Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարնին միջնորդեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Խուդոյանն ասաց՝ իրենք գտնում են, որ դատավարության այս փուլում Քոչարյանի նկատմամբ կալանքը կիրառած պահելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են՝ հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, ըստ այդմ, իրենք պնդում են, որ ներկայում բացակայում են Քոչարյանի ազատությունը սահմանափակելու հիմքերը՝ հետեւյալ պատճառաբանությամբ․

«Նախաքննության փուլում հրավիրված լինելով հարցաքննության, նախապես տեղեկացված լինելով նույն գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ ՀՔԾ հրապարակման մասին, որում նշված են եղել ուղղակիորեն նաեւ «ՀՀ նախագահի գործողություններ», այսինքն, երբ հրապարակային հայտարարությունը եղել է, այնտեղ նշված է Սահմանադրության կոնկրետ հոդվածի խախտման փաստ, որը վերաբերում է նախագահի լիազորություններին։ Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինը նկատի է ունեցել նաեւ պարոն Քոչարյանի ենթադրյալ արարքների կատարումը։ Պարոն Քոչարյանն այդ հայտարարությունից հետո վերադարձել է ՀՀ, մասնակցել դատավարական գործողությունների, ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։ Մեղադրանքի առաջադրումից հետո հաջորդաբար մշտապես ներկայացել է վարույթ իրականացնող մարմնի առաջին կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին»,- ներկայացրեց Քոչարյանի պաշտպանը՝ պնդելով, որ քննիչը եւ դատախազները որեւէ փաստարկ չեն կարողացել ներկայանցել այն մասին, այդ թվում՝ հրապարակային քննության ընթացքում, որ Քոչարյանը երբեւէ խոչընդոտել է գործի քննությանը, ավելին՝ մշտապես հայտարարել են, որ Քոչարյանը երբեւէ չի խոչընդոտել գործի քննությանը․

«2019-ի փետրվարի 15-ին պարոն Քոչարյանին հայտարարվել է, որ հավաքված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու համար, գործի նյութերը ներկայացվել են ծանոթացման, այսինքն՝ կատարվել են բոլոր այն դատավարական գործողությունները, որոնց նախկինում հղում անելով՝ վարույթն իրականացնող մարմինը դատարանին խնդրում էր երկարացնել Քոչարյանի խափանման միջոցի ժամկետը»,- ասաց Խուդոյանը։

Նա նշեց, որ Քոչարյանը մշտապես ներկայացել է իր խափանման միջոցի ընտրության վերաբերյալ դատական նիստերին, կալանավորումը որպես խափանման միջոց 2-րդ անգամ ընտրելուց հետո ինքնակամ ներկայացել է ԱԱԾ շենք՝ Երեւան-Կենտորն ՔԿՀ, նույն կերպ վարվել է նաեւ հունիսի 25-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո։ Եւ ըստ Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ չորս ամիս՝ 2018-ի օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ը գտնվելով ազատության մեջ՝ նա որեւէ միջամտություն չի ունեցել նախաքննության ընթացքին, նույն կերպ վարույթին խոչընդոտելու գործողություններ չեն եղել ս/թ մայիսի 18-ից մինչեւ հունիսի 25-ը ժամանակահատվածում՝ ազատության մեջ գտնվելիս․ «Եւ նման որեւէ փաստ չի կարող վկայակոչվել դատավարության որեւէ մասնակցի կողմից»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

Դիմելով դատարանին՝ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ, հաշվի առնելով նշվածը, վարույթին խոչընդոտելու հնարավորությունը եղել է զուտ ենթադրական, սակայն նույնիսկ եթե բավարար մակարդակով առկա է եղել այդ հիմքը, ինչի հետ իրենք համաձայն չեն եղել երբեւէ, հաշվի առնելով հետագա իրադարձությունները, այդ թվում՝ Քոչարյանի վարքը դատավարական գործողությունների ավարտը, ներկայում այն առհասարակ առկա չէ․

«Կամ եթե ընդունենք առկայությունը, էականորեն նվազել է, ինչը բավարար պայման է կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու համար»,- հավելեց պաշտպանը։

Նա ասաց, որ կալանվորաման այդ հիմքի ներկայում բացակայության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Քոչարյանի անձը՝ նկատի ունենալով, որ վերջինս հանդիսացել է Արցախի Հանրապետության առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախյան ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար ստացել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը, եւ ունի հեղինակություն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։

Պաշտպանի պնդմամբ՝ կարեւոր է արձանագրել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, ս/թ մայիսի 18-ի դատական ակտով չկիրառելով կալանավորումը որպես խափանման միջոց՝ չի անդրադարձել նաեւ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցին, այսինքն, առ այսօր այդ հարցը քննարկման ենթակա չի եղել․

«Ուստի կալանավորումը գրավով փոխարինելու հարցի քննարկումն անձնական ազատության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի համատեքստում դատարանի պարտականությունն է եւ ենթակա է անհապաղ քննության, իհարկե, միջնորդությունը մենք ներկայացրել էինք շուրջ երեք ամիս առաջ»։

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Քոչարյանը եւ նրա մերձավորները պատրաստակամ են դատարանի դեպոզիտ հաշվին մուծել դատարանի կողմից սահմանվող գրավի գումար՝ որպես կալանքից ազատ արձակելու փոխարեն պահանջվող եւ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիք։ Միեւնույն ժամանակ պաշտպանը դատարանին խնդրեց գրավի անհրաժեշտ չափը գնահատելիս նկատի ունենալ, որ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքն առ այսօր, իր պնդմամբ, ապօրինի որոշման արդյունքում գտնվում է կալանքի տակ․

«Անհրաժեշտ է նշել, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական այլ հիմքերը նույնպես բացակայում են։ Միանշանակ է, որ նույնիսկ ակնկալելով ակնհայտ անարդար դատական ակտերի կայացում՝ պարոն Քոչարյանը պատրաստակամորեն ներկայացել է դատական նիստերի եւ ինքնակամ ներկայացել է նաեւ ՔԿՀ, միանշանակ է, որ որեւէ այլ փաստարկ, որեւէ փաստ իրականության մեջ, որը կարող էր գոնե կասկած առաջացնել պարոն Քոչարյանի կողմից քննությունից թաքնվելու, խուսափելու, քննությանը խոչընդոտելու, որեւէ այլ հակաիրավական արարք կատարեկու վերաբերյալ, առ այսօր ներկայացված չէ եւ չի կարող ներկայացվել»,- ասաց պաշտպանը՝ դրա կապակցությամբ խնդրելով նկատի ունենալ մյուս միջնորդությունը, քանի այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառվում է այն պարագայում, երբ դատարանն արդեն իսկ գնահատել է կալանավորման հիմքերի եւ պայմանների առկայությունը։ Պաշտպանն ասաց, որ, իրենց կարծիքով, առհասարակ որեւէ հիմքի բացակայության պայմաններում նաեւ ինքին գրավը չի կարող իրավաչափ լինել, եւ անհրաժեշտ է Քոչարյանի նկատմամբ ընտրել իրավունքների նվազագյուն սահմանափակող խափանման միջոց, որը կապված չի լինի ազատազրկման հետ՝ նկատի ունենալով նաեւ գրավը։

«Ուստի խնդրում ենք քննության առնել, նախ եւ առաջ, պրն. Քոչարյանի խափանման միջոցը կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում ընտրել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց, կոնկրետ դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին եւ նաեւ այդպիսի հարցի քննության արդյունքում, եթե դատարանը կորոշի, որ նման միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քննարկել այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ՝ սահմանելով դատարանի հայեցողությամբ գրավի չափը»,- միջնորդեց Խուդոյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանին հարցրեց՝ իր կարծքով որքա՞ն է կազմում գրավի ողջամիտ չափը։ Պաշտպանը խնդրեց, որ դատարանը գնահատի՝ հաշվի առնելով Քոչարյանի գույքի սահմանափակումները։ Դատավորի հարցին՝ կարո՞ղ է ասել գրավի առավեագույն շեմը, որից բարձր չի համարվի իրավաչափ, պաշտպանը պատասխանեց, որ չի կարող նշել։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ մինչ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը, խոսեց դատարանի կայացրած որոշման մասին: «Դատարանի կայացարած որոշումը պատճառ է դարձել երեկ հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց կատարած հայտարարությունների եւ ուղիղ սպառնալքիների ՍԴ-ի հասցեին, բայց դրանք լինելով սպառնալիք Սահմանադրական դատարանի հասցեին՝ իրենց էությամբ նաեւ դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետեւ այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է, անօրինական է: Դրանով իսկ դատարանին, հենց, մասնավորապես, ձեզ, հարգելի՛ դատավոր, իրենք ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ՝ ասելով, որ եթե Սահմանադրական դատարանի՝ իրենց որակմամբ որոշումը ապօրինի է, ապա իրենք ապօրինի կհամարեն նաեւ այդ որոշման հիման վրա ձեր՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերացումը: Սա առաջին դեպքը չէ, երբ վճռորոշ դատական որոշում կայացնելու նախորդ օրը մեր հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք խառնվում են դատարանի գործողությունների մեջ»,- հայտարարեց Ալումյանը:

Անդրադառնալով Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության մասին՝ Ալումյանը հավելեց, որ այս պահի դրությամբ չկա որեւէ ողջամիտ պատճառ կանխատեսելու, որ Ռոբերտ Քոչարյանը, եթե հայտնվի ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, կամ կարող է խոչընդոտել քննությանը:

«Նախաքննության ընթացքում լինելով ազատության մեջ (որեւէ խափանման միջոց մինչեւ սեպտեմբերի 4-ը ընտրված չէր,-Ալումյան), ունենալով անձնագիր՝ մեկը նախաքննության մոտ, ունենալով Գերմանիայում բժշկական հետազոտման սուր անհրաժեշտություն՝ չի մեկնել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, թեեւ խափանման միջոց չի եղել ընտրված: Ոչ մի օրենք չի խանգարել, որ պարոն Քոչարյանը մեկնի Գերմանիա, այնուամենայնիվ, Գերմանիա գնալու անհրաժեշտության մասին տեղեկացրել է վարույթ իրականացնող մարմնին, իսկ նախաքննական մարմինը հայտարարել է, որ նախաքննության շահերից չի բխում հեռանալը հանարապետությունից, ապա հանձնել է իր տոմսերը եւ հանրապետությունից չի գանցել: Սա եւս մեկ կարեւոր փաստ է, որ դատարանը կարողանա գնահատել այն հավանականությունը, թե ինչ կարող է լինել, եթե պարոն Քոչարյանի խափանման միջոցը փոխվի կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվի գրավը»,- եզրափակեց Քոչարյանի պաշտպանը:

Տպել
2842 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը