Պարապլաներային սպորտ եւ Ռաֆթինգ. արկածային տուրիզմի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

Ադրենալին, էքստրեմալ ու սուր զգացողություններ. Հայաստանում զարգանում են արկածային տուրիզմն ու էքստրեմալ սպորտաձեւերը:

Այս մարզաձեւերը ոչ միայն գրավում են տարբեր զբոսաշրջիկների՝ ճանաչելու Հայաստանը, այլեւ սկսում են սիրվել տեղացիների կողմից: Այն կարծես միջոց է՝ նոր բացահայտումներ անելու, եւ այսօր Հայաստանը պարապլանով թռիչք իրականացնող լավագույն երկրների շարքում է: Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ դա պատահական չէ, քանի որ այստեղ եղանակը բարենպաստ է. արեւը շատ է, քամիները՝ քիչ:

Եթե երբեւէ չեք փորձել, ապա նախնական պատրաստվածություն պետք չէ, թռիչքն իրականացվում է փորձառու օդաչուի հետ միասին:

Պարապլանը, որը հաճախ շփոթում են օդապարիկի հետ, սավառնակ է, (պլաներ), որով կարելի է թռչել:

Բարձունքից թռիչքները տեւում են մինչեւ 20 րոպե: Արմեն Սարգսյանի խոսքով՝ հատուկ դեպքերում՝ մինչեւ մեկ ժամ, սակայն մրցումների ժամանակ՝ այս սպորտաձեւով զբաղվող մարզիկները կարող են 6-ից մինչեւ 7 ժամ կամ ավելի թռչել՝ կախված եղանակային պայմաններից: Հայաստանում թեեւ ամենաշատը բարձրացել են ծովի մակերեւույթից մինչեւ 5400 մետր, սակայն աշխարհում թվերն ավելի բարձր են, մինչեւ իսկ Էվերեստի գագաթից են թռչում:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Հայաստանում եւս հնարավոր է ավելի բարձրից թռչել, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ պահը, եղանակը հարմարեցնել:

Այստեղ այն սոսկ զբաղմունք չէ. մի քանի տարի է՝ իրականացվում են մրցումներ։ 2015 թվականին ռուսական գավաթի առաջին միջազգային մրցույթն էր: 2017 թվականին արդեն անցկացվեց պարապլաներային սպորտի Աշխարհի նախագավաթը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ այն 3 անգամ անցկացնելու դեպքում մեր երկրում հնարավոր է կազմակերպել Աշխարհի գավաթի խաղարկությունը:

«2008 թվականից շատ ակտիվ զբաղվում եմ այս սպորտաձեւով՝ աշխարհում Հայաստանի ճանաչելությունը բարձրացնելու նպատակով»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ զբոսաշրջիկներին այս սպորտաձեւը շատ է հետաքրքրում։ Նրանք հիմնականում Գերմանիայից, Շվեյցարիայից, ֆրանսիայից եւ Ավստրիայից են գալիս:

Վեդի, Սեւան, Ապարան, Դիլիջան, Իջեւան. թռիչքներն իրականացնում են ամբողջ Հայաստանում՝ սակայն հիմնականում Երեւանին մոտ տարածքներում:

Այն հարցին՝ արդյոք սպորտաձեւը հետագա տարիների ընթացքում այնքան կզարգանա՞, որ զանգվածային բնույթ ունենա Հայաստանում, պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահը դժվարացավ պատասխանել, ասաց՝ սոցիալական խնդիրների հարց է, այդ մշակույթը պետք է ձեւավորվի:

«rafting.am Armenia» ընկերության հիմնադիր Լիլիթ Ասատրյանն էլ կարծիք հայտնեց, որ ռաֆթինգը Հայաստանում զարգացման լուրջ հեռանկարներ կունենա, եթե երկիրը գնա ճիշտ ուղով, ճիշտ քաղաքականությամբ եւ գետերի վրա ՀԷԿ-եր չկառուցվեն:

Ռաֆթինգը՝ լեռնային գետերի հոսանքի ուղղությամբ ռետինե նավակով թիավարումը, ըստ Լիլիթ Ասատրյանի, էքստրեմալ սպորտաձեւ լինելուց բացի, զբոսաշրջային շատ լավ միջոց է ամբողջ աշխարհում: Առաջին անգամ փորձողների համար՝ պատրաստվածություն այս անգամ էլ պետք չէ: Կարեւոր է, որ չլինեն առողջական խնդիրներ սրտի հետ կապված, վախ, եւ լինեն 8 տարեկանից բարձր:

Սակայն զգուշանալ եւ անվտանգության կանոնները պահպանել պետք է, այնուամենայնիվ, ռաֆթինգի բարդությունից կախված վտանգներ կան, չնայած որ մեր գետերը շատ ջրառատ չեն:

Միջազգային մակարդակում 6-ից 6+-ը համարվում է ամենաբարդը: Դեբեդ գետի վրա կա հատված՝ 2-րդ մակարդակի, որը լավ է երեխաների համար, մինչեւ 4-րդ մակարդակ կարող է լինել, որը մեր իրականության մեջ արդեն էքստրեմալ է: Շրջվելու հավանականությունը մեծանում է, ռիսկերն են ավելանում:

Թեեւ տեղացիները վերջերս են լսել ռաֆթինգի մասին, զբոսաշրջիկները վաղուց էին հետաքրքրվում:

«Մենք ունենք այցելուներ, որոնք Հայաստան են գալիս՝ ռաֆթինգի համար, հետո օգտվում են այլ ծառայություններից»,-ասաց Լիլիթ Ասատրյանը՝ ավելացնելով, որ հյուրերը Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Նիդերլանդներից եւ Իրանից են:

«rafting.am Armenia» ընկերության հիմնադիր Լիլիթ Ասատրյանի խոսքով՝ գաղափարը վերջին տարիների չէ, իրականացնելու համար ավելի քան 10 տարի են զբաղվել: Այսօր արդեն կազմակերպվել է Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը:

«rafting.am Armenia»-ն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի սոցիալական ձեռնարկության բաղադրիչներից մեկն է: Այն իրականացվում է Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրով, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:

Այս սպորտաձեւի շրջանը սկսում է ապրիլ ամսվա վերջից մինչեւ հոկտեմբեր կամ ավելի երկար՝ այդ տարվանից կախված:

«Ռաֆթինգով զարգացնում ենք շրջակա միջավայրը, տուրիզմը, համայնքները, ստեղծում ենք աշխատատեղեր»,-ընդգծեց Լիլիթ Ասատրյանը՝ հավելելով, որ մարզիչները տեղացիներ են:

Սպորտաձեւն իրականցվում է Դեբեդի տարբեր հատվածներում՝ ձգվելով 12-ից մինչեւ 14կմ՝ կախված այցելուի պահանջներից:

Տպել
3097 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է