Երվանդ Քոչարի ընկերոջ որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը տեղափոխել Հանրապետության հրապարակ. պատրաստ է նաեւ աջակցել

Քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի ընկերոջ՝ քանդակագործ Մարտին Կակոսյանի որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը Երեւանի երկաթուղային կայարանից տեղափոխել Հանրապետության հրապարակ:

Մարտին Կակոսյանի որդին՝ Կարեն Կակոսյանը, շուրջ 30 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում: Կարճ ժամանակով հայրենիքին ու հարազատներին այցելության եկած Կակոսյանը նախքան ԱՄՆ-ը վերադառնալը մեծ ցանկություն ունի Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու թույլտվություն ստանալ: Նա պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել արձանի նախ վերանորոգման (դրա կարիքն, ըստ մեր զրուցակցի, քանդակն իսկապես ունի), ապա տեղափոխման բոլոր ծախսերը: Քանդակագործի որդին անկեղծացավ, որ չի պատկերացնում, թե այդ գործընթացը կազմակերպելու համար ում պետք է դիմի եւ ինչից սկսի:

Նա արձանի տեղափոխման համար պատրաստ է ընտանիքի հետ միասին աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ կազմակերպչական բոլոր առումներով, եթե իհարկե՝ ստանա Քոչարի ժառանգների, համապատասխան գերատեսչությունների թույլտվությունն ու հասարակության դրական կարծիքը: «Սա այնպիսի հարց է, որը ազգային որոշմամբ պիտի լինի: Սասունցի Դավթի արձանը մեր ազգի պատկերն է, մեր հոգին է, նրա տեղը Թամանյանական հրապարակում է, որպես մեր ազգի խորհրդանիշ»,- նկատեց քանդակագործի որդին:

Նրա հայրը պատանի տարիքից մտերիմ է եղել Երվանդ Քոչարի հետ եւ դա շարունակվել է մինչեւ Քոչարի մահը: Մարտին Կակոսյանն այլեւս չկա, 2016 թվականին է մահացել, սակայն քանդակագործի երազանքն է եղել, որ իր մեծն ուսուցչի՝ Քոչարի բարձր գնահատանքի արժանի գործը մայրաքաղաքում իր արժանի տեղը գտնի:

Կարեն Կակոսյանի վստահեցմամբ՝ հայրը բազմիցս մատնանաշել է Քոչարի, նրա բոլոր մերձավորների մեծ ցանկությունը՝ Սասունցի Դավթի արձանը տեսնել կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում, սակայն ԽՍՀՄ տարիներին այդ պատվավոր տեղը Լենինի արձանինն է եղել: Լենինի արձանը հրապարակում տեղադրվել է 1940 թվականին, ապամոնտաժվել 51 տարի անց՝ 1991-ին:

Խորհրդային տարիներին ընդունված էր ասել, որ այս արձանը Լենինի լավագույն մարմնացումներից մեկն էր ԽՍՀՄ տարածքում, եթե ոչ լավագույնը: Արվեստի իրական գործ էր համարվում նաեւ արձանի պատվանդանը, որն ապամոնտաժվել է մի փոքր ավելի ուշ՝ 1996 թվականին:

Կարեն Կակոսյանը մեզ տրամադրեց իրենց ընտանեկան արխիվի լուսանկարներ, որոնցից մեկում մի սեղանի շուրջ հավաքված արվեստագետներ են, այդ թվում Քոչարը, Քոչարի կինը՝ գրականագետ Մանիկ Մկրտչյանը, քանդակագործ Մարտին Կակոսյանն ու այլոք: Հավաքվածներից մեկի ձեռքին Սասունցի Դավթի արձանից մի հատված է (ձիու ոտքը): Մեր զրուցակցի խոսքով՝ լուսանկարում արձանը դեռ պատրաստ չէ, բայց արդեն քննարկում են տեղի հարցը:

Կակոսյանի արխիվում տեղ գտած տարբեր լուսանկարներում ակնհայտ է Քոչարի եւ Մարտին Կակոսյանի կապը: «Հորս ու Քոչարի մեջ մի այնպիսի քիմիա էր, որը կողքի մարդիկ չէին ընկալում: Շատերը կարող էին գլխի չընկնել, թե ինչի մասին են իրենք խոսում, ինչի վրա զվարճացան, կա՛մ ինչի հանկարծ տխրեցին»,- պատմում է քանդակագործի որդին եւ հավելում՝ հայրը Քոչարի լավագույն աշակերտներից է եղել:

Մարտին Կակոսյանի մոնումենտալ գործերը սփռված են աշխարհով մեկ: Վաշինգթոնի Կրիպտոլոգիայի թանգարանում քանդակագործի՝ Սառը պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն է, Տեխասում՝ Ռազմաօդային ակադեմիայի հարեւանությամբ՝ Սպիտակագլուխ արծիվը, Հռոմում՝ Աբամելիք Լազարեւի քանդակը եւ այլն: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նախամուտքի մոտ տեղադրված «Արծիվ» քանդակի հեղինակը եւս նա է:

Վիքիպեդիայում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ 1939 թվականին, երբ Երեւանում պատրաստվում էին տոնել «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը, որոշվել է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Մրցույթ է հայտարարվել, սակայն քանդակագործների մի մասը պնդել է, որ արձանը ստեղծելու համար նվազագույնը մեկից երկու տարի է հարկավոր: Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարն է հանձն առել կարճ ժամանակահատվածում իրականացնել այդ աշխատանքը:

Քոչարը քանդակի գիպսե տարբերակն ավարտել է անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվել է կայարանամերձ հրապարակում եւ այնտեղ մնացել մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվել է: Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ եղել է այն, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի ««բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ են արձակել:

1957 թվականին որոշվել է վերականգնել արձանը, եւ Քոչարը ստեղծել է իր գլուխգործոցներից մեկը: Արձանի բացումը տեղի ունեցել 1959 թվականի դեկտեմբերի 3-ին՝ դարձյալ կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ): Ինչպես ականատեսներն են պատմել՝ իշխանություններն արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության:

Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու գաղափարը Երվանդ Քոչարի թանգարանի տնօրինությանն անակնկալի բերեց: Քոչարի ժառանգներից, թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշեց, որ չի ցանկանում որեւէ կարծիք հայտնել, քանի որ լրատվամիջոցից է տեղեկանում Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու ինչ-որ մեկի մտադրություն մասին: Կարեն Կակոսյանը, որն այդքան սիրով ու տաք հիշողություններով էր լցված Քոչարի ընտանիքի մասին, այստեղ գալով ոչ մի անգամ չի գնացել թանգարան եւ չի հանդիպել ժառանգներից ոչ մեկի հետ:

Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ ինչ-որ մեկի այո ասելով կամ ստորագրությամբ չի կարող արձամնը տեղափոխելու որոշում կայացվել: Ըստ փոխնախարարի՝ Սասունցի Դավթի արձանը տեղափոխելը լուրջ քննարկման կարիք ունի, այստեղ համայնքը եւս իր կարեւոր դերն ունի: Համայնքային իշխանությունն ու ավագանին պիտի իրենց դիրքորոշումը հայտնեն: «Անշուշտ, առաջին հերթին պիտի հաշվի առնվի ժառանգների կարծիքը: Եվ հետո, մենք ունենք մասնագիտական խորհուրդ, որը նման հարցերի քննարկման ու որոշումների կայացման համար է»,-ասաց փոխնախարարը:

Նարինե Թուխիկյանը նկատեց, որ որոշիչ խորհրդում մասնավորապես կարող են լինել Քոչարի կտակի ժառանգներից, արվեստաբան, նյութաբան, ճարտարապետ, քանդակագործ, փորձառու մարդիկ որոնք կարող են կարծիք հայտնել եւ որոնց խոսքն իսկապես կարեւոր է:

«Մենք ունենք մասնագիտական խորհուրդ, որն էլ տվյալ հարցի շուրջ հավաքվում է ու որոշում, եթե տվյալ արձանը վնասված է եւ ինչ-որ մեկը որոշել է այն վերականգնել, դա եւս այդքան միանշանակ չի իրականացվում. որոշվում է՝ ինչ նյութով պիտի արվի, ինչ չափի, ինչպես պիտի արվի, որ չխաթարվի արձանի ամբողջականությունը»,- ասաց նա:

Այնուամենայնիվ Նարինե Թուխիկյանը նկատեց, որ Սասունցի Դավթի արձանը Հանրապետության հրապարակ տեղափոխելու հարցն արդեն մի քանի տարի է երբեմն-երբեմն շրջանառում են, բայց որեւէ լուրջ քննարկման չի դրվել: «Կարծում եմ՝ Սասունցի Դավթի արձանը դրված է շատ ճիշտ վայրում, կայարանի հրաշալի  շենքի դիմաց եւ այդ ամբողջ տարածքը լցնում է ու շատ համահունչ է: Հիմա խնդիրն այն է, որ մենք չապականենք այդ արձանի կողքերը, որն արդեն մի քանի տարի է՝ սկսվել է»,- եզրափակեց նա:

Երվանդ Քոչարի քանդակում Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ՝ ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում եւ պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: 

«Սասունցի Դավիթը» Երեւանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։ Սասունցի Դավթի արձանը համարվում է Քոչարի գլուխգործոցներից մեկը:

Տպել
11005 դիտում

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները