Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

Հրայր Թովմասյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Ազգային ժողովի նկատմամբ՝ տարանջատելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ իր ելույթում, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ բացասական է գնահատում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծի քննարկմանը Թովմասյանի ներկա չլինելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, իսկ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել քննարկմանը։ Թովմասյանը հայցել է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ: Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ նախագծի քվեարկությանը չի մասնակցելու։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Հրայր Թովմասյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած այն մտքին, թե իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է եւ մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումերին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրությանը։ Սիմոնյանն այս հայտարարությունն ուղղակի անընդունելի որակեց՝ շարունակելով․

«Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը մեկ անդամն եք այդ դատարանի, մի վերագրեք ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան, մի փորձեք դրանով «հանցակից» սարքել մնացած անդամներին, դատավորներին»,- ասաց Սիմոնյանը։

Նա նկատեց, որ շատ կարեւոր է նաեւ լեզվամտածելակերպը՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանի պնդումը, թե ԱԺ որոշման նախագիծը քաղաքական է․

«Ասում եք՝ քաղաքական որոշում։ Մեկ հարցի շուրջ է այս օրերին քննարկում եղել, որի հետ կապված մի որոշում եք հրապարակել, որով հետաքրքրված կողմերն ընկել են, ժողովրդական լեզվով ասած, կոֆեի բաժակ նայողի դռները, որ հասկանան՝ ինչ եք գրել: Ի՞նչ քաղաքական որոշման մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը՝ նկատի ունենալով Քոչարյանի պաշտպանների դիմումի վերաբերյալ ՍԴ աղմկահարույց այն որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը վերաբերում էր քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին։

Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ Սահմանադրական դատարանը, ՍԴ դատավորը, ընդհանրապես դատավորները պետք է վստահություն վայելեն քաղաքացիների մոտ, իսկ Հրայր Թովմասյանը, Սիմոնյանի պնդմամբ, այդ վստահությունը չի վայելում․

«Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն ա բերում։ Հանրությունը չի վստահում եւ չի վստահելու ձեր որոշումներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ շարունակելով․

«Ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է: Այո՛, նա չկա, ձեզ նա՛ չի նշանակել, ձեզ ԱԺ-ն է նշանակում: Նա չկա, ու դուք գնալու եք նրա հետեւից։ Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին: Դուք եղել ենք նրանց պրոյեկտներն իրականացնողները: Իրավական ձեւակերպում տալու համար ձեզ վարձահատույց են եղել: Դուք վստահություն չեք վայելում պարոն Թովմասյան»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Տպել
5928 դիտում

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է