Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ կապված վերջին իրավական գործընթացներում ստվերվել է մի հանգամանք. ՍԴ նախագահը Սահմանադրությամբ անձեռնմխելի է: 

Սա նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու Սահմանադրական դատարանի համաձայնությունը: Իսկ Հրայր Թովմասյանը, ինչպես հայտնի է, ներգրավված է երկու տարբեր իրավական գործընթացներում: Մասնավորապես ՀՔԾ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ: Այս գործի շրջանակներում շոշափվում է նաեւ Հրայր Թովմասյանի անունը:

Բացի այդ, ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում վերանորոգման ընթացքում թույլ տրված առերեւույթ յուրացումների եւ չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ: Այս գործով որպես վկա բացատրություններ են տվել Թովմասյանի հարազատները, սակայն Ազգային անվտանգության ծառայությանը դեռեւս չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ:

Փաստաբան Նորայր Նորիկյանին խնդրեցինք պարզաբանել, որ եթե այնպես ստացվի՝ անհրաժեշտ լինի Թովմասյանի բացատրություն տալը կամ հարցաքննվելը, հնարավո՞ր է նրան հարցաքննության «բերել»:

Նորիկյանն ասաց, որ ՍԴ նախագահին բացատրության կամ հարցաքննության հրավիրելու համար իրավասու մարմինները Քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով՝ կարող են ծանուցագիր ուղարկել եւ տեղեկացնել որոշակի քննչական գործողությունների ներկայանալու անհրաժեշտության մասին: «Բայց անձին հարցաքննության կանչելը, որպես վկա հարցաքննելը, դեռ չի նշանակում, որ անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Շատ կարեւոր է դատավարական կարգավիճակները հստակեցնելը: Քանի դեռ Հրայր Թովմասյանը չունի կարգավիճակ, եւ նրան մեղադրանք չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կարող է հարցաքննվել որպես վկա»,- ասաց Նորիկյանը:

Ծանուցագրով չներկայանալու պարագայում, ըստ փաստաբանի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է անձին բերման ենթարկելու հիմքերը: Հենց այս պարագայում է, որ կաշկանդող հանգամանք կարող է հանդիսանալ անձեռնմխելիությունը:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներով սահմանված կարգով իր լիազորությունների հետ կապված քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի համաձայնությունը:

Այս կապակցությամբ Նորիկյանն ասաց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը հանգի հետեւության, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է հանդիսանում ՍԴ անդամի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, այդ հարցով պետք է դիմի ՍԴ: 

«Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ քրեական վարույթի ողջ ընթացքում դատավարական հսկողություն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, ապա այդպիսի զարգացման պայմաններում գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ դիմի Սահմանադրական դատարանին՝ ՍԴ այս կամ այն անդամի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու թույլտվության վերաբերյալ»,- բացատրեց փաստաբանը:

Սակայն չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները (ՍԴ ամբողջ կազմը, բացի Վահե Գրիգորյանից) հանդես գան Հրայր Թովմասյանի շահերից, այսինքն՝ նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ վերջերս նրանք հայտարարությամբ էին հանդես եկել՝ ընդգծելով, որ հետեւում են Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին եւ կարձագանքեն՝ ըստ անհրաժեշտության։ Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ եթե ՍԴ անդամները չտան համաձայնություն, արդյո՞ք այլ ընթացակարգ կա Թովմասյանին բերման ենթարկելու: Ի պատասխան՝ փաստաբանն ասաց.

«Մեր Սահմանադրությունը ուրիշ իրավակարգավորում չի նախատեսում Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, քան ՍԴ համաձայնությունը: Եթե ՍԴ-ն չտա համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու մասով, ՍԴ որեւէ անդամի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Բայց եթե այդպիսի զարգացում լինի եւ Սահմանադրական դատարանը բավարար հիմքերի առկայության դեպքում չտա համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու համար, ես կարծում եմ, որ պայթյուն տեղի կունենա, դրանով կհիմնավորվի, որ Սահմանադրական դատարանը ակնհայտ սուբյեկտիվ դիրքորոշում է դրսեւորում այս հանգամանքի վերաբերյալ»:

Տպել
9141 դիտում

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է