Ինձ հնարավոր չէ ճնշել, շեղել ճիշտ ուղուց. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այսօր այդ մասին նա հայտնել է «Անի» հյուրանոցում՝ լրագրողների հետ զրույցում: Լրագրողներն այս մասին հարցը հնչեցրել են՝ հաշվի առնելով ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորության հետ կապված Արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:

Անդրադառնալով ՍԴ մեկ այլ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԱԺ-ում սկսված գործընթացին՝ Գյուլումյանն ասել է, որ այդ թեմային չի կարող անդրադառնալ: «Իմ ցանկացած պատասխան կարող է ընկալվել որպես նախնական կարծիքի արտահայտում, որի իրավունքը ես չունեմ»,- ասել է նա՝ հավելելով՝ պետք չէ կասկածել, որ Սահմանադրական դատարանում այդ հարցով լինելու է օբյեկտիվ քննարկում:

Լրագրողները նաեւ հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին կարգապահական տույժի ենթարկելու գործընթաց սկսել Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ նա բացակայել է ՍԴ առնվազն 10 նիստից: Գյուլումյանը պարզաբանել է, որ դա աննախադեպ է, բայց անձամբ ինքը մտադիր չէ Գրիգորյանին կարգապահական տույժի ենթարկելու գործընթաց սկսել:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ-ում քննված գործի մասին՝ Գյուլումյանն ասել է, որ որեւէ բան իրեն չի կաշկանդել այդ գործը քննելիս: ՍԴ անդամն ընդգծել է, որ մեր հասարակությունը փոքր է եւ ՍԴ-ում էլ կան քաղաքական ուժերի հետ կապ ունեցողներ, այդ թվում՝ ինքը, բայց դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում անաչառ լինել:

Լրագրողներից մեկը նկատել է, թե արդյոք ՍԴ-ն անաչա՞ռ է. հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին. «Գիտեք, ես չեմ կարծում, որ էն 10 հոգին, որ եկան Սահմանադրական դատարանի մոտ կանգնեցին, դրանք հասարակություն են»,- պատասխանել է Գյուլումյանը:

Գյուլումյանին հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե արդյոք գործող իշխանությունների կողմից ճնշումներ կա՞ն Սահմանադրական դատարանի նկատմամբ: «Գիտեք՝ ինչ, ճնշում են նրան, ով որ ճնշվում է: Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն՝ թող կողքից ասեն: Ես կարող եմ ինձ համար պատասխան տալ. ինձ հնարավոր չէ ճնշել, ինձ հնարավոր չէ շեղել ճիշտ ուղուց»,- հավելել է ՍԴ անդամը:

Տպել
3367 դիտում

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է