«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում կազմակերպված տոնակատարությանը մասնակցել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Ի թիվս այլ հարցերի՝ Սուքիասյանը խոսեց նաեւ Ամուլսարի հանքի շահագործման մասին:

Ինչպե՞ս եք վերաբերում Ամուլսարի հանքի շահագործմանը հարցին Սուքիասյանը պատասխանեց՝ փայլուն.

«Ես Ամուլսարի շահագործմանը շատ փայլուն եմ վերաբերում: Ես շատ եմ կարդում եւ գիտեմ, որ աշխարհում՝ Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, շատ լավ ու հզոր կազմակերպություններ կան, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են եւ իրենց երկրներին մեծ եկամուտ են բերում: Ես, որպես բիզնես հանրության ներկայացուցիչ ուսումնասիրելով այդ կազմակերպության պատմությունը, հասկացա, որ էն կազմակերպությունը, որը որ մասնավոր է, վերջին անգամ նրան պատվեր են տվել, նա 2 ցանկություն է ունեցել. կա՛մ էնպես անի, որ հետո Ամուլսարն իրեն հետագայում պատվերներ տա, կա՛մ մեր պետությանը գցի շղթայված ցանկությունների շրջանակ, որ պետությունը ստիպված լինի եւս 2-րդ, 3-րդ պատվերը տալ»,-ասաց Սուքիասյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե հանքի շահագործումը լուրջ ռիսկեր է առաջ բերում, գործարարը պատասխանեց, որ բնապահպանական խնդիրներն Ամուլսարի պարագայում պետք է թողնել մասնագիտական ինստիտուտներին:  

Խոսելով ՀՀ-ի տնտեսության ոլորտում վերջին 1 տարում տարված քաղաքականության մասին՝ Սուքիասյանն ասաց, որ կարեւոր քայլ է կատարվել կոռուպցիոն համակարգից ազատվելու ուղղությամբ:

«Գյուղատնտեսության մասին եթե խոսենք, նախկինում այն թվերը, որոնք որ հրապարակվել են, դրանք հավատ չեն ներշնչել։ Ես կարծում եմ՝ 2018-19թթ. պետք է լինեն ՀՀ-ի համար ելակետային տարիներ: Նախկինում շատ մեծ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվել, բայց ճիշտ թվեր չեն հրապարակվել, այլ՝ ավելի ուռճացված։ ՀՀ-ում դա գործել է, բայց անցյալ տարվանից, ինչ-որ մի պահից, էլ չի շարունակվել: Հիմա այդպիսի ցանկություն չկա, նման հրաման չկա, եւ դրանով հնարավոր է՝ մենք 2020-21թթ. նոր սկսենք հասկանալ, թե գյուղատնտեսության մեջ ինչ է կատարվել: Մենք ունենալու ենք սահուն զարգացող տնտեսություն: Արդեն 1 տարում նկատելի է, որ էդ մենաշնորհները գոյություն չունեն, կոռուպցիոն ամբողջ համակարգը, որպես այդպիսին, չի գործում. դեպքեր կարող է լինեն, բայց համակարգ գոյություն չունի, կոռուպցիոն համակարգը չի  գործում ՀՀ-ում: Հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների վերացումն արդեն նախապայմաններ են, որ  տնտեսությունը համահունչ զարգանա»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Տպել
8308 դիտում

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին