Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան

Դատարանի այսօրվա որոշումը սխալ եմ գնահատում, որովհետեւ ես կարծում եմ եւ միշտ էլ ասել եմ, որ Հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ եւ այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը։ Այս մասին՝ այսօր լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշմանը։

Հարցին՝ Քոչարյանին համարո՞ւմ է քաղբանտարկյալ, Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե Քոչարյանի նկատմամբ առանձնացված մոտեցում կա, եւ քանի որ այդպես է՝ ինքը կարծում է, որ ինչ-որ բան այնպես չէ, գուցե նաեւ քաղաքական հետապնդում է: Օհանյանը նշեց՝ ՀՀ որ նախագահի հանդեպ էլ առանձնացված մոտեցում լիներ, ինքը դրա մասին կասեր:

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Օհանյանն ասաց, որ հենց առաջին օրից ասել է՝ այն չի ըդնունում եւ անհիմն ու ուղղորդված է համարում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ծանր բան է արել, որ այդպիսի մեղադրանք է առաջադրվել, Օհանյանն արձագանքեց․

«Ի՞նչ ծանր բան պիտի անեի, ես զինվորական եմ եղել, «Պաշտպանության մասին» օրենքն այդ ժամանակ դեռ փոփոխված չի եղել, 2008-ի դեկտեմբերի վերջին է փոխվել, այդ ժամանակ ԳՇ պետը եղել է զինվորական եւ ենթարկվել է՝ ըստ ենթակայության, ես որեւէ մի ծանր բան չեմ արել եւ կարծում եմ, որ ՊՆ ողջ անձնակազմը որեւէ ծանր բան չի արել»։

Հարցին՝ ի՞նչ հրաման է տվել զորքին, նախկին նախարարը պատասխանեց՝ ոչ մի հրաման․

«Նշված հրամաններն էլ ես չեմ գրել, բայց դրանք կազմվել են, որ չեզոքացվեն այն երկու սպառնալիքները, որ եղել են բանակում. խառնվել քաղաքական գործընթացներին եւ ուժեղացնել պահպանությունը բոլոր զորամասերի նկատմամբ, որովհետեւ ԱԱԾ-ից տեղեկություններ կային, որ կարող է զորամասերի վրա հարձակումներ լինեն՝ զենք հայթայելու նպատակով»։

Անդրադառնալով երկրից բացակայելու՝ դատարանի թույլտվությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ երկու տարին մեկ բուժման, պրոտեզի սպասարկման նպատակով մեկնում է արտերկիր (տվյալ դեպքում՝ Գերմանիա,-խմբ․)։ Իսկ թե որքանով են արդարացված մեղադրող կողմի կասկածները, որ ինքը կարող է խուսափել դատաքննությունից, Սեյրան Օհանյանը պատասխանեց․

«Ես կյանքում ոչ մի բանից երբեւիցե չեմ խուսափել եւ ինչ հրավեր, փաստաթուղթ եղել է, միշտ ինքակամ եմ ներկայացել, կասկածողները թող իրենք մտածեն՝ կարո՞ղ են Հայաստանից հեռանալ, թե՞ չեն կարող»։

Տպել
3392 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը