Սիմֆոնիկը Հրապարակում կկատարի մինչ այդ պահը գոյություն չունեցող երաժշտություն. այն կստեղծի եւ կառաջարկի մեքենան

Հոկտեմբերի 6-ին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելի ավելի քան 2000 մասնակից 70 երկրից։ Սիմֆոնիկ նվագախումբը Հանրապետության հրապարակում առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանն առաջին անգամ իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Առաջին անգամ նվագախումբը դուրս է գալու բեմ եւ նոր է իմանալու, թե ինչ նվագի, 3-4 րոպեի ընթացքում մեքենան, որն անվանում են արհեստական տաղանդ, կստեղծի հայկական երաժշտություն:

Ստեղծվել է նաեւ WCIT նվագախումբ, որը ձեւավորված է 15 երկրների երաժիշտներից: Նվագախումբը կներկայացնի 15 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարաններ:

Համերգի վիզուալիզացիան կհամալրվի 3D անիմացիաներով, աննախադեպ լուսային, ձայնային եւ վիզուալ էֆեկտներով: Համերգը անվճար է ու բաց բոլորի համար:

Աննախադեպ WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը Սերգեյ Սմբատյանին է եւ կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։ Սեպտեմբերի 29-ից Հայաստան կժամանեն նաեւ WCIT համաշխարհային նվագախմբի մյուս երաժիշտները:

-Պարո՛ն Սմբատյան, Դուք միշտ ինչ-որ մեգանախագծեր եք ներկայացնում, ինչո՞վ է պայմանավորված:

-Գիտեք, միշտ ինչ-որ գաղափարներ են գալիս: Նպատակն ինչ-որ պրոյեկտներ ու կրեատիվ առաջարկներ անելը չէ, այլ ցույց տալը, թե ինչքան շատ է միտքը: Երաժշտությունն այնքան ֆանտաստիկ արվեստ է, գործիք է, որը կարող է ամեն ինչի հետ աշխատել: Հետաքրքիր է, երբ մեքենային սովորեցնում են մտածել հազարավոր ալգորիթմերի շուրջ, եւ մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ ունակություն ունի բանականությունն առհասարակ: Ինչ-որ անում ենք, փորձում ենք անել լավ, իսկ անում ենք շատ բան, այսինքն՝ կարծում եմ, որ բավականին լավ բան ենք անելու: Ինտելեկտ եւ տաղանդ բառերն էլ բոլորս տարբեր կերպ ենք հասկանում: Դրանք իմաստներ են, որոնք ալգորիթմիկ լեզվով շատ էական ու մեծ տարբերություններ ունեն: Այսօր մենք արհեստական բանականության կոդավորված ձեւն ենք գտել, այն ձեւաչափը, որը գրում է հայկական երաժտություն: Սա շատ հետաքրքիր է եւ առաջին անգամ է լինելու աշխարհում:

-Ի՞նչ արձագանքի եք սպասում: Արդյո՞ք ակնկալում եք, որ նորարարական այս մեթոդը կզարգացնեն նաեւ այլ երկրներում:

-Մենք մեր կոմունիկացիայի մեջ միշտ օգտագործում ենք դրսում՝ արտասահմանում ընդունված հասկացությունները, բայց պետք է մի բան հասկանանք՝ շատ տարբեր պարունակություններ ունեցող բառեր են Հայաստանից դուրս, միջազգային ասպարեզ եւ ընդհանրապես արտասահման ասվածները: Պետք է մի բան ֆիքսել, որ Հայաստանում այսօր տեղի է ունենալու մի պրոյեկտ, որի նպատակը ոչ թե միջազգային դաշտում ամենահաջող լինելն է, այլ մենք ունենք ասելիք, որին փորձում ենք հասնել այդ պրոյեկտի միջոցով: Հայաստանում միշտ մասնակցել ենք մեգամասշտաբային ծրագրերի, բայց դրանք եղել են ինչ-որ կարեւոր օրերի՝ պատմական, քաղաքական եւ այլն: Առաջին անգամ է, որ WCIT-ը հայացք դեպի առաջ տեսլականով է շարժվելու: Ցույց ենք տալու, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են փոխել մեր կյանքը: Այսօր Հայաստանում այսպիսի մի ծրագիր է արվում, որով ցույց ենք տալիս՝ արվեստում եւս կա ասելիք, որը կարող է մտածելակերպ փոխել: Կան մարդիկ, որոնք անգամ արհեստական բանականության «տաղանդը» չունեն եւ կան մարդիկ, որոնք փոխում են աշխարհը: Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչ ասեն, որ մարդկանց դուր գա, ինչ մեսիջներ ուղարկեն: Մեր պատմության մեջ միշտ ասում ենք, որ հայերը շատ են հարգել կրթությունն ու մշակույթը: Հայաստանը կրթության ու մշակույթի երկիր է, մենք այդ երկու էլեմենտը WCIT-ի պլատֆորմի վրա առաջարկում ենք մարդկանց: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությամբ Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է:

-Ինչ եք կարծում՝ նոր ստեղծված այս պրոդուկտը դուր գալո՞ւ է Հրապարակի հանդիսատեսին։

-Չեմ կարծում, որ դուր է գալու: Եթե պատկերացնենք, որ դա գրել է մեքենան, դա երեւույթ է: Էմոցիոնալ դաշտում, եթե խոսենք դուր գալուց, թե ինչ է դուր գալիս մեր հասարակությանը, շատ երկար թեմա կլինի: Իմ ամենացավոտ թեման է, թե մեր զանգվածին ինչն է գրավում ու ինչ են շատերը լսում: Բայց եթե պատկերացնենք, որ արհեստական բանականության լայն հասկացության մեջ մենք կարողանում ենք ստեղծել մի բան, որը փոխում է մարդկանց մոտեցումը դեպի արհեստական բանականության ալգորիթմիկ աշխարհ, կարծում եմ՝ ինտելեկտուալ իմաստով մարդը պետք է իրեն մի քիչ ծանրաբեռնի, որ պատկերացնի. սա մի թեմա է, որը պետք է շատ հարգել: Այսպես ասեմ՝ այն մարդիկ, որոնք թեմայից հասկանում են, այդ օրը գալու են Հայաստան, որպեսզի ներկա լինեն:

Տպել
1995 դիտում

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան