Երկիրը սոցիալիզմից անցել է կապիտալիզմի, բայց սպորտային համակարգը մնացել է հինը. ֆիզկուլտինստիտուտի ռեկտորի ԺՊ

1 ամսից ավելի է՝ Դավիթ Խիթարյանը զբաղեցնում է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները: ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, օլիմպիական կարգի մրցավար Խիթարյանը մի շարք գաղափարներով է եկել բուհ: Նա կարծում է, որ ինստիտուտում խիստ անհրաժեշտ է վերանայել անտրամաբանական վարչարարությունը, պետք է բարեփոխել ուսումնական ծրագրերը, շտկել նյութատեխնիկական բազայի թերությունները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց արդեն սկսված եւ նախատեսվող աշխատանքների մասին:

- Պարոն Խիթարյա՛ն, պարբերաբար հանդես եք եկել սպորտը զարգացնելու վերաբերյալ գաղափարներով: Ի՞նչ մտքերով եք եկել ինստիտուտ:

- Միշտ պատկերացրել եմ, որ հայկական սպորտը պետք է լինի եվրոպական կամ ամերիկյան մոդելի մեջ, որովհետեւ ստացվել է, որ մեր երկիրը սոցիալիզմից անցում է կատարել կապիտալիզմի, բայց սպորտային համակարգն ամբողջությամբ մնացել է հինը. այսինքն՝ պետական դպրոցներ, մարզադպրոցներ: Այս համակարգը չի տեղավորվում մեր պետության համակարգի մեջ: Հեղափոխությունից հետո ասացի, որ կառավարության ծրագրերն այս առումով հեղափոխական չեն: Այս բուհն այդ ոլորտի մասնիկներից է եղել եւ այդ ոլորտում, ըստ իս, առաջատարների շարքում չի եղել: Իմ մոտեցումն է, որ բուհը պետք է լինի ոչ թե ոլորտի սպասարկողը, այլ գաղափարներ տվողը, իսկ սպասարկողը կլինեն, օրինակ, ֆիզիկական կուլտուրա, դպրոցական ծրագրեր, կլինեն ֆեդերացիաների հետ տարվող աշխատանքներ, եւ ինչո՞ւ չէ պետք է կարողանանք զարգացնել բուժական ֆիզկուլտուրան, սպորտային ռեաբիլիտացիան:

- Ի՞նչ խնդիրներ կան լուծելու սրան հասնելու ճանապարհին:

- Առաջինը, որ նկատեցի բուհում, ոչ ճիշտ կառուցվածքն է՝ վարչարարությունը: Պարզվեց, որ բուհի հավատարմագրման, ինչպես նաեւ 2 տարի հետո մոնիտորինգի ժամանակ որակի ազգային կենտրոնը նույնպես բացասական է գնահատել բուհի վարչարարությունը եւ կառավարումը: Կառուցվածքը բուհի ողնաշարն է, եթե ողնաշարում խնդիրներ կան, որքան էլ ուզենաս... եթե մարդու ոտքի տեղը ձեռք է, որքան էլ ուզենաս վազել սովորեցնել, չի ստացվի: Կառուցվածքը փոխելով՝ հնարավորություն կունենամ ավելի արդյունավետորեն հասնել նրան, որ բուհը դառնա պետությանը մեր ոլորտի գաղափարներ տվողը:

- Օրինակ՝ ի՞նչ կառուցվածքային խնդիր կա:

- Մենք ունենք 2 ֆակուլտետ. մեկը՝ սպորտի մանկավարժության եւ կառավարման, մյուսը՝ ֆիզիկական դաստիարակության եւ առողջարարական տեխնոլոգիայի: Ստացվում է, որ սպորտի մանկավարժության ֆակուլտետում պատրաստում են մարզիչ-մանկավարժներ, բայց ամբիոններ կան, որոնք պատրաստում են մարզիչ-մանկավարժներ ու գտնվում են մյուս ֆակուլտետի կառուցվածքում: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը թողարկում է մարզիչ-մանկավարժներ, այն պետք է գտնվի մյուս ֆակուլտետում, բայց անհասկանալի ձեւով միացված է անատոմիայի ամբիոնին, որն ընդհանրապես կապ չունի ոչնչի հետ, քանի որ թողարկող ամբիոն չէ: Պատկերացրեք՝ ֆակուլտետը ղեկավարում է մարդ, որը չի թողարկում այդ ամբիոնի մասնագետներին: Ստացվում է, որ մասնագիտական առումով պատկանում է մի ֆակուլտետին, բայց վարչարարությամբ՝ մյուսին:

- Պրոֆեսորադասախոսական կազմի փոփոխություն սպասվո՞ւմ է:

- Տվյալ պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ մեր բուհը, լինելով որոշակի առանձնահատկություն ունեցող բուհ, շատ դժվար է մասնագետներ գտնելը, որովհետեւ դաշտ չունենք, բայց հարակից մասնագիտությունների առումով ոչ թե կլինեն կրճատումներ, այլ ռեֆորմի արդյունքում կստեղծվի մրցակցություն, եւ եթե մեր դասախոսները չեն դիմանա, ապա պետք է ժամանակ տանք նրանց՝ զբաղվելու իրենց որակավորումը բարձրացնելով: Այսինքն՝ կադրային կտրուկ փոփոխություններ չեն լինի: Այս առումով առնչվել եմ մի քանի բացասական երեւույթների հետ, որոնցից է շահերի բախումը: Չեմ կարող ընդունել, որ բարեկամական կապեր ունեցողները մեկը մյուսին ենթական լինեն: Դա օրենքով էլ չի թույլատրվում: Եվ տարիքային ցենզը. կենսաթոշակային տարիքը գերազանցող անձնակազմ ունենք, պետք է կարողանամ սահուն ձեւով, հարգանք մատուցելով՝ երկարատեւ աշխատանքի համար.... բայց անպայման կլինեն փոփոխություններ, որովհետեւ բուհին պետք է երիտասարդական շունչ տալ:

- Հաջորդ խնդիրը ո՞րն է:

- Շատ լուրջ խնդիր է ուսումնական մասը: Շատ վատ է եղել հակակշիռների մեխանիզմը, այսինքն՝ չկան վերահսկողական ֆունկցիաներ: Ուսումնական պրոցեսն ամբողջությամբ կենտրոնացված է եղել դեկանների միջոցով դեպի ռեկտոր: Հիմա ես ուզում եմ, որ հակակշիռների մեխանիզմ ստեղծվի եւ ուսումնական մասը կատարի այն ֆունկցիաները, որոնք, ըստ տրամաբանության, պետք է կատարի. այսինքն՝ քննությունների անցկացում, վերահսկողություն, հնարավոր թափանցիկություն, քննությունների գաղտնիություն: Քննությունների մեծ մասը, որքան հնարավոր է պետք է լինի գրավոր, որպեսզի քննության ժամանակ հնարավորինս վերանա դասախոս-ուսանող կոնտակտը: Պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որ ուսանողն ունենա հակակշիռ դասախոսի, դասախոսը՝ ամբիոնի վարիչի, ամբիոնի վարիչը՝ դեկանի նկատմամբ:

Առաջարկելու եմ պրոռեկտորների փոփոխություններ՝ ոչ թե անձի, այլ ֆունկցիաների: Ունենք պրոռեկտոր սպորտի եւ դաստիարակչական հարցերով, այն դեպքում, որ մենք այսօր կարեւորում ենք միջազգային հարաբերությունները, կրթական ծրագրերի համադրելիությունը նմանատիպ այլ բուհերի հետ, որպեսզի կարողանանք ուսանողների փոխանակում կատարել: Պետք է գտնել արտասահմանից ուսանողներ ունենալու տարբերակներ: Այսօր մենք ունենք մոտ 60 արտասահմանցի ուսանողներ, բայց սփյուռքահայեր են: Այդ հենքի վրա ուզում եմ, որ բուհը հետաքրքիր դառա այլ երկրների ուսանողների համար: Դրա համար պետք է առաջարկեմ, որ սպորտի գծով պրոռեկտորը դառնա միջազգային հարաբերությունների կամ արտաքին կապերի գծով:

- Խոսեցիք փոփոխություններից, սպասելի է, որ բուհում կարող է հակազդեցություն լինել: Անգամ եթե մարդիկ ուզում են բարեփոխումներ, Ձեր որոշումները կարող է չընդունեն: Օրինակ՝ կարող են գտնվել երկարամյա աշխատողները, որոնք կասեն. «Ավելի երկար ենք այստեղ աշխատում, քան Դուք ապրում եք»:

- Այդպիսի հակազդեցություններ նկատվում են ոչ միայն բուհի աշխատողների կողմից: Դրանք կան նաեւ դրսից:

- Նախարարությունի՞ց, ֆեդերացիաների՞ց...

- Ո՛չ, նախարարությունից չէ: Կոնկրետ հոգաբարձուների խորհրդից կա հակազդեցություն՝ չնայած ես միաձայն անցա: Կան մարդիկ, որոնք ուզում են՝ փոփոխությունները կտրուկ լինեն, եւ կան մարդիկ, որոնք ուզում են այդ փոփոխությունների մեջ իրենց տեսնել: Բայց ես իմ սկզբունքներից չեմ շեղվելու եւ աշխատելու եմ հնարավորինս արդարացնել ինձ հետ կապվող հույսերը: Բնականաբար, ներսում էլ կա հակազդեցություն. երբ փոփոխությունները ծեծում է իրենց դուռը, արդեն մոռանում են, որ փոփոխություն է պետք, միանգամից կասեն, որ հին համակարգը շատ լավն էր, իսկ բուհի հին համակարգում արտացոլված են բոլոր արատավոր երեւույթները, որոնք կային հին Հայաստանում: Դրա համար անպայման փոփոխություններ պետք է լինեն, բայց, քանի որ սա ուսումնական պրոցես է, չենք կարող թույլ տալ, որ ցնցումներ լինեն:

- Ինստիտուտի հետ կապված ընդունված կարծիք կա, որ այստեղ գալիս են մարզիկները, քանի որ հեշտ է, մարզումները հանգիստ կհասցնեն, կգան, իրենց կնշանակեն, վերջում էլ դիպլոմ կունենան:

- Պետք է հասնենք նրան, որ ոչ ոք չասի՝ կգնանք, դիպլոմ կունենանք: Այդ դիպլոմի տակ պետք է լինի գիտելիք: Եթե չկա գիտելիքը, դիպլոմ չպետք է ստանան: Շատ դժվար ճանապարհ է լինելու, եւ այդ ճանապարհին կարող է նաեւ բարձրակարգ մարզիկները տուժեն, բայց ես մտածում եմ՝ ո՞ւմ է պետք դատարկ դիպլոմը, եթե չկա գիտելիք: Այսօր տարբերակներ ենք քննարկում, թե ինչպես անենք, որ մեր բարձրակարգ մարզիկները, որոնք մոտավորապես 20-ն են ինստիտուտում, հնարավորություն ունենան ե՛ւ կրթություն ստանալու, ե՛ւ իրենց մարզումային գործընթացը չխաթարվի, կրթությունն իրենց արդյունքների վրա բացասաբար չանդրադառնա: Մեխանիզմներ ենք մտածում, դեկանների ու պրոռեկտորների հետ քննարկում ենք, հանդիպում է եղել նաեւ ամբիոնի վարիչների հետ: Լուծումներից մեկը, որը կար նաեւ երբ ես սովորում էի այստեղ սովետական միության տարիներին, ազատ հաճախումների գրաֆիկն էր: Այսինքն՝ մարզիկների համար անհատական գրաֆիկ է կազմվում, դասախոսներն անհատական են աշխատում եւ քննաշրջանների ճկունություն է թույլատրվում: Եթե այդ էտապում ինստիտուտում քննություններ են, բայց նա աշխարհի առաջնությունում է կամ ուսումնամարզական հավաքի, հնարավորություն կտրվի առանց լիկվիդ ընկնելու գալ, քննությունը հանձնել: Այսօրվա օրենքի շրջանակներում ամենաօպտիմալ տարբերակը կլինի սա, նոր օրենքի դեպքում, որը դեռ աշխատանքային փուլում է, հնարավորություն կտրվի, որ մարզիկը բուհը ավարտի ոչ թե 4, այլ օրինակ 6-7 տարվա մեջ: Կվերցնի այնքան ծանրաբեռնվածություն, որն ի վիճակի կլինի հանձնելու:

- Կնշե՞ք մեր այսօրվա հայտնի մարզիկներից մի քանիսին, որոնք սովորում են այստեղ:

- Աշխարհի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը, Սիմոն Մարտիրոսյանն ավարտեց 4-րդ կուրսը, ըմբիշ Սլավիկ Գալստյանը, որն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:

- Իրենք էլ են ստիպված լինում դասերից բացակայել:

- Այո՛:

- Նշեցիք, որ մարզիչ-մանկավարժներ եք թողարկում, բայց որպես կանոն հայկական սպորտում մարզիչ են դառնում մարզական կարիերան ավարտած մարզիկները՝ լինեն նրանք բարձրակարգ, թե ոչ:

- Շատ սխալ է: Նրանց վստահվում է մատաղա սերունդ, եւ ոչ ոք չպետք է հնարավորություն ունենա առանց կրթության աշխատելու այդ երեխաների հետ՝ սկսած մանկապարտեզից վերջացրած բարձրակարգ մարզիկների պատրաստումով: Պետք է լինի մեկ համակարգ եւ, ըստ իս, բոլորը պետք է ունենան որակավորում՝ կա՛մ մանկավարժի, կամ մարզչի: Հիմնականում այդ անվերահսկելի իրավիճակն արեւելյան մարզաձեւերում է: Շատ ծնողներ իրենց երեխաներին տանում են ինչ-որ սեկցիաների, բայց չեն էլ հարցնում մարզիչը որակավորում ունի, թե ոչ: Նույն բանն է, ինչ բժշկությունն ու հեքիմությունը: Այս հարցում շատ կարեւոր տեղ ունի աշխատանքի տեսչության գործը:

- Բուհի նյութատեխնիկական բազայի առումով ի՞նչ ժառանգություն եք ստացել:

- (Ծիծաղում է) առաջինը, որ առնչվել եմ՝ պարզեցի, որ գենդերային հավասարությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտից է առաջացել: Մեր զուգարանները փաստորեն տղաների, աղջիկների, բոլորի համար մեկն են եղել: Կարող եք մտնել տեսնել՝ ինչ վիճակում են: Տանիքներն ամբողջությամբ կաթում են բոլոր մասնաշենքերում, դահլիճներն անմխիթար վիճակում են, մի քանի լսարաններ կան, որ վերանորոգված են, ամբողջ ինստիտուտում 3 հատ օդորակիչ կա, պատկերացնում եմ՝ շոգ պայմաններում, երբ արեւը սենյակների մեջ է, մարդիկ ինչպես են աշխատում:  Մենք ինքներս սկսել ենք բարեկարգել, խոտ ենք ցանել, մեր ուժերով որքան հնարավոր է բարեկարգում ենք:

- ԿԳՄՍ-ն-ին հայտնե՞լ եք այս խնդիրների մասին:

- Դեռ ցանկանում ենք ամբողջությամբ մոնիթորինգ անել, հասկանալ՝ խնդիրները որտեղ են, որպեսզի փաթեթով ներկայացնենք: Այս պահի դրությամբ հույս ունենք, որ կառավարությունից պետք է ֆինանսավորում ստանանք՝ բարեկարգելու համար, մոտ 300 մլն դրամի ծրագիր է լինելու:

- Այս գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ մնաք այս պաշտոնում: Ե՞րբ են ռեկտորի ընտրությունները եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Եթե չեմ սխալվում, օրենքով պաշտոնակատարի կարգավիճակում կարող եմ մնալ առավելագույնը 6 ամիս: Կաշկանդված չեմ այդ ժամանակով, եւ իմ բարեփոխումները չեն լինելու այնպիսին, որ անեմ ինչ-որ քայլեր, որ հանկարծ ինչ-որ մեկին չնեղացնեմ: Որպես հիմնադրի՝ կառավարության, եւ լիազոր մարմնի՝ նախարարության թեկնածու՝ ինձ համար կարեւորը կառավարության բռնած կրթական բարեփոխումների գծից չշեղվելն է, իսկ այդ ընթացքում ում դուր կգա, ում դուր չի գա, իրենց խնդիրն է:

Տպել
3045 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը