Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տրվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:  Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8  հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0  հազար դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ  ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: 

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1-ից: Օրինագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2020 և 2021 թթ. համար օրենքին համապատասխան իրականացնելու համար։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացն ամբողջովին չի ավարտվել և առկա են մի շարք համայնքներ, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն և ներկայիս օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ, որոնց կհատկացվի պակաս, քան 2016 թ.-ին փաստացի հատկացված դոտացիաները: Ուստի վերը նշված հարցերը կարող են կարգավորվել համայնքների միավորման գործընթացն ամբողջովին ավարտելու. ՀՀ համայնքների միավորման գործընթացը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2021 թ.-ին։ 

Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում 

Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի երրորդ տեղաբաշխումը 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով, տեղաբաշխումից մուտքը կազմել է 489.9 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ իրականացվել է 2020 թ. մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով մասնակի հետգնում 402.4 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց վճարվել է 427.9 մլն ԱՄՆ դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը, հավելավճարը և հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Վճարման ենթակա գումարը վճարվել է 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին: Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարը՝ 489.9 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա օգտագործման ուղղությունները անհրաժեշտ է արտացոլել «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ պետական բյուջեի բոլոր մուտքերի և ելքերի հրապարակայնությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով: 

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված  «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» և  «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծով ինն ամսվա և տարեկան հատկացումների գումարները: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկման և ցուցակման ծառայությունների գծով կառավարության ստանձնած պարտավորությունների ժամանակին և ամբողջ ծավալով իրականացումը: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորաապես,  փոփոխություններն իրականացնել՝ ավելացնելով ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված այլ եկամուտները՝ բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով: 

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ անունից արտարժութային պետական պարտատոմսերի գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք  ծառայությունների ձեռքբերման գծով ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է հետևյալ պայմանագրերը՝ 2019 թ. հուլիսի 18-ին միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, 2019 թ. սեպտեմբերի 9-ին արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ, 2013 թ. օգոստոսի 15-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ:

Տպել
5219 դիտում

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում