Հյուսիսային պողոտա-Կասկադ. սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներով ԱԺ-ում լսումներ կանցկացվեն

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին ԱԺ նիստերի դահլիճում կկայանա խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:

«Հարգելի քաղաքացիներ,

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին ԱԺ նիստերի դահլիճում կկայանա խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։

Հանցագործություններից ամենասարսափելին այն հանցագործություններն են, որոնք իրականացվում են պետության ձեռքով, «պետական շահի» հիմնավորմամբ՝ թիրախավորելով քաղաքացուն եւ քաղաքացու սահմանադրական իրավունքները, երբ քաղաքացուն պաշտպանելու կոչված ինստիտուտները լծվում են քաղաքացու իրավունքները համակարգայնորեն, նպատակաուղղված տրորելու գործին։

Ցավոք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախկին իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, անարգանք ՝ մեր սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության ու մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ։

2000 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ և դրան հաջորդած սեփականության օտարման և կառուցապատման որոշումներով հայաստանում սկիզբ է դրվել քաղաքացիների զանգվածային ունեզրկման գործընթացին։ «Հանրային գերակա շահ» հիմնավորմամբ քաղաքացիների գույքի օտարումը նախապատրաստման, գնահատման, բողոքարկման և հարկադիր կատարման փուլերում իրականացվել է բազմաթիվ իրավախախտումներով, որ արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանի, և անկախ լրագրողների ու իրավապաշտպանների, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում։

Ես համոզված եմ, որ իրապես ժողովրդավար ու իրավական պետություն կառուցելու ճանապարհը ձախողված է, քանի դեռ մենք չենք մաքրել այս խարանը, չենք գաղտնազերծել ու վերաբացել կոծկված գործերը, չենք վերականգնել իրավազրկված քաղաքացիների իրավունքները։

Պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնումը «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներից էր, և այժմ մենք քայլ առ քայլ սկսում ենք դրա իրականացումը։

Առաջին քայլը խորհրդարանական լսումների նախաձեռնումն է։ Լսումների նպատակն է վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, գործընթացի իրականացման տարբեր փուլերում առկա իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ։

Լսումներին մասնակցելու կարգի վերաբերյալ մանրամասն՝ ստորև հղմամբ։

Շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար։

Լուսանկարը` Հայկ Բիանջյանի»,- ասված է նրա գրառման մեջ:

Տպել
4384 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է