Քչերը կարող են հայելու առաջ կանգնել եւ ասել՝ ես կասկած չունեմ, որ Թովմասյանն անաչառ, արդար դատավոր է․ Միքայել Զոլյան

Բոլորս գիտենք, որ Հրայր Թովմասյանը եղել է ոչ միայն նախկին իշխանության մի մասնիկը, այլեւ այդ իշխանության առանցքային դերակատարներից մեկը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ այսօր ԱԺ-ում ստիպված են խոսել այս հարցի մասին Հրայր Թովմասյանի բացակայության պայմաններում, բայց ներկայացրեց, որ Թովմասյանի վերջին հարցազրույցից կարող է պատկերացնել՝ այսօր ինչ հակափաստարկներ կներկայացներ նա։ Միեւնույնն ժամանակ Զոլյանն ասաց, որ Թովմասյանն այսօր չի եկել, որովհետեւ ընդհանրապես չունի լուրջ փաստարկներ։

«Մենք այսօր քննարկում ենք, թե, ըստ էության, արդյոք կա՞ն հիմնավոր կասկածներ առ այն, որ Հրայր Թովմասյանը անաչառ, անկողմնակալ եւ արդար չէ։ Այո՛, կան։ Բոլորս գիտենք, որ նա եղել է նախկին իշխանության մի մասը, առանցքային դերակատարներից մեկը: Սահմանադրություն գրել պատահական մարդու չեն վստահում: ԱՄՆ-ում Սահմանադրություն գրողները կոչվում են հիմնադիր հայրեր: Բայց ես հիմա դա չեմ քննարկում, գուցե շատ լավ էր, որ նա գրեց Սահմանադրությունը, գուցե՝ շատ վատ»,- ասաց պատգամավորը, ապա խոսեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ ուղարկած դիմումի մասին․

«ՍԴ-ում կա գործ, որն առնչվում է նախկին իշխանության հետ։ Մանրամասներին չեմ անդրադառնում, բայց ակնհայտ է, որ այդ դիմումը նախկին իշխանությանն է առնչվում։ Արդյոք նախկին իշխանության առանցքային դերակատարը կարո՞ղ է լինել անաչառ դատավոր: Կա՞ կասկած՝ կա՛, արդյոք քայլեր ձեռնարկե՞ց Թովմասյանը, որ փարատվի կասկածը, ո՛չ, չձեռնարկեց»։

Զոլյանն ասաց, որ եթե Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ում լիներ, ապա հարց կտային՝ ո՞նց է մեկնաբանում վերոնշյալ հանգամանքը․

«Բայց Թովմասյանը երեկվա հարցազրույցում այդ պատասխանը տվեց, եւ այն ինձ համար ապշեցուցիչ էր։ Թովմասյանը պատասխանեց՝ «ես այն մարդը չեմ։ Ով էլ գա, ես իմ խղճի վրա հիմնված որոշում կընդունեմ»։ Այսքանն էր նրա փաստարկը, եւ այն բավարար չէ։ Ըստ այդմ՝ ես ունեմ հիմնավոր կասկածներ նրա անաչառության վերաբերյալ, եւ մենք պարտավոր ենք սկսել այս գործընթացը, որպեսզի այդ կասկածները կա՛մ փարատվեն, կա՛մ հաստատվեն»,- ասաց Զոլյանը՝ հիշեցնելով նաեւ, որ Թովմասյանն իր հարցազրույցում պատգամավորներին կոչ է արել հայելու դիմաց կանգնել եւ ազնիվ լինել․

«Ես էլ կոչ եմ անում՝ ազնիվ լինենք եւ հայելու առջեւ կանգնած կամ առանց դրա ասել՝ ես որեւէ կասկած չունեմ, որ Հրայր Թովմասյանն անաչառ, անկողմնակալ, արդար դատավոր է։ Կարծում եմ՝ շատ քիչ մարդիկ կլինեն այս դահլիճում, որոնք կարող են նման բան ասել եւ կասկած չունենալ։ Հետեւաբար պարզ է, որ այսօր պետք է սկսել այս գործընթացը։ Սա դատավճիռ չէ, ընդամենը գործընթաց ենք սկսում, որը միանգամայն, որպես օրենսդիր, մեր լիազորությունների շրջանակում է եւ մեր պարտականությունն է»։

Պատգամավոր Միքայել Զոլյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին, որոնք որոշել են չմասնակցել նախագծի քվեարկությանը, կոչ արեց հարցը եւս մեկ անգամ քննարկել, եւ եթե նրանց դիրքորոշումը փոխվի, ապա, դրանից կբարձրանա միայն հենց ԲՀԿ-ականների վարկը։

Տպել
2136 դիտում

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով