ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար անսպասելի էր, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը կմերժեր։ Պատգամավորի համար, սակայն, զարմանալի չէր լինի, եթե դատարանը որոշում կայացնելու պարագայում մերժեր դիմումը։

«Անսպասելի էր, որովհետեւ այստեղ պետք էր քննարկել բացառապես ֆորմալ հիմքերը։ Բայց ես չեմ տեսել որոշումը, այն կհրապարակվի, անհրաժեշտ կլինի հասկանալ որոշումը եւ համապատասխան դիրքորոշում արտահայտել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ մի բան պարզ է․Սահմանադրական դատարանը բարդ գործերի քննության ժամանակ խուսափողականություն է դրսեւորում․

«Դատարանը փորձում է տարբեր պատճառներով խուսափել բարդ գործերի քննությունից։ Դրա վառ օրինակներից մեկը Վենետիկի հանձաժողով դիմելն էր, ՄԻԵԴ դիմելն էր, այս դիմումը նախնական ուսումնասիրության փուլում մերժելն էր եւ ոչ ընդունելի համարելը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ։ Ուզում եմ հասկանալ, թե ինչ հիմքեր են գտել, որով այս փուլում այդ դիմումը կարելի էր չընդունել վարույթ։ Սա այն է, ինչ մենք տեսնում ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ պատգամավորի՝ տպավորություն է ստեղծվում, որ ՍԴ-ն պարզապես չի ցանկանում կատարել իր վրա դրված սահմանադրական առաքելությունը։

Մեր հարցին՝ ի վերջո այս սցենարը հաշվարկե՞լ էին, ո՞րն է խորհրդարանական մեծամասնության քայլերի հաջորդականությունը, որոնցով պատրաստվում են լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․

«Ես ասել եմ, որ մեր քայլերն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված չեն որեւէ անձի, երեւույթի դեմ, մենք գործ ունենք գործընթացների հետ եւ բազմիցս հորդորել ենք խնդրել ՍԴ անդամներին, որպեսզի կատարեն իրենց սահմանադրական առաքելությունը՝ երկրում ապահովեն սահմանադրական արդարադատության իրականացումը, ապահովեն այն գործառույթները, որոնց համար ստեղծվել է Դատարանը։ Չէի ուզի տպավորություն ստեղծվեր, որ քանի որ մենք դժգոհ ենք փաստաթղթից, դժգոհում ենք նաեւ ՍԴ-ից, ու եթե այլ որոշում կայանցեր, գոհ կլինեինք։ Ո՛չ, խնդիրը ոչ թե փաստաթղթի մեջ է, այլ ՍԴ լիազորությունների իրականացման սահմանդրականության․արյդոք ՍԴ-ն այս փուլում իրավասո՞ւ էր մերժել դիմումը, թե ոչ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ այս կարգի դիմումները վարույթ ընդունելը մերժելու համար բավականին բարձր շեմ է դրված․

«Ի վերջո դիմողն ԱԺ-ն է, հիմքը հստակ նշված է եւ բոլոր ընթացակարգերը կատարվել են պատշաճ եւ օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ մերժելու հիմքեր կարծես թե չկային։ Այս ամենը, իհարկե, վերապահումով եմ ասում, որովհետեւ նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչ է ասել ՍԴ-ն։ Ես ասել եմ, որ կոլեգիալ մարմինները կարող են խոսել իրենց փաստաթղթերի միջոցով եւ մինչեւ դա չկարդանք, չենք հասկանա՝ ինչ լեզու է օգտագործել Դատարանը։ Չգիտեմ՝ լարվածության արդյունք է, հոգնածության արդյունք է, թե ինչ, բայց ՍԴ-ն կարծես խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը»,- եզրափակեց Վարդանյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը դեռեւս չի կարող հստակ մեկնաբանություն տալ դիմումը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ, քանի որ որոշումն ամբողջությամբ հրապարակված չէ։ Բայց, Սիմոնյանի պնդմամբ, բոլոր դեպքերում պետք է հարգել Սահմանադրական դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ Դատարանն առանց հիմքերի չէր կարող մերժել դիմումը վարույթ ընդունելը․

«Կարծես թե պահպանվել էր դիմումը ՍԴ ուղարկելու ընթացակարգը, միայն որոշման հրապարակումից կհասկանանք մերժման հիմքը, մի գուցե որոշ խնդիրներ են եղել, որ մենք չենք նկատել»,- մեր զրույցում ասաց պատգամավորը։

Տարոն Սիմոնյանը, սակայն, մնում է իրենց այն տեսակետին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, եւ այդ թեզն արհեստական ձեւով, քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված գործընթաց էր․

«Մենք բազմիցս հայտարարել էինք, որ որեւէ ճգնաժամ չկա Դատարանում։ Բայց մենք այս նախագծին կողմ քվեարկեցինք այն հիմնավորմամբ, որ եթե խմբակցություններից մեկի մոտ առկա է կասկած, որ կարող են լինել առերեւույթ խախտումներ դատավորներից որեւէ մեկի գործողություններում, ապա այդ կասկածն օրենքով սահմանված կարգով պետք է գնա ՍԴ, ստանա պատասխան։ Մենք հարգում ենք մեր գործընկներների կասկածելու իրավունքը։ Միայն թե ողջ գործընթացը տեղի ունենա օրենքով սահմանված կարգով, իսկ օրենքի խախտում այստեղ չենք տեսել, դրա համար էլ կողմ ենք քվեարկել որոշման նախագիծը Դատարան ուղարկելուն»,- մեկնաբանեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ավելի վաղ մեր զրույցում նշել էր, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծված, եւ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը վարույթ չընդունելու դեպքում իրենք ունենք քայլերի հաջորդականությունը, հաշվարկել են հնարավոր բոլոր սցենարները։ Հովակիմյանը վստահեցրել էր, որ խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է այս խնդիրը:

«Սա խնդիր է, որը Հայաստանի զարգացման համար առավել քան կարեւոր է։ Չափազա՛նց կարեւոր է, ու խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է այն։ Մեր ուղերձը նաեւ ՍԴ անդամներին է վերաբերում, նրանք էլ պետք է հիշեն, որ պետությունը չի կարող կանգնել փակուղու առաջ, եւ հանրային վստահություն չունեցող պետական որեւէ մարմին չի կարող խոչընդոտել պետության զարգացմանը»,- ընդգծել էր Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել էր Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից նախագծին կողմ էր եղել 98-ը, դեմ՝ մեկը։ Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ նախագիծն իրավական առումով թերիէ։

Տպել
5179 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև