Ոտքն անդամահատված կինը փախել է հիվանդանոցից. ասում է՝ գումար էին ուզում, որն ինքը չուներ. տնօրենի պարզաբանումը

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող Հասմիկ Սմոյանը դժգոհում է, որ իրեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մերժել են օգնություն ցուցաբերել, որովհետեւ գումար չի ունեցել, եւ դա այն դեպքում, երբ նախկինում իրենից վճար չի պահանջվել:

Կինը հաշնադամություն է ձեռք բերել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով: Մի ոտքը անդամահատված է, ձեռքը չի կարողանում շարժել, ողնաշարի ճողվածք ունի: Վերջերս էլ սրտի շրջանում ծակոցներ է զգացել եւ որոշել դիմել բուժհաստատություն:

«Անցած չորեքշաբթի օրը զգացի, որ վատ եմ, մտածում էի՝ երեւի սրտի հետ կապված խնդիր ունեմ, որովհետեւ այդ կողմում ծակոցներ ու ցավեր ունեի, զանգեցի շտապօգնություն, բժիշկը ստուգեց, նշեց, որ ավելի լավ է ինձ հիվանդանոց տեղափոխեն»,- պատմեց Հասմիկ Սմոյանը՝ ավելացնելով, որ այդ օրը հաստատություն չի տեղափոխվել, մտածել է կանցնի, սակայն, քանի որ շտապօգնության բժիշկը վստահեցրել է, որ իր համար անվճար կլինի, հաջորդ օրը, նույն ծակոցները զգալով, հիվանդանոց է դիմել:

Բժիշկները էլեկտրասրտագրություն (EKG) եւ էխոսրտագրություն (EchoKG) են կատարել, այնուհետեւ ցանկացել են արյան անալիզ վերցնել եւ կնոջը տեղեկացրել են, որ բոլոր ստուգումների համար պետք է վճարի: Վերջինս նշել է, որ հնարավորություն չունի, կթողնի, կգնա: «Թող ինձ շուտ ասեին, ես չէի անցնի այդ բոլոր ստուգումները, ես, որ ներս մտա, իմ վիճակը տեսան, ես հենակով էի՝ ոտքս չկա, ձեռքս էլ ընդհանրապես չի աշխատում»,- նշեց կինը՝ավելացնելով, որ այդ լսելով՝ դուրս է գնացել, աստիճաններով դժվարությամբ իջել, ահագին ճանապարհ քայլել, նորից ետ են կանչել, ստիպել, որ վճարի:

«Բժիշկը շատ բորբոքված ասաց, որ գնամ այդտեղից, հետո ավելացրեց, որ մեր հասցեն գիտեն, իմ հետեւից կգան, կգտնեն»,- վճարել մերժած Հասմիկ Սմոյանը:

Հաշմանդամություն ունեցող կինը պատմեց, որ նախկինում գնացել է ստուգումների, ամեն տեղ անվճար է եղել, 1-ին խմբի հաշմանդամության փաստաթղթերն էլ հաստատությունում չեն պահանջել, նշել են, որ պետք չի, այստեղ ամեն ինչ վճարովի է, սակայն եթե հիվանդը որոշի հիվանդանոցում պառկել, անվճար կլինի:

Հասմիկ Սմոյանը նշեց, որ պառկել չէր կարող, հնարավորություն չունի, իր մոտ ոչ ոք չի կարող գալ, խնամել: Առաջարկել է, որ նշանակումներ անեն, տանը բուժվի, սակայն, ի պատասխան, նշել են, որ վճարներն անելուց հետո կմտածեն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը, պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրեց, որ Հասմիկ Սմոյանը, նշված օրը դիմելով հիվանդանոց, գանգատվել է զարկերակային ճնշման բարձրացումից։ Զննվել է ընդհանուր բաժանմունքի հերթապահ բժշկի եւ հերթապահ սրտաբանի կողմից։ Վերջինիս մոտ  ախտորոշվել է «զարկերակային գերճնշում /148/78մմսս/», վիճակը գնահատվել է կայուն, հիվանդանոցային բուժման ցուցում չի եղել։ Դեպքը չի եղել անհետաձգելի եւ վարվել է ամբուլատոր կարգով։ Կինը հաճախակի ունեցել է զարկերակային ճնշում, սակայն չի դիմել տեղամասային սրտաբանին՝ հսկողության նպատակով, որը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններում։

Արման Հովակիմյանի խոսքով՝ նրան առաջարկվել է դիմել տեղամասային բժշկին՝ իրազեկելով, որ հակառակ դեպքում՝ ցուցված հետազոտություններն իրականացվելու են վճարովի կարգով։ Կատարվել է ընդհանուր բժշկի եւ սրտաբանի խորհրդակցություն, ԷՍԳ, որի արդյունքում չի դրվել հոսպիտալացման ցուցում։ Ըստ տնօրենի՝ առաջարկվել է իրականացնել մատուցված ծառայությունների վճարումները, քանի որ դրանք դժվարամատչելի չեն, սակայն Հասմիկ Սմոյանը հրաժարվել է եւ ինքնակամ լքել հիվանդանոցը։ Արման Հովակիմյանը նշեց, որ կինը սպասարկվել է պատշաճ կերպով, չեն խախտվել վերջինիս իրավունքները։

Հասմիկ Սմոյանը 1988 թվականին 28 տարեկան հասակում Սպիտակի երկրաշարժի ժամանակ 4 օր փլատակների տակ է մնացել, աջ ոտքը անդամահատել են՝ նրան դուրս հանելու համար, աջ ձեռքը չի կարողանում շարժել: Հայաստանում վիրահատել են, այնուհետեւ տարել են  Ռուսաստան, այդտեղից էլ՝ Իսրայել: Ողնաշարի ճողվածք էլ ունի, սակայն բուժում ստանալու, վիրահատվելու հնարավորություն չունի:

«25.000 դրամ թոշակ եմ ստանում՝առաջին կարգի հաշմանդամության համար, 18.000 դրամի չափով էլ  նպաստ էի ստանում, սակայն այս սեպտեմբերից դա էլ չտվեցին»,- նշեց Հասմիկ Սմոյանը՝ ավելացնելով, որ աղջկա ընտանիքը որոշ ժամանակով տեղափոխվել է իր մոտ, սոցիալական ապահովության պետական ծառայությունից եկել, տեսել են, որ իրենց տանն է, այլեւս գումար չեն վճարում:

Տպել
5141 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է