Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին:

Մասնավորապես առաջին հարցը վերաբերում էր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ԷԼԱՐԴ-ի աղմկոտ ուսումնասիրություններին:

«400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար, ու չեմ կարծում, որ ճշմարտության համար ծախսված գումարը կարելի է համարել վատնված: Կառավարությունը Ամուլսարի մասով 100 տոկոս թափանցիկ է աշխատում: Մենք ունենք դատարանի որոշում՝ ճանապարհները բացելու վերաբերյալ: Այս խնդրով մենք մինչեւ վերջ պետք է գնանք ճշմարտության հետեւից, եւ կարեւորում եմ, որ հանրությունը մանիպուլիացաների չտրվի, թեկուզ հենց իմ սիրած ընկերների կողմից: Ես համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որը եթե տեսնի, որ կա ճանապարհ փակելու անհրաժեշտություն, կփակի, եթե լինի բացելու, կբացի: Կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է իրավական լինեն եւ բխեն Սահմանադրությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ օրինակ բերելով Թեղուտի պոչամբարի հարցը: Նա նշեց, որ իրեն կառավարության որոշ անդամներ ասում էին, թե «հենց հիմա քանդվելու է պատվարը», մինչդեռ քաղաքաշինական մարմինների արած ստուգումները ցույց տվեցին, որ իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում է: Փաշինյանի խոսքով՝ իրենք Թեղուտի հանքը շահագործողի առաջ հստակ պայմաններ են դրել՝ կապված պատվարի հուսալիության ու դրա երաշխիքների հետ: «Մեր որոշ բնապահպաններ ասում էին, թե թեթեւ ցնցման դեպքում միանշանակ փլվելու է, բայց վերջերս տեղի ունեցած երկրաշարժը հակառակն ապացուցեց: Ու փոխարենը որոշ մարդիկ ներողություն խնդրեն իրենց տարածած ստերի համար, հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի հանքի 50 տոկոսի բաժնետերը իմ փոքրիկ աղջիկն է՝ Արփին, ինչ է թե իրենց կատարած իբր ուսումնասիրություններով պետք է փակեինք, բայց չփակեցինք: Նույնը վերաբերում է նաեւ Լիդիանին ու Ամուլսարին:

Մենք հույս ունեինք, որ հիմա արդեն լիարժեք ճշմարտությունը պետք է պարզ լիներ, բայց հանգամանքներ ու գործոններ կան: Ինձ անհրաժեշտ էր Ամուլսարի հետ կապված իմանալ ամեն ինչ, ոչ թե որոշել փակել հանքը, թե ոչ: Կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու, կայացնելու է ազգային եւ պետական շահերին համապատասխան»,-նկատեց վարչապետը:

Տպել
4340 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել