Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծին։

Նախագիծը հանձնաժողովին ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ փաստաթղթում նշվում է 4 հիմք, որոնց հիման վրա «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել ՍԴ՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար․

«Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ լինելը, եղել է Հանրապետական կուսակցության անդամ եւ 2010 թվականից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր եւ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ։ Եւ մեզ համար գաղտնիք չէ՝ ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ ՀՀԿ-ն դիմումատու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ մասին նշվում է հենց ՍԴ ներկայացրած դիմումում», - դիմումի առաջին հիմքը ներկայացրեց Գրիգորյանը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու երկրորդ հիմքը, ինչպես ներկայացրեց պատգամավորը, Թովմասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են․

«Խոսքն այստեղ բացառապես պարոն Թովմասյանի՝ նման կապի առկայության պարագայում դրա մասին չբարձրաձայնելու եւ վարույթից չհեռանալու հարց չբարձրացնելու մասին է, բոլորս հասկանում ենք, որ քավոր-սանիկ լինելն ինքնին արատավոր երեւույթ չէ»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ հարաբերություններն, ուղղակի, կարող են օբյեկտիվ կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ։

Երրորդ հիմքը, ինչպես ներկայացրեց Սուրեն Գրիգորյանը, ըստ էության, Հրայր Թովմասյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է․

«Դիմումի մեջ արտացոլվել են պարոն Թովմասյանի կարծիքները՝ մարտիմեկյան իրադարձությունների եւ դրան հաջորդած դատավարությունների մասին, որոնցում նա մինչեւ ՀՀԿ-ական դառնալը եւ մինչ Արդարադատության նախարար դառնալը, արտահայտում է կարծիք, որ մարտիմեկյան իրադարձությունները ամոթ էին մեր երկրի համար, եւ դատավարությունները պետք է կարճվեին։ Դրանից հետո լինելով կառավարության անդամ՝ այլ կարծիքներ է արտահայտել, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, արտակարգ դրություն սահմանելու հրամանագիրը լիովին համապատասխանել է օրենքի պահանջներին։ Սա ընդգծում եմ, քանի որ ԱԺ-ն ոչ թե ուզում է այս փաստաթղթով գնահատական տալ Մարտի 1-ի իրադարձություններին, այլ ուզում է նշել, որ կանխակալության հիմք հանդիսացող ցանկացած կարծիքի արտահայտումը վարույթից հեռանալու հիմք կարող է հանդիսանալ՝ անկախ բովանդակությունից»։

Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքննարկի որոշման նախագիծը եւ դրա վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու։

Ի դեպ, նախագծի մասին վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը։

Տպել
2546 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է․ «Ազատություն»

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած