Հրայր Թովմասյանն արձակուրդում է․ նա չի մասնակցում իր վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկմանը

Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը զբաղեցնող Հրայր Թովմասյանն այսօրվանից արձակուրդում է։ Նա չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Ըստ Գյուլումյանի ենթադրության՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է արձակուրդ վերցրել։

Դատարանի աշխատակարգային նիստին չի մասնակցում նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Նա ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու օրվանից Դատարանի որեւէ նիստի չի մասնակցել։

Ալվինա Գյուլումյանի կարծիքով՝ Վահե Գրիգորյանը հավանաբար ցանկություն չունի մասնակցելու նիստին, չնայած նիստի օրվա եւ ժամի մասին ծանուցված է։

Գյուլումյանի փոխանցմամբ՝ եթե ՍԴ անդամները մինչեւ աշխատանքային օրվա ավարտը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցով որոշակի եզրակացության չգան, հնարավոր է՝ նիստը շարունակվի աշխատանքային ժամերից դուրս եւս, քանի որ այս հարցը լուծելու համար որոշակի ժամկետ կա։

Ի դեպ, ՍԴ անդամը նշեց, որ աշխատակարգային նիստը սկսվել է առավոտյան ժամը 11-ին, օրակարգում այլ հարցեր էլ կան, որոնց քննարկումն արդեն ավարտվել է։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցը։ ՍԴ անցած երկուշաբթի ստացել էր դիմումը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու չորս հիմք կա: Դրանցից առաջինը, ըստ նախագծի հեղինակների, այն է, որ Հրայր Թովմասյանը մինչեւ ՍԴ անդամ լինելը, եղել է Հանրապետական կուսակցության անդամ եւ 2010 թվականից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր եւ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, եւ գաղտնիք չէ՝ ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դիմում էր ուղարկել Դատարան։ 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու երկրորդ հիմքը Թովմասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են․

Երրորդ հիմքը Հրայր Թովմասյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է:

Չորրորդ հիմքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ խմբակցության դիմումը քննության ընդունելու պահից ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցվելու են մինչեւ դատաքննության ավարտը: Թովմասյանը դատավարությանը ներգրավվելու է բացառապես որպես պատասխանող:

Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո ՍԴ-ն ընդունելու է կա՛մ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու, կա՛մ դիմումը մերժելու մասին որոշում։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Իսկ եթե օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովը հրաժարվի դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չառարկի դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է լինելու կարճման:

Տպել
3617 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի ՀՀ 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև