Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի ապահովի տարեկան 68,84 միլիոն խոր/մետր ջրապահանջը: Ընկերությունը ցանկանում է վերցնել Ողջի գետից՝ 1300 լ/վ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վ, Ձագեձոր գետից՝ 80 լ/վ, Գեղի գետից՝ 380 լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ ջուր: Հայկական բնապահպանական ճակատը ծանոթացել է այդ հայտին և նախագծին, մասնակցել քննարկմանն ու նախարարություն է ներկայացրել որոշ դիտողություններ և առաջարկություններ։

Մինչ դրանք ներկայացնելը, ձեր ուշադրությունն ենք ուզում սևեռել մեր արած լուսանկարին, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է Ողջի գետը Քաջարան քաղաքի տարածքում՝ ԶՊՄԿ-ի ջրառից հետո ընկած հատվածում։ Ինչպես տեսնում եք, գետը գրեթե ամբողջովին ջրազրկված է, ինչն այս ընկերության ունեցած նախկին ջրօգտագործման թույլտվության պայմանների կոպիտ խախտում է։ Ցավոք, տարվա ջրասակավ ժամանակաշրջանում, որը տևում է 7-8 ամիս, այս պատկերին գրեթե միշտ կարելի է ականատես լինել Ողջի գետի այս հատվածում։

Դիտողություններ և առաջարկություններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ

1․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի և վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Կարծում ենք, որ եղած տվյալները լիարժեք բավարար չեն՝ ճիշտ հաշվարկներ անելու, հավաստի արդյունքներ ստանալու, բնապահպանական թողքերի չափը ճիշտ հաշվարկելու և որոշումներ կայացնելու համար։ Բերենք Ողջի գետի օրինակը․ հարց է առաջանում, թե հայտի մեջ նշված ջրաբանական կետի տվյալներում հաշվի առնվա՞ծ են արդյոք դրանից վերև գետից կատարվող ջրառի քանակները։ Որքան հասկանում ենք, այդ ջրաբանական կետից վերև կոմբինատը միշտ կատարել է մեծ քանակության ջրառ և, բնականաբար, գետի ջրի ծավալը այդ քանակով պակասում է։ Հավանաբար ջրառ են կատարում նաև այլ ջրօգտագործողներ։ Հետևաբար, եթե այդ քանակները հաշվի առնված չեն, ապա բնապահպանական թողքի քանակն էլ դրա արդյունքում հաշվարկվում է սխալ և ստացվում է շատ ավելի փոքր։ Ջրաբանական տվյալների անորոշության նույն վիճակն է նաև մյուս գետերի դեպքում, հատկապես նրանց, որոնց վրա ընդհանրապես չկան ջրաբանական կետեր։ Քանի որ գետերից նախատեսվում է վերցնել շատ մեծ քանակությամբ ջուր (տարեկան մոտ 69 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, ապա կարծում ենք, որ այս դեպքում կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։

2․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանը ընդունվել է 2016 թ.-ին, որից հետո 2018 թ.-ին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել բնապահպանական թողքի որոշման մեթոդիկայում։ Դա նշանակում է, որ այդ ավազանում բնապահպանական թողքի մեծությունները նույնպես պետք է փոփոխության ենթարկվեն և հաշվարկվեն նոր մեթոդիկայով։ Արդյո՞ք վերոնշյալ բոլոր պահանջները և պայմանները պահպանվել են գետերում բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս։ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում դրանք էական բացասական ազդեցություն են ունենում, և ջրի քանակի կտրուկ նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք գետերի ջրի որակական կազմի անթույլատրելի վատացում, որը չի ապահովում ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր գործոնները, ինչպես նաև գետերի ջրի որակի մշտադիտարկում իրականացվի ջրառի կետերից ներքև ընկած հատվածներում՝ հասկանալու համար իրական բացասական ազդեցությունները։

3․ Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջուրն օգտագործելուց հետո բնությանը վերադարձվի այնպիսի որակի ջուր, ինչպիսին այն եղել է ջրառի կետերում։ Դրա համար նախ պետք է ունենալ ջրառի կետերում գետերի ջրի որակական կազմի և ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ամբողջական տվյալները, իսկ կեղտաջրերի թափման կետերում պետք է լինեն ջրի որակի մշտադիտարկման կետեր՝ ամենօրյա պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Այդ պայմանները չբավարարելու դեպքում տնտեսվարողը պետք է անցնի ջրի շրջանառու համակարգի կիրառմանը և բացառի կեղտաջրերի արտահոսքը բնական միջավայր։

4․ Ջրառի բոլոր կետերում պետք է լինեն բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգեր, որոնք թույլ կտան պետական լիազոր մարմիններին և շահագրգիռ քաղաքացիներին հետևել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։

5․ Ողջի գետի ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա և արդյո՞ք չի խախտվի նրանց իրավունքները և ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր ջրօգտագործողների կուտակային ազդեցությունը Ողջի գետի ավազանի և նրա էկոհամակարգերի վրա։

6․ Հայտում ներկայացված է նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների ԶՊՄԿ-ի պլան-ժամանակացույցը, որը հաստատվել է դեռ 01․08․2018 թ.-ին։ Այնտեղ նշված բոլոր միջոցառումները, բացի մեկից, արդեն իսկ պետք է իրականացված լինեին։ Նախարարությունում տեղյա՞կ են դրանց իրականացման մասին, թե՞ ոչ։

7․ Արդյո՞ք հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները գետերի բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ և դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։

Տպել
1522 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել