Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

«Ինչքան ես լսել եմ՝ ինքն (Հրայր Թովմասյանը-խմբ.) ասում է, որ ճնշում չկա, ես իրեն վստահում եմ էդ հարցում». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսօր այսպես արձագանքեց լրագրողների հարցերին, թե արդյո՞ք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը ճնշում չէ նրա նկատմամբ:

Անդրադառնալով Թովմասյանի տարեց հորը ԱԱԾ հրավիրելուն՝ Բաղդասարյանը նկատեց. «Ո՞նց եք պատկերացնում. փաստի առթիվ ինչ-որ քրեական գործ է հարուցվել, պարզվել է, որ պաշտոնատար  անձը ձեռք է բերել գույք եւ գրանցել իր ազգականի անունով: Ի՞նչ պիտի անի էդ քննիչը՝ չգնա հարցաքննի, որ չդիտարկվի՞ ճնշում: Չգնա հարցաքննի եւ խախտի օրե՞նքը: Դա Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի պահանջն է: Այսինքն երբ որ ի հայտ է գալիս հանգամանք, որ գույքը, որը կասկածելի աղբյուրից է ձեռք բերված՝ գրանցված է իքս անձի վրա՝ էդ իքս անձը պարտադիր պետք է հարցաքննվի: Եթե գույքը գրանցած լիներ ձեր կամ իմ վրա՝ քննիչը պարտավոր էր մեզ հարցաքննել, այդտեղ այլընտրանք չկա, դա օրենքի պահանջն է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե պարզվի՝ ոչ օրինական ճանապարհով է ձեռք բերվել գույքը՝ այն պետք է վերադարձվի պետությանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան Հրայր Թովմասյանի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հարցերի՝ հիշեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին:

«Հիշո՞ւմ եք, երբ որ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտարարությունը եղավ՝ հանրապետական կուսակցության կարկառուն ներկայցուցիչը ինչ հայտարարեց. որ սա հետապնդում է հերոսի նկատմամբ եւ հերոսի հետ կապված նման բաներն անընդունելի են: Ինձ թվում է նույն կինոյից է այս ամենը: Հայաստանի Հանրապետությունում եթե որեւէ մեկը որեւիցե օրենք չի խախտել, որեւիցե մտածելու բան ընդհանրապես չունի. դա վերաբերում է Հրայր Թովմասյանին, մնացած բոլոր մարդկանց»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանի համոզմամբ՝ պետք չէ տեղ տալ հուզական ֆոնին՝ մոռանալով օրենքի մասին. «Բազմաթիվ դեպքեր գիտենք, որ պետական պաշտոնյաներն իրենց ունեցվածքը, ամեն ինչը գրանցել են իրենց զոքանչների, մամաների, պապաների, եղբայրների անուններով: Եթե այդպես է, ուրեմն պետք է իրավապահ մարմինները որեւէ ձեւով բան չանե՞ն, հա՞, ինչի՞ մասին է խոսքը: Ում անունով ուզում է գրանցած լինեն, եթե դա անօրինական է, նույնիսկ եթե էս մարդը 75 էլ չլինի, 95 լինի կամ 18 լինի, ի՞նչ տարբերություն: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր ծնողի, բայց եթե պետական պաշտոնյան, անկախ նրանից, թե ով է՝ Տարոն Մարգարյանն է, Ալեն Սիմոնյանն է, Ռոբերտ Քոչարյանը, բան է գողանում պետությունից (պայմանական) ու գրանցում է իր 75-ամյա, կամ 18-ամյա տղայի անունով, իրավապահները պիտի ասեն՝ դե լավ, մեծ մարդ ա, չեթանք ու չհարցնե՞նք: Եկեք դուրս գանք էդ հուզական բանից»,- առաջարկեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա բացատրություն են տվել Հրայր Թովասյանի դուստրերը եւ նրա 75-ամյա հայրը:

Տպել
2870 դիտում

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել