ԵԱՏՄ-ում առկա մի քանի տասնյակ խոչընդոտների հարցը ներառված է համատեղ աշխատանքների օրակարգում․ վարչապետ

Եվրասիական տնտեսական միության տարածքում առկա 60-ից ավելի խոչընդոտների ու արգելքների լուծման հարցը ներառված է համատեղ աշխատանքների օրակարգում, որոնց լուծումը կլինի քայլ առ քայլ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցի:

Պատագամավորն ասաց, որ քաղաքացիները հաճախ բողոքում են, որ ապրանքներն արտահանելիս բախվում են կոռուպցիոն ռիսկերի, եւ կա նաեւ իրավական ակտերի հարմոնիզացիայի խնդիր։  Ենգիբարյանը հարցրեց, թե խնդիրների ուղղությամբ ինչպիսի քայլեր են տարվում Հայաստանի նախագահության տարում եւ ինչպիսին պետք է տարվեն:

Վարչապետն ինքը շեշտեց, որ հենց ԵԱՏՀ-ն եւ կոլեգիան արդեն մեկ տարուց ավելի է, ինչ արձանագրել են, որ ԵԱՏՄ տարածքում կան 60-ից ավելի արգելքներ, որոնք խոչընդոտում են ինտեգրացիոն գործընթացին:

«Այդ խոչընդոտներն ու արգելքները վերաբերում են օրենսդրությանը, կարգավորումներին: Դրանք ԵԱՏՄ-ի ընդհանուր տրամաբանության մեջ պետք է, որ գոյություն չունենային, բայց շարունակում են գոյություն ունենալ: Ընդհանրապես ,ԵԱՏՄ-ն 4 ազատ տեղաշարժի՝ աշխատուժի, կապիտալի, ապրանքների եւ մարդկանց ազատ տեղաշարժերի մասին է: Հենց ԵԱՏՄ-ի մարմիններն են արձանագրում, որ այս խնդիրները լիարժեքորեն լուծված չեն: Եվ այդ 60 խոչընդոտներն ու արգելքները ներգրավված են մեր համատեղ աշխատանքի օրակարգում, մենք պետք է քայլ առ քայլ գնանք լուծման ուղղությամբ»,- մեկնաբանեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հնարավոր չէ 60 խոչընդոտը միանգամից վերացնել, քանի որ խոսքը տարբեր երկրների օրենսդրությունները նույնականացնելու, մոտարկելու մասին է․

«Ընդ որում՝ այդ երկրների օրենսդրությունների սինխրոնիզացիայի համար յուրաքանչյուրում տարբեր գործընթացներ են անհրաժեշտ»,- ընդգծեց Փաշինյանը։

Խոսելով ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին՝ վարչապետը եւս մեկ անգամ ասաց, որ ինչպես հրապարակայնորեն նշվել է, երկուստեք արձանագրվել է երկու պետությունների հարաբերությունների ռազմավարական բնույթը, եւ որ երկու երկրների կառավարությունները, պետական կառավարման մարմինները պետք է ավելի սերտ համագործակցեն՝ այդ համագործակցության ռազմավարական բնույթն ու բովանդակությունը, իրողությունները ավելի արդյունավետ դարձնելու համար։

Տպել
4472 դիտում

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում