«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվորը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար գումար փոխհատուցել եւ և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 24-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանը մեր զրույցում չասաց, թե որն է հայցի հիմքն ու առարկան:

Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ տեղյակ է հայցադիմումից. «Հայցն այն է, որ ես Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իբրեւ թե հայտարարել եմ, որ նրանք լիցենզիան կոռուպցիոն ճանապարհով են ստացել»:

Հարցին՝ նման բան հայտարարե՞լ է ինքը, Բագրատյանը պատասխանեց. «Չէ՛, Ամուլսարի հարցի հետ կապված քննարկման ժամանակ մի քաղաքացի ինձ գրություն ուղարկեց՝ հարցնելով, թե ինչպե՞ս է ստացվել, որ բազմաթիվ հանքավայրեր, որոնք վնասակար են, լիցենզիա են ստացել, ես պատասխանեցի, որ իշխանությունների կոռուպցիոն համաձայնագրերի շրջանակում»

Հարցին՝ այդ հանքավայրերի մեջ մտնում է նաեւ Ամուլսա՞րը, Բագրատյանը պատասխանեց. «Եթե իրենք ենթադրում են, որ իրենց էլ է վերաբերում եւ իրենց ներկայացուցիչը այդ իմաստով է դատի տվել, ենթադրում եմ, որ իրենք էլ են այդ ռիսկերի մեջ, դրա համար էլ դատի են տվել: Իմ ասածը վերաբերում էր, օրինակ՝ Սիլվա Համբարձումյանի հայտարարած լիցենզիաներին: Եթե իրենք կարծում են, որ իրենց է վերաբերում, դա արդեն իրենց որոշումն է»:

Անդրադառնալով հարցին, եթե դատարանը հայցադիմումն ընդունի, ապացույցներ ներկայացնելո՞ւ է, Բագրատյանը պատասխանեց. «Իրենք պետք է ապացուցեն: Ես ապացուցելու բան չունեմ: Ես մեջբերում եմ մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, Սիլվա Համբարձումյանի հետ կապված նյութերը, արդեն դատարանը կորոշի՝ դա որակե՞լ, որպես զրպարտություն, թե՞ ոչ»:

Տպել
4200 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել