Երևան
22 °C
Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր համար անընդունելի է ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելը:
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է կարծում Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի և 2018-ի մարտին Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը զավթվելու մասին, Ծառուկյանը պատասխանեց.
«Ամեն մեկը կարող է իր համար ձևակերպումներ անել: Այսօր ասել են՝ զավթել են, մենք պետք է տեսնենք հիմնավորումները, եթե դա անհիմն ա, եթե հանցակազմ կա, ուրեմն շատ լավ է արել, եթե հանցակազմ չկա, նա ով ներկայացրել է հոդվածը, այդ մարդը պատասխան է տալու: Կյանքը շարունակվում է... մարդիկ, իրենց պաշտոններն ու լիազորությունները հասկանալով, պետք է իրենց պաշտոնները ճիշտ օգտագործեն»:
Գագիկ Ծառուկյանը 2018-ի մարտին եղել է խորհրդարանում և մասնակցել ընտրական գործընթացներին, սակայն չգիտի, թե ինչպես է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ անդամ ու նախագահ:
«Ինչպե՞ս ա դառել, ես ուզում եմ իմանամ, ինչպե՞ս ա դառել, իրական առումով ճիշտ ա, ոնց Նիկոլ Փաշինյանը, ոնց Միրզոյանը: Ես նույն շտապողականությունը տեսել եմ այս հեղափոխությունից հետո այս կազմի մեջ, և դուք չպետք է մոռանաք, որ 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են պատգամավոր եղած ժամանակ, որ ընտրվել են տարբեր պաշտոններում»:
Ապա Ծառուկյանն էլ իր հերթին հարց ուղղեց լրագրողներին. «Հիմա Զեյնալյանը ո՞նց ա ընտրվել Արդարադատության նախարար, պատգամավոր էր, հը՞ն: 6-7 դեպքեր կան, ու բոլորն էլ նույն սկզբունքով, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը, ընտրվել են ու գրել հրաժարականը»:
Վերադառնալով Հրայր Թովմասյանի գործին՝ Ծառուկյանն ասաց, որ եթե հայտ ներկայացողներն ապացուցեն, որ հանցանք ու հանցակազմ կա, իրենք կողմ են լինելու պատժին, քանի որ ոչ մի հանցագործություն չեն ուզում ծածկել:
«Բայց այսօր դրանք օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են: Մենք հանձնարարել ենք մեր մասնագետներին, որ ուսումնասիրեն ու քննարկումներին մասնակցեն, բայց իրենք ոչ մի քննարկման չեն մասնակցում»,- ասած Ծառուկյանը՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցությանը ու մեղադրեց նրանց նաև, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն չեն վարում ու ծանոթով են հարկային արտոնություն տալիս:
Ծառուկյանն այնուհետեւ անդրադարձավ ներդրողներին արտոնություններ տրամադրելու հարցին ու դրա բարդ ընթացակարգերին՝ բերելով հարևան Վրաստանի օրինակը, որ մի օրում մի պատուհանով լուծում են բոլոր հարցերը:
«Վրաստանում կամ Բելառուսիայում, տեսեք, ներդրման համար՝ ինչ պայմաններ են գործում: Ներդրողը գալով՝ իրեն պետք է ուժեղ զգա, վստահ զգա: Հեղափոխությունից առաջ ասում էիք՝ ներդրման համար հերթ են կանգնելու, իսկ այսօր հարց ենք բարձրացնում, իրանցը՝ բոլորը ընդունելի ա, բոլորը փորձառու են, բայց ընդեղ փորձառու չկա...: Ով Փաշինյանի կողքով քայլել ա, պաշտոն ա ստացել, և այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ
Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու
Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)
Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)
Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)
Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը
«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են
ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում
Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)
Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ
Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել
Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը
Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան
Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)
Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ
14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել
Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ
ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև
Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին
ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը
ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան
Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ
© 2024 Հայկական ժամանակ