«Հայրենիք» կինոթատրոնը աճուրդի է հանվել 358 մլն դրամ մեկնարկային գնով. շենքի սեփականատերը Շենգավիթի նախկին թաղապետն է

Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնն աճուրդի է հանվել: Շենքի սեփականատերը 20 տարուց ավելի է՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն է (Կադիլակ Սերոժ): 

2015 թվականից «Հայրենիք» կինոթատրոնի շենքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ ներկայումս սնանկության կարգավիճակ ունեցող «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 358 միլիոն դրամ: Արշակունյաց 38 հասցեում գտնվող եռահարկ շենքն արդեն մեկ անգամ աճուրդի է դրվել սույն թվականի սեպտեմբերի 13-ին: Նշանակված օրը, սակայն, հայտեր չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: «Հայրենիք» կինոթատրոնի կրկնաճուրդը տեղի կունենա հոկտեբերի 15-ին Արշակունյաց 5 հասցեում:

Սնանկ ճանաչված «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի տնօրենը նախկինում եղել է Սեդրակ Հարությունյանը, որն էլ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել շենքի սեփականատեր Սարգիս Հովհաննիսյանի եւ ոմն Գեւորգ Բալասանյանի հետ: Այս անձինք դիմել են Սեդրակ Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս բանկում երաշխավոր կանգնի, գրավադրի իր սեփականությունը՝ կինոթատրոնի շենքը:

Ի սկզբանե վարկային պարտավորությունը եղել է 180 միլիոն դրամ (մոտ 360 հազար դոլար): Ժամանակի ընթացքում վարկը չվճարելու հետեւանքով գրեթե 200 հազար դոլար տույժ-տուգանք է ավելացել եւ գումարը դարձել 560 հազար դոլար: Սարգիս Հովհաննիսյանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վճարել նախնական գումարը, եթե Գեւորգ Բալասանյանը տույժերը փակի, բայց վերջինս այդպես էլ չի վճարել շարունակ ավելացող տույժերը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարգիս Հովհաննիսյանը հայտնեց, որ 20 տարի առաջ իրենց կոլեկտիվով են ձեռք բերել շենքի բաժնետոմսերը, ապա ինքը, դրանք գնելով կոլեկտիվի մյուս անդամներից, դարձել է շենքի միակ սեփականատերը: «100 հազարներով գումարներ եմ տվել. այն ժամանակ սա առնելու փոխարեն կարող էի Կարամելի գործարանն ու ծխախոտի գործարանը միասին առնել»,- ասաց նախկին թաղապետը:

Նշեց, որ «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ից սուտ խոստումներ են իրեն տվել, խաբել, որ մեծ հեռանկարներով բիզնես են դրել, եւ վարկը կարճ ժամանակում փակվելու է: «Ժամանակին Գեւորգ Բալասանյան անունով մի «մաշեյնիկ» եկավ, համոզեց, վարկ վերցրինք, պարզվեց՝ ոտքից գլուխ պարտքերի մեջ է թաղված: Երաշխավորեցի, գումարը վերցրեց, պարտքերը փակեց: Խաբեցին, թե գազելներ ունեն, պանրի գործ են անում, հնարավորություններ ունեն»,- պատմեց Սարգիս Հովհաննիսյանը: 

«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերը հումորով նկատեց, որ իրեն շատերը հիշում են՝ որպես «նախկին հանրապետականի», քանի որ եղել է ՀՀԿ անդամ, երբ զբաղեցրել է Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը. «2011 թվականից, ինչ դուրս եմ եկել Հանրապետական կուսակցությունից ու հրաժարվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, մեկնել եմ Ռուսաստան, այնտեղ եմ աշխատում: Համաձայնվել, շենքը տվել էի, դու մի ասա՝ այդ «մաշեյնիկ»-ը գույքի համար ընդհանրապես գումար չի մուծում»:

«Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի սեփականատերն այս պահին Գարեգին Ալեքսանյանն է: Նա նախկին սեփականատերերի հետ որեւէ առնչություն չունի: ՍՊԸ-ն ձեռք է բերել որոշակի գումարի դիմաց: Գարեգին Ալեքսանյանի իրավապաշտպան Սեդրակ Մկրտչյանը ՀԺ-ին հայտնեց, որ այս պահին գործը վճռաբեկ դատարանում է եւ դեռ պարզ չէ՝ վարույթ կընդունվի, թե կմերժվի: Իրավապաշտպանը չցանկացավ մանրամասներ հայտնել:

Մինչդեռ Սարգիս Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դատավարական այս քաշքշուկների զոհ է նաեւ ՍՊԸ-ի տնօրենը: Նա վստահեցրեց, որ գույքն ամեն գնով հետ կվերցնի, գումար կտա, կառնի՝ աճուրդով լինի, թե մեկ այլ ձեւով, բայց կվերցնի:  «Հայրենիք»-ը միայն իմը չէ, դա ընտանիքինս է, մեր ամբողջ ազգինն է: Աճուրդով էլ պետք է առնեմ, եթե առնելու լինեմ»,- ասաց նա:

Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե տարիներ առաջ ի՞նչ նպատակով է ձեռք բերել «Հայրենիք» կինոթատրոնը եւ ինչո՞ւ մինչեւ օրս չի կարողացել այն իր նպատակին ծառայեցնել: Սեփականատերը նշեց, որ շենքը միշտ ծառայել է մշակույթին, միջոցառումների իրականացման համար տարածքն անվճար է տրամադրվել. «Չի կարող որեւէ մեկը գալ եւ ասել, որ այնտեղ ինչ-որ միջոցառում անելու համար փող է տվել: Շատ է եղել, որ մշակույթից դուրս՝ այլ նպատակի ծառայեցնելու համար են խնդրել, բայց մերժել եմ: Հիմա հենց այս բանկային խնդիրները լուծենք, շենքը սարքելու եմ 100 տոկոսանոց մշակույթի կենտրոն»,-ասաց նա:

Տասնյակ տարիներ է, ինչ հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած «Հայրենիք» կինոթատրոնի շենքի դռները կողպված են։ 1951 թվականի «Սովետական Հայաստանի» մայիսի 1-ի համարում, որն ամբողջությամբ նվիրված է եղել «Աշխատավորների օրվան», վերջին էջի այն հատվածում, որտեղ սովորաբար տեղ էին գտնում թատրոնների ու կինոթատրոնների այդ օրվա խաղացանկերը, մի փոքրիկ անկյունում գրված է եղել. «Երևան քաղաքի Ստալինյան ռայոնում բացվում է նոր կինոթատրոն՝ «Հայրենիք»: Ցուցադրվելու է գունավոր գեղարվեստական ֆիլմ՝ «Բեռլինի անկումը»:

68 տարի անց «Հայրենիք» կինոթատրոնում ակտիվություն է նկատվել միայն ընտրությունների ժամանակ, երբ շենքում կուսակցական շտաբներ են տեղակայվել, կամ էլ այս կամ այն թեկնածուի պաստառները՝ փակցվել պատերին: «Խնդրել են, մերժում չեն ստացել: Այս տարի եկան նույն «Իմ քայլից», խնդրեցին, դարձյալ տվեցի»,-նշեց Հովհաննիսյանը:

Արշակունյաց պողոտա 38 հասցեում գտնվող եւ աճուրդի հանված շինության ընդհանուր մակերեսը՝ 1513,7 քմ է: «Հայրենիք» արտադրական կոոպերատիվի, այսօր արդեն «Հայրենիք» կինոթատրոնի գործունեությունը նախկինում եղել է կինոֆիլմերի ցուցադրումը, պլաստմասե իրերի արտադրությունը, պարենային ապրանքների մանրածախ եւ մեծածախ առեւտուրը, կենցաղային եւ տնտեսական ապրանքների, հագուստի եւ կոշիկի մանրածախ ու մեծածախ առեւտուրը:

1996 թվականի հուլիսի 16-ին Սարգիս Հովհաննիսյանի հետ կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր: Գույքի գինը, համաձայն կառավարության 1996 թվականի մասիսի 22-ի 156 որոշման, կազմել է 165 միլիոն 641 հազար 955 դրամ: Այժմ այն աճուրդի է հանվել կրկնակի գնով, սակայն սեփականատերը պատրաստ է ավելին էլ վճարել, միայն թե չկորցնի շենքը:

Տպել
10682 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել