Ես վստահաբար ասում եմ՝ ոչ մի օլիգարխ մեզ չի ֆինանսավորում. ԵԿՄ վարչության անդամ

Չնայած, որ «Երկրապահ» կամավորականների միությունը մի քանի հազար անդամներով մասնակցում է սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը տեւած ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված լայնածավալ զորավարժություններին, սակայն, այնուամենայնիվ, կառույցի մասին բացասական տեսակետներ հնչում են: Մանվել Գրիգորյանից հետո ընտրվեց նոր վարչություն, նոր նախագահ՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, սակայն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վերջերս տեսակետ էր հայտնել, որ ԵԿՄ-ին նոր վարչություն եւ նոր նախագահ է պետք:

«Հայկական ժամանակ»-ը ԵԿՄ-ի հետ առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ զրուցեց ԵԿՄ վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

- Պարոն Եղիազարյան, ԵԿՄ նոր վարչության ձեւավորումից անցել է շուրջ 5 ամիս: Ի՞նչ քայլեր է իրականացրել կառույցն այս ամիսներին:

- Մենք համարում ենք, որ հրաշալի արդյունք ենք ցույց տալիս, քանի որ զորահավաքի ժամանակ կարողացանք գրեթե 7 հազար մարդու տանել զինկոմիսարիատներ, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը: Դա այն դեպքում, երբ որ ԵԿՄ-ն այս պահին այդքան էլ լավ վիճակում չի գտնվում՝ հնարավորությունների առումով: Ծայրաստիճան ծայրահեղ վիճակի մեջ ենք, սակայն մարդիկ մեզ վստահում են: Բավականին մեծ փոփոխություններ են եղել, ոգեւորվածություն կա, վստահություն կա: Գիտե՞ք՝ ինչն է կարեւորը՝ բամբասանք չկա մեր հասցեին, քանի որ մենք ոչ մի տեղից միջոցներ չենք ունենում, որ վատնենք կամ չարաշահենք: Մարդիկ տեսնում են, որ մենք ազնվաբար անում ենք այն, ինչը որ պետք է մեր հայրենիքին: Կարեւորը մեր հայրենիքի անվտանգությունն է, դա մենք արել ենք, ու, ես կարծում եմ, որ մեր տղաները, մեր թիմը շատ լավն է եւ մենք կարողանում ենք իրար լրացնելով՝ աշխատել: Մենք մեկս մյուսին զարմացնելու բան չունենք, միայն հարգանքով ենք: Ով կարող է ավելի շատ հարգել իր մարտական ընկերոջը, իր աշխատակցին, դրանով էլ կարող է զարմացնել մեզ:

- Մանվել Գրիգորյանի ժամանակվա ԵԿՄ-ից տարբերվող միությո՞ւն է հիմա:

- Տարբերվում է, թե չէ՝ հասարակությունը այդ գնահատականը կտա: Ես չեմ ուզում ընդարձակվել: Ես կարող եմ միայն իմ տեղը պատասխան տալ եւ ոչ թե գնահատական տալ այն մարդկանց, որի մեջ ես չեմ եղել: Ես Մանվել Գրիգորյանի ժամանակ չեմ եղել ԵԿՄ անդամ, եւ իրենք չգիտեմ՝ ինչ գործունեություն են ծավալել՝ դրա համար ձեռնպահ եմ մնում գնահատականներ տալուց:

- ԵԿՄ-ում ինչքա՞ն անդամ կա գրանցված:

- Նախկինում եղել է 28-30 հազար, բայց մենք նորից վերանայում ենք, վերահաշվարկ ենք իրականացնում: Ստույգ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ 6540 մարդ օրերս գնացել էին զորավարժության:

- Նախկին ցուցակից հանե՞լ եք այն մարդկանց, որոնք պատերազմի հետ որեւէ կապ չեն ունեցել:

- Տեղեր կան, որ գրանցված էր 600 մարդ, այդ 600 մարդուց 300-ը մարտական ուղիներ չունեն, ուղղակի ազգանուններն է գրված: Այդպիսի դեպքեր շատ-շատ կան, որի մասին շուտով, կարծում եմ, հնարավորություն կընձեռվի խոսելու:

- ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ ԵԿՄ-ին նոր վարչություն եւ նոր նախագահ է պետք: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Մենք միշտ էլ սովոր ենք մեկի հասցեին խոսել: Այդ խոսքերն ասելուց առաջ Արման Բաբաջանյանը պետք է մի հատ գար «Երկրապահ», նայեր, տեսներ՝ այդտեղ ինչ վիճակ է: Բոլորը մարտական գործողություններին մասնակցած տղաներ են, մեկս մյուսի նկատմամբ հարգանքով: Մենք հավաքվել ենք իրար գլխի, այդտեղ շատ լավ մթնոլորտ է: Իսկ արդյունքը այդ զորահավաքն է, որն այս մի քանի ամսվա ընթացքում կարողացանք ստեղծել: Առանց ֆինանսավորման այդպիսի գործ անելը շատ դժվար է: Ես չեմ ուզում խորանալ, ես չեմ ուզում ասել՝ վայ, գիտեք՝ ինչ կա՝ մենք գումարներ չունենք: Մենք սա արել ենք առանց ֆինանսավորման, առանց ինչ-որ մեկին շահագրգռելու: Այստեղ ի՞նչ թայֆայական կամ ախպերական մթնոլորտ կա: Դա ընդամենը զուտ մարտական ընկերների հավաք է, որտեղ կա վստահություն: Ամեն ինչ էլ կարելի է ասել, բայց հիմնավոր կերպով ես կարող եմ ասել, որ այդպիսի բան չկա: Եթե այդպես լիներ, ես այնտեղ չէի լինի:

- ԵԿՄ-ն այս պահին իր նպատակին որքանո՞վ է ծառայում: Ազատամարտիկների խնդիրները լուծել ստացվո՞ւմ է:

- Ինչքան կարողանում ենք՝ օգնում ենք: Ես, օրինակ, գրեթե 20 մարդու տեղավորել եմ աշխատանքի: Իմ խնդրանքով՝ մարդիկ օգնել են: Մարդիկ կան, որոնց օգնել են անգամ Ռուսաստանում՝ աշխատանքային հարցեր են լուծել: Ինչքանով է դա իր նպատակին ծառայում, պետք է հասարակությունն ասի: Մենք առանց աշխատավարձի աշխատում ենք, մեր գումարներն ենք ծախսում՝ օգնում ենք մարդկանց: 3 հազար երեխա այս տարի Մարտունու մեր ճամբարում հանգստացան, գրեթե 300-ից 400-ն Արցախից էին, մնացածը՝ Հայաստանից: Մենք մեր միջոցներով խնդրում ենք մեր ընկերներին, նրանք, ասենք, մի 2 տոննա ձմերուկ են ուղարկում, մի քանի տոննա մրգեղեն են ուղարկում, ինչ հնարավորություն ունենք, անում ենք: Ես չգիտեմ՝ դա ծառայո՞ւմ է իր նպատակին, թե՞ ոչ:

- Մանվել Գրիգորյանի ժամանակ որոշ օլիգարխներ հովանավորում էին կառույցին: Հիմա այդպիսի բան կա՞:

- Ես վստահաբար ասում եմ՝ ոչ մի օլիգարխ մեզ չի ֆինանսավորում: Խնդրում ենք հայկական համայնքի մեր ընկերներին, ասենք, Զապորոժիեից, մարդիկ օգնում են: Մի 2-3 ամիս առաջ այդպիսի դեպք եղավ. մարդը եկել, 4 մլն դրամ էր տվել ու գնացել: Ես վստահաբար կարող եմ ցուցակը հանել, Սասուն Միքայելյանի հրահանգով ցուցակը դրվել է սեղանին, եւ այնտեղ ոչ մի օլիգարխի անուն ազգանուն չկար, պատահական մարդիկ էին: Մեկը մեր ընկերն էր, մյուսը մեր մարտական ընկերոջ որդին էր եւ այլն: Ով իմ խոսքի արժեքը գիտի, կհասկանա, ես վստահաբար ասում եմ, որ օլիգարխներից հովանավորում գոյություն չունի:

- ՊՆ-ի հետ բացի այս զորավարժությունից, այլ շրջանակներում համագործակցո՞ւմ է միությունը:

- Այո՛, ՊՆ-ն բնական է ե՛ւ հագուստով է օգնում մեր պատանի երկրապահներին, ե՛ւ մեզ է օգնում: Երբ որ մենք երեխաներին ճամբարում պահում էինք, սննդի մի մեծ մասը ՊՆ-ն էր տալիս: Մրգեղենը, ջրեղենը, քաղցրավենիքը մենք էինք հոգում:

Տպել
1157 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է