Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

Երեկ աշխատանքից ազատվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ սա դարձավ այս շաբաթվա մեջ երկրորդ  խոշոր պաշտոնանկությունը. նախօրեին աշխատանքից ազատվել էր նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ զրուցել ենք այս պաշտոնանկությունների պատճառների եւ հնարավոր հետեւանքների, ինչպես նաեւ այլ թեմաների շուրջ: 

- Պարոն Վարդանյան, ըստ ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված միանգամից երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները:

- Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում սա մի նոր, կարեւոր, շրջադարձային փուլ է, եւ ես այս ամենը կապում եմ բարեփոխումների արագացման անհրաժեշտության հանրային պահանջի առկայության հետ: Սա կառավարող ուժի արձագանքն է այդ պահանջին: Կարծում եմ, որ այս փոփոխությունները տեղավորվում են ժողովրդավարացման նոր փուլի փիլիսոփայության շրջանակներում: Մենք շատ լավ հիշում ենք, որ հեղափոխության սկզբնական փուլում կար դժգոհություն, որ համակարգի ներսից են նշանակվում կառույցների ղեկավարներ, բայց օրենսդրությունն էր այդպես պահանջում: Հիմա փոխվում է օրենսդրությունը, եւ ուշացած, բայց կարծես թե հանրային ակնկալիքն իրականանում է: Տպավորություն է, որ նախատեսվում է համակարգից դուրս մարդկանց ներգրավել ուժային  կառույցների ղեկավար պաշտոններում:

- Բայց հիմա էլ կան դժգոհություններ այն օրենքի նախագծի հետ կապված, որով նախատեսվում է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքացիական:

- Դե դժգոհությունները միշտ էլ կլինեն, յուրաքանչյուր քայլի դեպքում: Հիմա մենք այնպիսի փուլում ենք, որ ավելորդ է ակնկալել կոնսենսուս որեւէ քաղաքական որոշման վերաբերյալ: Այլ բան է, թե արդյոք հատկապես հեղափոխությանը մասնակցած բնակչության մեծամասնությունը դրակա՞ն կարձագանքի այս ամենին: Հավանականությունը մեծ է, որ հենց այդպես էլ կլինի:

- Իսկ ինչո՞վ են համակարգից դուրս մարդիկ ավելի լավը:

- Կարծում եմ, որ պետք է այդ պաշտոններին նշանակվեն ավելի վստահելի, ավելի մեծ հեղինակություն ունեցող, ժողովրդավարական արժեհամակարգ կրող մարդիկ: Այդ պարագայում հանրային վստահությունը այդ պաշտոնների նկատմամբ կավելանա, եւ դա կազդի դեմոկրատական բարեփոխումների իրականացման ընկալման վրա: Միանշանակ է, որ որոշ մարդկանց մոտ հիասթափվածություն կար ռեֆորմների տեմպի եւ որակի նկատմամբ:

- Ձեր խոսքից տպավորություն է, որ օրինակ, Վանեցյանը կամ Օսիպյանը խանգարում էին այդ բարեփոխումներին կամ առնվազն չէին ձգտում գնալ բարեփոխումների:

- Ակնհայտ է, որ քաղաքացիները ունեին դժգոհություն եւ այսօր էլ ունեն դժգոհություն առ այն, որ հին ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ ոչ բավարար քանակի եւ խորությամբ քրեական գործեր են հարուցվել եւ նաեւ այն, որ կարծես թե բարեփոխումները ուժային կառույցներում ոչ բավարար մակարդակի են: Շատերն ասում էին՝ հին ոճով են աշխատում եւ այլն: Եվ մենք կարող ենք ենթադրել, որ հիմա այս փոփոխությունները այդպիսի դժգոհություններին ի պատասխան են արվել, եւ շատ հավանական է, որ վարչապետը եւ իր թիմակիցները գտել են, որ չի կարելի հապաղել այս հարցում: Սրանք դեռ հիպոթեզներ են, որոնք պետք է ժամանակի ընթացքում ապացուցվեն:

- Բայց կան նաեւ հակառակ կարծիքներ, որ ազատված պաշտոնյաները բարձր ռեյտինգ ունեին, եւ նրանց հեռացումը կարող է ազդել իշխանության վարկանիշի վրա:

- Ակնհայտ է, որ վարչապետի վարկանիշը բոլոր պաշտոնյաներից ավելի բարձր է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն է եղել հեղափոխության ամբողջ գործընթացի խոսնակը: Նա կազմակերպիչն է, եւ ըստ էության մարդիկ, որոնք իրականացնում էին այս հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանին դիտարկում էին որպես իրենց ներկայացուցիչ, որպես վստահելի վարչապետ, որն այս ժամանակահատվածում իր լիազորություններն օգտագործելու է, որ հեղափոխությունը խորանա, բարեփոխումները ընթանան այնպես, որ Հայաստանը լինի զարգացած ժողովրդավարական երկիր: Այսինքն, վարկանիշի հարցը ուղղակիորեն կապված է նրա հետ, թե արդյոք հեղափոխական օրակարգը իրականացվում է: Մինչ այս՝ հանրությունում կար դժգոհություն, որ հեղափոխական օրակարգի որոշ նպատակներ դեռ չեն իրականացվել, որոշ գործընթացներ դանդաղ են ընթանում: Այլ բան, եթե  հանկարծ պարզվի, որ հեղափոխության գաղափարներին համահունչ փորձել են գործել Վանեցյանը, Օսիպյանը, բայց Փաշինյանն ու իր գաղափարակիցները խոչընդոտել են դրան: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կդառնա հակահերոս, եւ Վանեցյանը կամ Օսիպյանը կարող են լուրջ հեղինակություն ձեռք բերել:

- Նրանք կարծես թե այդպես էլ փորձում են ներկայացնել: Վանեցյանի հայտարարությունն այդ մասին չի՞ խոսում:

- Դե հա, Վանեցյանն իրեն ներկայացնում է ավելի ճիշտ քաղաքականության ջատագով, ավելի սկզբունքային, քան փաստացի Նիկոլ Փաշինյանն է: Ըստ էության, այդ հայտարարության ենթատեքստը դա է: Բայց մի բան է՝ մարդիկ ինչ են ասում, ինչ են քարոզում, այլ բան է, թե իրականությունն ինչպիսին է: Իսկ թե ինչպիսին է իրականությունը՝ կարող ենք շատ մոտ ժամանակներում իմանալ: Այսօր հնարավոր չի հանրությունից թաքցնել իրականությունը:

- Պարոն Վարդանյան, ըստ ձեզ, ինչո՞ւ Վանեցյանը չկարողացավ լուռ հեռանալ: Համամի՞տ եք այն կարծիքների հետ, որ նա քաղաքականությամբ  զբաղվելու միտք ունի եւ օգտագործեց այս պահը:

- Եթե պարզվի,  որ իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր գաղափարակիցներն են ճիշտ, եւ հակառակը՝ ուժային կառույցների ղեկավարները ոչ պատշաճ կերպով են իրականացրել իրենց գործառույթները, այդ դեպքում ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարողանան որեւէ լուրջ քաղաքական կարիերա իրականացնել:

- «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: Սա ի՞նչ հետեւանք կարող  է ունենալ քաղաքական առումով: Արդյոք դա ճնշո՞ւմ է դատական իշխանության վրա:

- Բացարձակապես ճնշում չէ, եւ խնդիրն այն է, որ եթե օրենսդիր իշխանությունը ունի լծակներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու, ամբողջ դատական համակարգի շուրջ եղած  անվստահությունը վերացնելու համար, պետք է արագ անի: Փաստն այն է, որ այժմ դատական համակարգը չի արտացոլում ներկայիս իրողությունը, համահունչ չէ ժողովրդավարական փոփոխություններին եւ հին ավտորիտար քաղաքական համակարգի մի մասն է: Հիմա պետք է նոր դատական համակարգ հաստատել, դատական իշխանություն ձեւավորել: Եվ քանի որ օրենսդիր իշխանությունն արդեն կայացած է, ձեւավորվել է ազատ, արդար ընտրությունների միջոցով, պետք է բոլոր հնարավոր գործիքները գործադրի, որ ճգնաժամը վերանա, որ դատական իշխանությունը կայանա: Որեւէ խոչընդոտ այստեղ չի կարող լինել, մենք չենք կարող ֆորմալիզմի գերի լինել: Եթե կա վատ օրենք, որը խանգարում է այս ամենին՝ դա պետք է փոխվի:

- Պարոն Վարդանյան, մյուս հարցը, որ կարող է լուրջ ազդեցություն ունենալ իշխանության հեղինակության վրա՝ Ամուլսարն է: Եթե ուժով բացվի ճանապարհը, որ փակ են պահում այնտեղ հերթապահող մարդիկ՝ սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:

- Սա բարդ հարց է՝ ահա թե ինչու. եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հանրությանը ապացուցել, որ Կառավարությունը ամբողջությամբ գործում է իրավունքի շրջանակներում, սպասարկում է հանրային շահը, չի լինելու ժողովրդի շահերին դեմ որեւէ որոշում, այս դեպքում ոստիկանական իրավաչափ  գործողությունները չեն կարող լուրջ կեպով ազդել Նիկոլ Փաշինյանի կառավարության վարկանիշի վրա, եթե այս բոլոր քայլերը չլինեն՝ իհարկե կունենան վարկանիշի անկում՝ դրանից բխող հետեւանքներով:

- Փաստարկներ արդեն ներկայացվել են՝ համոզելու համար…

- Խնդիրն այն է, հենց այսօր կասկածներ կան, մեղադրանքներ կան «Լիդիանի» նկատմամբ եւ մինչ այժմ բանավեճ է գնում՝ թե ով է ճիշտ: Կառավարությունը դեռ չի կարողացել ամբողջությամբ հստակ ներկայացնել խնդիրը, շատերի համար համոզիչ չեն կառավարության հայտարարությունները. եթե հենց այսօր ուժ կիրառվի այդ ճանապարհները շրջափակողների նկատմամբ՝ դա լուրջ դժգոհություն է առաջացնելու: Դրա համար անհրաժեշտ են նաեւ լրացուցիչ պարզաբանումներ, իրական բանավեճի կազմակերպում: Իրական բանավեճն այն է, երբ դրանից հետո նոր հարցեր չեն առաջանում, եթե հարցեր են առաջանում, ուրեմն այն դեռ չի կայացել:

 

Տպել
3696 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է