մշտական կազմը սպայական կազմն է, փոփոխականը զինվորներն են, որոնք 6 ամիսը մեկ փոփոխության են ենթարկվում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ բանակի ողնաշարը սպայական կազմն է: Ցավոք սրտի, այսօր հասարակության մեջ ունենք մեծ խնդիր: Հասարակության մեջ չեն ցանկանում ընտրել սպայի մասնագիտությունը: Ոչ թե նրա համար, որ իրենք հայրենասեր չեն, այլ, ուղղակի, գտնում են, որ այս պահին իրենք այլ մասնագիտությամբ շատ ավելի նորմալ կապրեն ու իրենց ընտանիքները կպահեն: Հիմա պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է դա կատարվում: Ինչո՞ւ էր 20 տարի առաջ սպայի մասնագիտությունն այնքան բարձր ու գրավիչ, որ, ասենք, ռազմական ինստիտուտում 300 տեղի համար կար 1500 ընդունելության դիմում, իսկ այսօր շատ ցավալի թվեր են, չեմ ուզում ասել: Ցածր է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ սպա: Իհարկե, նախկին իշխանությունների ժամանակ ընդունվեց «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը որոշակի կլրացնի բացը, բայց ես կարծում եմ, որ դա շատ կարճաժամկետ լուծում է: Դա մի քանի տարվա լուծում է: Որպեսզի սպան դառնա պրոֆեսիոնալ, պետք է ամենաքիչը 3-5 տարի ծառայի բանակում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով 2 տարի ծառայում, զորացրվում են: Այսինքն՝ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք ահավոր մեծ թվով պրոֆեսիոնալ սպաների պակաս:

-Ի՞նչ բացեր կան, որոնք  պետք է լրացնի կառավարությունը:

-Այսօր հասարակությունը սպայական կազմին դիտարկում է ամենաներքեւի շերտում, ոչ մի առավելություն էլ չունեն: Նախկինում սպայական կազմի համար բավականին մեծ առավելություններ կային, ընդհուպ այն, որ կոմունալ վճարումները 50 տոկոս էին: Աշխատավարձը շատ բարձր էր միջինից, ինչը մենք հիմա չենք կարող ասել: Մենք այսօր, ուղղակի, թվեր ենք ասում, ասենք՝ այս պաշտոնը ստանում է այսքան գումար, բայց մենք չենք մտածում, թե այդ պաշտոնի զինծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման համար ինչքան շատ գումար է ծախսում իր գրպանից: Մենք դա երբեք չենք ասում, մեզ պետք չէ ասել դա:

-10 տոկոսով բարձրացավ զինծառայողների աշխատավարձը, ավելացավ ժամկետային զինծառայողներին տրվող ամսական գումարի չափը: Սա ազդեցություն չի՞ ունենում այն մարդկանց վրա, որոնք մասնագիտության հարցում դեռ չեն կողմնորոշվել:

-Այդ գումարն այնքան շատ չէր, որ մոտիվացիա ստեղծեր: Երիտասարդ սպան, որը ստանում է խոշոր գումար, միայն իր համար դա հերիք է, բայց երբ որ խոսքը 5-6 հոգանոց ընտանիք ունեցող սպաների մասին է, որտեղ սովորաբար կանայք չեն աշխատում, երեխա են պահում, իրենք այնպիսի տեղ են ծառայում, ուր աշխատանք չկա, չեմ կարծում, որ այդ գումարը ընտանիք պահելու համար մեծ նշանակություն ունի:

Տպել
3397 դիտում

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից