Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների պես

ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնանկություններին զուգահեռ հանրությունը տեղեկացավ եւս մի քանի աղմկահարույց քրեական գործերի մասին (արդեն հարուցված կամ ուսումնասիր), որոնցում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ազգականները. «Հյուսիս-հարավ» մայրուղի, Վլադիմիր Գասպարյան, Հրայր Թովմասյանի սանիկ, Միքայել Մինասյանի անվան հետ կապվող ինչ-որ պատմություն՝ ռազմավարական օբյեկտ սեփականաշնորհելու թեմայով (ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում ի հայտ կգան նոր մանրամասներ), Գագիկ Բեգլարյան, Աղվան Հովսեփյան... Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու գործընթացը, որը վերջին ամիսներին դանդաղել էր (եւ որոշակի հիասթափություն առաջացրել հասարակության մեջ), կադրային փոփոխություններից հետո դարձյալ ակտիվանում է:

Սա բավականին երկիմաստ իրավիճակ է: Մի կողմից՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ պետական կառավարման այնպիսի խայտառակ համակարգ ու մեխանիզմներ են գործել, որ հիմա որ ոլորտին դիպչում ես՝ կոռուպցիոն խայտառակ սխեմաներ են բացահայտվում: Ընդ որում՝ գրեթե բոլոր դեպքերում պարզվում է, որ կասկածյալները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ նրանց մերձավորները (այն պարզ պատճառով, որ պատահական մարդիկ կոռուպցիոն լծակներին պարզապես մոտ չէին թողնվում): Բայց մյուս կողմից էլ՝ որեւէ մեկի համար հաճելի չէ բոլոր նախկիններին անպայման ճաղավանդակների ետեւում տեսնելը: Շատ ավելի ցանկալի կլիներ, եթե մի շարք դեպքերում պարզապես պետությանը հասցված վնասը վերականգնվեր, անցյալը թողնվեր անցյալում (հասկանալի է՝ բացի այն հանցանքներից, որոնք վաղեմության ժամկետ չունեն), եւ իշխանություններն իրենց ողջ եռանդն ուղղեին ապագային:

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ այդպես չի լինում (առավել եւս, որ իշխանություններն ակնհայտորեն կողմ են դրան): Ըստ երեւույթին պատճառը նախկինների՝ առաջին հայացքից տարօրինակ պահվածքն է: Տեսեք՝ նախկինում  հարյուրավոր պաշտոնյաներ իրենց մերձավորների միջոցով կոռուպցիոն սխեմաներով մուլտիմիլիոնատերեր են դարձել, հետո այդ ամենից զզված ժողովուրդը դուրս է եկել փողոց, տեղի է ունեցել հեղափոխություն, ձեւավորվել են նոր իշխանություններ, եւ ժողովուրդն այդ իշխանություններից պահանջում է ժամ առաջ բոլոր նախկիններին պատասխանատվության ենթարկել: Ինչպե՞ս պիտի վարվեին նախկիններն այդ իրավիճակում, եթե շատ լավ գիտեն իրենց արած «ղալաթները» եւ հասկանում են, որ իրենց գործունեության որ դրվագն էլ քրքրեն՝ տակից տասնյակ քրեական գործեր կբացվեն: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ իրավիճակում նախկինները պիտի բառիս բուն իմաստով սսկվեին, աշխատեին որեւէ մեկի աչքին չերեւալ եւ ամեն ինչ անեին, որ մարդիկ մոռանան իրենց մասին: Բայց, չգիտես ինչու, վարվում են ճիշտ հակառակ ձեւով. հենց որ իշխանություններն ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են ապագայի վրա՝ սրանք անմիջապես նորից աղմկում են, հիշեցնում են իրենց մասին, հասարակությունն էլ հիշում է, որ «սրանք դեռ ազատության մեջ են» ու համապատասխան պահանջներ է ներկայացնում իշխանություններին, ու այդպես ամեն ինչ սկսվում է նորից...

Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ նախկինների այդ պահվածքը թելադրվում է դրսից: Իրենց ցանկությամբ լիներ՝ նախկինները չէին հիշեցնի իրենց մասին ու իսկապես «հանգիստ կնստեին տեղները», բայց ըստ երեւույթին դրսում կան ուժեր, որոնք ցանկանում են հնարավորինս թուլացնել նոր իշխանություններին, եւ այդ ուժերը նախկիններին ստիպում են կամիկաձեների պես գրոհել իշխանությունների վրա ու իրենց «կյանքի գնով» (աչքի առաջ ունենալով նորանոր քրեական բացահայտումները) խարխլել նոր իշխանությունների դիրքերը: Մի խոսքով՝ ամեն ինչ անում են, որ հեղափոխությունը թավշյա շարունակություն չունենա:

Դրսի որոշ ուժերի դա գուցեեւ պետք է, բայց արդյո՞ք դա բխում է Հայաստանի ու հենց նախկինների շահերից: Թե՞ նախկինները նույնիսկ իրենք իրենց պաշտպանելու հարցում ինքնուրույն քայլեր անելու իրավունք չունեն:

Տպել
7033 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել