Հոգի չկար, կրկնօրինակ էր. արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտությունը տարբեր կարծիքներ է առաջացրել

«Այսօր WCIT համաշխարհային նախագահությունն ասաց, որ WCIT նվագախմբի համերգը WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ամենամասշտաբային մեկնարկն էր: Իսկապես 21-րդ դարի համերգ էր, իր լուծումներով ու ամեն ինչով: Հրաշք, անիրական մթնոլորտ էր տիրում». խոսելով արհեստական բանականության կողմից մշակված երաժշտության եւ հոկտեմբերի 6-ին Հանրապետության Հրապարակում կայացած համերգի մասին՝ ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգի ընթացքում առաջին անգամ կատարեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Արհեստական բանականությանը «սովորեցրել են» ստեղծագործել շարականի հիման վրա: 3-4 րոպեի ընթացքում մեքենան, որն անվանում են արհեստական տաղանդ, ստեղծեց հայկական երաժշտություն:

WCIT նվագախմբի կատարմամբ արհեստական բանականության մշակված երաժշտության մասին առավոտից տարաբնույթ կարծիքներ են հնչում: Ոմանց այն իսկապես զարմացրել ու դուր է եկել, շատերի մոտ էլ անիմաստ ինչ-որ կրկնությունների հավաքածուի տպավորություն է ստեղծվել: Արհեստական բանականության ստեղծագործությանն էր անդրադարձել նաեւ Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Մեր շատ սիրելի արհեստական բանականության ստեղծագործության մեջ հոգի չկար: Համենայնդեպս, առայժմ...»,- գրել է նախարարը:

Նման կարծիքներ հայտնողներ էլի եղան, որոնց ի պատասխան Սմբատյանը մեր զրույցում նշեց. «Շատերն ասացին, որ հոգի չկար, դա ճիշտ է, բայց արհեստական բանականության վրա նման խնդիր չի դրվել: Հարությունյանի գրառումը դիտարկում եմ որպես փաստ, բայց շատ երկար ու բանավիճային թեմա է, թե ինչ է նշանակում էմոցիա, երաժշտության հոգի եւ այլն»:

WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավարն անկեղծացավ ու հայտնեց, ինքը հավանել է արհեստական բանականության մշակած երաժշտությունը. «Ես ավելի քան հավանեցի: Արհեստական բանականության, արհեստական տաղանդի երաժշտությունը, խոսքը, երաժշտության մոդելինգի մասին է: Երաժշտության մոդելը մեզ մոտ աշխարհում աննախադեպ արդյունքի է: Համակարգիչը ստեղծում է հայկական երաժշտություն: Ծրագիրը մտածում է հայերեն եւ ստեղծում է հայերեն երաժշտություն: Շատ ռիսկային էր, բայց մեզ մոտ ստացվեց: Դա ավելի քան մեծ ձեռքբերում է: Հայաստանը արվեստի ոլորտում այսօրվա ՏՏ աշխարհում եւ արհեստական բանականության ամենաքննարկվող թեմայում ունի այն առաջարկը, որը ոչ ոք չէր արել»:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի դիտարկմամբ՝ արհեստական բանականության ստեղծածը երաժշտության մեջ նոր չէ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կոմպոզիտորը պատմեց, որ մոտավորապես 40 տարի առաջ գիտահետազոտական ինստիտուտներից մեկը բերել էր երաժշտություն, որը ստեղծել էր էլեկտրոնային մեքենան. «Կոմպոզիտորներիս համար դա նորություն չէ, եթե դիրիժորն առաջին անգամ է լսում, դա չի նշանակում, որ չի եղել: Այն ժամանակ էլ լսեցինք, բոլորս ասացինք, վա՜յ ինչ լավն է՝ այս ստեղծագործության նշույլները կան, մյուսի դրվագները կան, բայց դա ընդամենը մեխանիկական աշխատանք էր: Այսօր մենք կատարողին տվել ենք հնարավորություն, որ ինքը դառնա թելադրող, բայց բոլոր դեպքերում թելադրողը եղել է կոմպոզիտորը ու այդպես էլ կմնա»:

Կոմպոզիտորը եւս այն կարծիքին է, որ մեքենան չի կարող ստեղծել հուզական առումով այն երաժշտությունը, որը կարող է ստեղծել մարդը. «Ռացիոնալ դարում ամեն ինչ հաշվարկված է, եթե այդպես վերցնենք երաժշտությունն էլ հաշվարկված է դեռ Բեթհովենի ժամանակից, բայց պետք է մի բանով ուղեկցվի, որը կազդի մարդկանց վրա»:

Արամ Սաթյանի համոզմամբ՝ այսօր շատ քչերն են, որ կոմպոզիտորական մտածողություն ունեն եւ կատարող են. «Շատերն են ստեղծագործում, բայց մի քանի անհատներ են մնում պատմության մեջ, որովհետեւ նրանք կարողանում են ներկայացնել իրենց ներքին աշխարն այնպես, որ մարդկության մեջ մնան»:

Միության նախագահից հետաքրքվեցինք, թե իր կարծիքով այսօրվա ստեղծածը մնայու՞ն է, վերջինս բացառեց, ասելով. «Սա ընդամենը մի բանի կոպիա էր, կոպիան երբեք չի կարող լինել այն, ինչ օրիգինալը: Ես այսպես դատում եմ այսօրվա օրով: Հազարավոր տարիներ հետո գուցե այլ կերպ ընդունվի՝ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք նորաստեղծ WCIT նվագախումբըը ձեւավորված է 15 երկրների երաժիշտներից: Նվագախմբի երաժիշտները ներկայացնում էին այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները:

Հ.Գ. Հոկտեմբերի 6-ին կայացած համերգին էր անդրադարձել նաեւ երգահան Վահան Արծրունին, սակայն ոչ թե գնահատականի տեսքով, այլ հայտնել, որ WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ՝ արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտության կատարումից առաջ՝ տեքստային նախաբանի ներքո հնչած երաժշտությունն իր մշակած մաշտոցյան շարականի ձայնագրությունն է եղել:

Երգահանի պնդմամբ՝ դա հեղինակային իրավունքի ոտնահարում է: Ծրագրում այդ շարականի օգտագործումը համաձայնեցված չի եղել իր հետ: Ավելի ուշ համերգի կազմակերպիչ «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել մշակույթի գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տեւողությամբ մի հատված առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար:

Սերգեյ Սմբատյանը եւս փաստեց, որ սխալմունք է տեղի ունեցել եւ կազմակերպիչներն այդ երաժշտությունն օգտագործելուց առաջ միանշանակ պիտի հեղինակից թույլտվություն խնդրեին. «Ավելի քան վստահ եմ, որ իմ շատ լավ, ավագ ընկեր Վահան Արծրունին մեծ սիրով կհամաձաներ, որովհետեւ շատ պատրաստակամ եւ մեծ գաղափարների տեր մարդ է, բայց ցավոք սրտի այդպես է տեղի ունեցել: Հույս ունեմ, որ այդ վրիպակը նեգատիվ ֆոն չի առաջացնի այս հրաշք համերգի հետ կապված»:

Անկախ ամեն ինչից դիրիժորը վստահեցրերց, այն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում՝ աննախադեպ մեծ ձեռքբերում էր:

Տպել
2833 դիտում

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը