Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի կողմից ներկայացված դիմումը վարույթ չընդունելու մասին Սահմանադրական դատարանի կողմից երեկ հրապարակված որոշումն անհիմն է եւ որեւէ կապ չունի իրավական հիմնավորված ակտի հետ:

Մեզ հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

Ազգային ժողովի կողմից ներկայացված դիմումը վարույթ չընդունելը ՍԴ-ն պատճառաբանել էր մի շարք կետերով: Դրանցից մեկում ասվում էր, որ Քոչարյանի գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ամսաթվի եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից սեպտեմբերի 18-ին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծ ՍԴ ներկայացնելու ամսաթվի համադրումն ակնհայտ է դարձնում, որ չի պահպանվել Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված երկշաբաթյա ժամկետը: Հետեւաբար, ըստ ՍԴ-ի՝ ԱԺ-ն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան:

Մյուս հիմնավորումը, որով բացատրվել էր Ազգային ժողովի դիմումի վարույթ չընդունելը՝ վերաբերում էր կարգապահական տույժին. «ՍԴ դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի պնդումը պետք է հաստատված լիներ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ»,- մասնավորապես նշվում էր երեկ հրապարակված ՍԴ աշխատակարգային որոշման մեջ: 

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար՝ ներկայացնելով չորս հիմք։ Դրանցից մեկը վերաբերում էր նրան, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Թովմասյանը իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել:

Մեր զրույցում Սուրեն Գրիգորյանը մանրամասնեց, թե ինչու է անհիմն համարում ՍԴ-ի աշխատակարգային որոշումը:

-Պարոն Գրիգորյան, ձեզ համար ընդունելի՞ են այն հիմքերը, որով ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը:

-Ոչ, մերժման համար ներկայացված հիմքերը հիմնավոր չէին միանշանակ:

-Նշվում է, որ երկշաբաթյա ժամկետի խախտում է եղել:

-Երկշաբաթյա ժամկետի հաշվարկման մեխանիզմը Սահմանադրական դատարանը բացարձակապես չի պատկերացրել, ինչի մասին վկայում են ՍԴ-ի գրած տեքստի որոշ հատվածներ: Մասնավորապես, չեն պատկերացրել, թե որն է ներկայացվում որպես էական կարգապահական խախտում: Որպես էական կարգապահական խախտում մեր կողմից ներկայացվել է մի արարք, որի մասին հայտնի է դարձել շատ ավելի ուշ: Ազգային ժողովը դիմել է երկու շաբաթվա ժամկետում այն պահից հետո, երբ իմացել է կարգապահական խախտման մասին: Տվյալ դեպքում կարգապահական խախտում է այն, որ ամբողջ վարույթի ընթացքում (խոսքը ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության մասին է, որին մասնակցել է նաեւ Հրայր Թովմասյանը-խմբ.) Հրայր Թովմասյանը չի բարձրաձայնել գործին մասնակցելու անհնարինության մասին: Նա այդ մասին չի բարձրաձայնել նաեւ Վահե Գրիգորյանի նամակից հետո, եւ այդ պայմաններում մասնակցել է որոշման կայացմանը (Քոչարյանի դիմումի վերաբերյալ-խմբ.): Վարույթն ավարտվել է սեպտեմբերի 6-ին: Այսինքն այդ ամեն ինչը բացահայտվել է ոչ թե հունիսին (որովհետեւ առնվազն մենք ժամանակի մեքենա չունենք, որ ավելի շուտ իմանայինք), այլ սեպտեմբերի 6-ին հրապարակված որոշմամբ, որը մենք բացեցինք, կարդացինք ու տեսանք, որ պարոն Թովմասյանը մասնակցել է վարույթին: Էդ պահից սկսած երկու շաբաթյա ժամկետը միանշանակ պահպանված է: Սահմանադրական դատարանը չի հասկացել նաեւ, թե որոնք են էական կարգապահական խախտման հիմքերը: Սա պնդում եմ՝ ելնելով նրանից, որ հատուկ շեշտադրում է կատարել այն մտքի վրա, որ պարոն Թովմասյանի միայն դատավոր դառնալուց հետո արած գործողությունները կարող են դիտարկվել: Մինչդեռ էն գործողությունները, որոնք մենք էական կարգապահական խախտումներ ենք որակում՝ միանշանակորեն դրանից հետո են տեղի ունեցել, բոլորովին վերջերս: Ես ոնց հասկանում եմ՝ Սահմանադրական դատարանը տպավորություն է ստեղծում, որ իրենք կարծել են, թե էական կարգապահական խախտում է դիտարկվում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ պարոն Թովմասյանի միջեւ կապը, պարոն Քոչարյանի եւ նրա պաշտպանի հետ կապը, որը մի քանի անգամ էլ ուղիղ տեքստով հերքել եմ: Եթե էդքանից հետո էլ պարզ չի՝ ուրեմն ի՞նչ ասեմ: Հետեւաբար չկա ժամկետի խախտում:

-Մերժման հիմքերի մեջ անդամ-դատավոր բանավեճի մասին եւս խոսք կար:

- ՍԴ անդամ-դատավորի հետ կապված վերլուծություն է կատարել Սահմանադրական դատարանը՝ դա նույնպես անհեթեություն է, որովհետեւ դիմումը ընդհանրապես էդ հարցին չէր վերաբերում, եւ այդ մասին հստակ նշված էր դիմումում: Պարզապես Սահմանադրական դատարանը այս հնարավորությունը օգտագործեց, որ իր դիրքորոշումը արտահայտի էդ հարցով, որի իրավունքը չուներ: Բացի այդ՝ հրապարակված հիմքերում պնդում կար այն մասին, որ էական կարգապահական խախտման ենթարկելու համար պետք է սկզբից կարգապահական վարույթ լինի: Իրավական որեւիցե նորմից նման դիրքորոշում չի բխում եւ տրամաբանական չի զուտ իրավական տեսսանկյունից, որովհետեւ եթե որոշման կայացումը տրված է Սահմանադրական դատարանին՝ դա բավարար երաշխիք է, որ Սահմանադրական դատարանի վրա ճնշումներ լինել չեն կարող:

 

Նկատենք, որ հատկապես Սահմանադրական դատարանի կողմից ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ հիմնավորումների հրապարակումից հետո կարծիքներ են հնչում, որ Ազգային ժողովի նախաձեռնությունը ի սկզբանե ձախողված նախաձեռնություն էր: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն, օրինակ, օրերս հայտարարեց, որ ԱԺ-ն իր այս քայլով մազաչափ անգամ չի մոտեցել սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում «ՀԱԿ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ այդ դիմումի վերաբերյալ ասաց. «Ես կարծում եմ՝ դա ոչնչով չհիմնավորված մի նախաձեռնություն էր, որի հետեւանքները եւ արդյունքները նախապես կանխատեսելի էին: Ակնհայտ է, որ ՍԴ-ն, որը մեր երկրում լեգիտիմ մարմին չի հանդիսանում՝ ծաղրելու էր լեգիտիմ ընտրված Ազգային ժողովին»:

Մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հնչող տեսակետների մասին, որ ընտրված ճանապարհը ճիշտ չէր եւ ի սկզբանե ձախողված էր՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Պետք է հասկանալ՝ ով ինչով է չափում ձախողումը: Կա իրավիճակ, որ որեւէ դատավորի վերաբերյալ կան կարծիքներ, որ ինքը անաչառ չի եղել կամ կասկածի տակ է դրվում, որ անաչառ է եղել: Նա դրա վերաբերյալ չի բարձրաձայնում: Ազգային ժողովը դա համարում է էական կարգապահական խախտում եւ անընդունելի: Եթե նախագիծը չափվում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմամբ կամ չդադարեցմամբ՝ ես ինքնին մերժում եմ նման չափումը: Եթե այդպես նայենք՝ այն մարդիկ, որ քննադատում են մեր ձախողված պրոցեսը՝ կխնդրեմ իրենք նայեն իրենց նախաձեռնած պրոցեսները ինչքանով են բերել իրենց ցանկացած արդյունքին: Ինձ համար ցանկալի արդյուք է ոչ թե Հրայր Թովմասյանի՝ որպես անձի հեռացումը, ինձ համար ցանկալի արդյունք է Սահմանադրական դատարանի ցանկացած դատավորի Սահմանադրական դատարանում չլինելը, ում անաչառության վերաբերյալ լինում են կասկածներ, բայց ինքը դրա մասին չի բարձրաձայնում, գործեր է քննում, որոշում է կայացնում: Կապ չունի էդ մարդու անունը Հրայր Թովմասյան է, թե այլ անուն ունի:

Գրիգորյանի համոզմամբ՝ ՍԴ-ն չէր կարող մերժել վարույթ ընդունել իրենց դիմումը՝ առնվազն վերը նշված պատճառներով. «Այն, ինչ գրված է այդ հիմնավորումների մեջ՝ սա իրավաբանություն չի, սա կապ չունի իրավական հիմնավորված ակտի հետ: Եթե վարույթ ընդունվեր՝ Սահմանադրական դատարանն ունի լիազորություն թե՛ բավարարելու, թե՛ մերժելու: Իմ անձնական կարծիքով հիմքեր չկային մերժելու: Եթե ես կարծեի, որ կարող են մերժել՝ կողմ չէի քվեարակի դիմումը ՍԴ ուղարկելուն»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս չբացահայտեց, թե ինչ քայլեր են հետեւելու այս պրոցեսին:  «Իմ քայլ»-ում առկա ներքին քննարկումների մասին չբարձրաձայնեց նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս, սակայն նշեց, որ այդ խնդիրը ամենօրյա քննարկման թեմա է եւ այն լուծվելու է առաջիկա ժամանակահատվածում. «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում կա ճգնաժամ եւ դատական ճգնաժամը ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես ընդունվում է: Եվ այդ ճգնաժամը միանշանակ լուծվելու է՝ Հրայր Թովմասյանը ուզենա, թե չուզենա...Թե դա կլինի հունվարի 5-ին կամ դեկտեմբերի 9-ին՝ ես չեմ կարող ասել: Այլընտրանք միանշանակ չկա»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Հրայր Թովմասյանն ասել է, որ պաշտոնավարելու է մինչեւ իր ժամկետի ավարտը, Սիմոնյանը նկատեց. «Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչեւ 2030 թվականը մնալու եմ, չմնաց: Այս ճգնաժամը լուծվելու է ի օգուտ ՀՀ ժողովրդի եւ օրենքի: Թող որեւիցե մեկի մոտ դրա հետ կապված կասկած չլինի»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ճգնաժամի լուծման մեկ ճիշտ ճանապարհ է տեսնում.

«Ճգնաժամի լուծումն ունի մի քանի ճանապարհներ: Վահե Գրիգորյանն իր դիմումում մի քանի տարբերակ էր ներկայացրել, ես եւս ունեմ տարբերակներ: Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ ճիշտ լուծումը Սահմանադրության մեջ համապատասխան հոդվածների փոփոխությունն է՝ ոչ հանրաքվեի ձեւով: Դա կբերի ճգնաժամի հաղթահարման: Խնդիրը այնպես պետք է լուծվի, որ չտուժի ոչ դատական համակարըգը, ոչ սահմանադրական արդարադատությունը, ոչ էլ մեր հասարակությունը»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հենց այդ ճանապարհով էլ գնա «Իմ քայլը»՝ Բաղդասարյանը պատասխանեց.  

«Չեմ կարող ասել՝ կսպասենք, կտեսնենք»:

Տպել
3433 դիտում

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով