Ակցիա՝ «Սորոսի» հայաստանյան գրասենյակի դիմաց․ իրավապաշտպանները նարդի եւ շախմատ են խաղում

30/09/2019 schedule12:16

Հայաստանի մի խումբ իրավապաշտպաններ ակցիա են իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Այնտեղ են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը եւ այլք։

Իրավապաշտպանները մասնավորապես իրենց աջակցությունն են հայտնում գրասենյակի աշխատակիցներին, որոնց հանդեպ վերջին շրջանում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում «ՎԵՏՕ» շարժման անդամները։ Նրանք՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-ից ամեն աշխատանքային օր հերթապահում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց եւ այնտեղ ելումուտ անող քաղաքացիների հասցեին վիրավորական արտահայտություններ անում։ Նրանք հիմնադրամի բակում՝ գետնին՝ «սորոսի վաստակներ» գրություն են թողել։

Իրավապաշտպանները նարդի եւ շախմատ են խաղում ԲՀՀ գրասենյակի դիմաց։ Լեւոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քանի որ գրասենյակի դիմացի տարածքը հանրային տարածք է, իրենք որոշեցին այդտեղ անցկացնել իրենց ազատ ժամանակը եւ ազատ արտահայտվել այնպես, ինչպես նախկինում «ազատ արտահայտվել են» ուրիշները։

«Որոշեցինք այս հանրային տարածում այսպես անցկացնել մեր ազատ ժամանակը, մարդկանց էլ հրավիրել ենք նարդու բաց դասերի։ Հայաստանում որեւէ մեկի կողմից որեւէ տարածք չպիտի օկուպացված լինի, որեւէ մեկը չպիտի հանդգնի Հայաստանի որեւէ հրապարակային տարածքով անցնող-դառնող մարդկանց վարկաբեկել»,- շեշտեց Լեւոն Բարսեղյանը՝ նկատի ունենալով «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների գործելաոճը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ այս ողջ ընթացքում ոստիկանությունն անգործության է մատնված եղել։ Ըստ նրա՝ ոստիկանությունը դեռ չի պատկերացնում իր գործառույթները․

«Իրենց դիտորդի տեղ են դրել։ Հասարակական կարգի խախտման կամ խուլիգանության դրսեւորումները պատշաճ իրավական գնահատականի եւ օպերատիվ արձագանքի չեն արժանացել»,- ընդգծեց իրավապաշտպանը։ Նրա խոսքով՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության մասնակիցները օգտագործում են ժողովրդավարական գործիքները՝ հակաժողովրդավարական նպատակներով, որովհետեւ, ըստ Սաքունցի, անցած ժամանակահատվածում ԲՀՀ-ն եւ նրա գործունեությունն ուղղված է եղել ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրենք էլ համագործակցել են ոչ միայն ԲՀՀ-ի, այլեւ տարբեր հիմնադրամների հետ՝ այդպիսով հնարավորություն ունենալով ավտորիտար իշխանության կողմից չվերահսկվող ֆինանսական միջոցներով իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ակցիայով իրենց աջակցությունն են հայտնում հիմնադրամի աշխատակիցներին․

«Այն, ինչ տեղի է ունենում անհասկանալի խմբակի կողմից, անընդունելի է, պետական կառույցները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու համար, մարդկանց իրավունքներն են խախտվում»։

Նկատենք, որ իրավապաշտպանների ակցիայի ժամանակ ԲՀՀ գրասենյակ եկան նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը։

Տպել
5300 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ