«Սա նշանակում է, որ Բաբլոյանը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց ծանոթանալու բովանդակությանը». պատգամավոր

Վերջին 3 օրվա մեջ արդեն 2-րդ անգամ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություններ է անում, որոնք հետո կամ ինքն է հերքում կամ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով հարցաքննության հրավիրված Արա Բաբլոյանը, որընաեւ «Արաբկիր» ԲԿ բժիշկ է՝ այս շաբաթվա սկզբին հայտարարեց, թե քննիչները թույլ չեն տվել վիրահատությունն ավարտի, իրեն վիրահատարանից հանել, տարել են հարցաքննության: Սա ՀՔԾ-ն հերքեց՝ հայտարարելով, որ Բաբլոյանը հարցաքննության ներկայացել է այն ժամին, երբ իրեն հարմար է եղել:

Նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը հայտարարեց. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:

Այսօր ՀՔԾ-ն այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Բաբլոյանը այդ հայտարարության վերաբերյալ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետեւյալը.

 «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու համաձայնության փաստաթղթի լուսանկարը՝ ընդգծելով, որ դա այն փաստաթուղթն է, որը ժամանակին ներկայացվել է ՀՀ ԱԺ-ին եւ ԱԺ կայքում հրապարակված է եղել:

«Իրավաբանները կփաստեն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց նրա՝ որպես պատգամավորի լիազորությունները օրենքի ուժով էին դադարում: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ էր, քանի որ Սահմանադրությունը կոնկրետ անձի համար էր գրվել, բաց էր թողնվել այն տարբերակը, որ պատգամավորը ևս կարող է վարչապետ ընտրվել: Ուստի վարչապետի առաջադրման համաձայնության տեքստը սարքելիս ստանդարտ տեքստի վերջում, ամեն դեպքում, ավելացրի. «Ընտրվելու դեպքում վայր եմ դնում պատգամավորի իմ լիազորությունները»: Փաստորեն իմ տառակերությունն ի զուր չէր»,- գրել է Հովակիմյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր կարծիքով Բաբլոյանը միտումնավոր է խեղաթյուրում փաստերը, համեմատականներ տանում Փաշինյանի՝ վարչապետ, եւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացների միջեւ:

Հովակիմյանն ասաց, որ կարող է փաստել մի բան. «Նիկոլ Փաշինյանի առաջադրման համաձայնագիրը՝ կից փաստաթղթերով հասցեագրված է եղել հենց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Սա ենթադրում է, որ ինքը դրանց պետք է ծանոթանար, պաշտոնապես շրջանառության մեջ դներ: Քանի որ նա այդպիսի հայտարարություններ է անում՝ նշանակում է, որ ինքը չի էլ ծանոթացել կից փաստաթղթերին: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է հայտարարություն հրապարակել, բայց չիմանալ, թե այդ հայտարարությունն ինչի մասին է: Դա նաեւ բացատրում է, թե ոնց է եղել, որ ամսի 5-ին ստացած թուղթը 2-ով է թվագրվել»:

Հիշեցնենք, որ խոսքը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմումին է վերաբերում: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել եւ աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել եւ հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: Հակառակ պարագայում, ըստ ՀՔԾ-ի՝ ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:

Վահագն Հովակիմյանից հարցրինք՝ այսինքն կարծում եք, որ Հրայր Թովմասյանի դիմումը ե՞ւս Արա Բաբլոյանը նորմալ չի նայել. «Այս դրվագով կարող ենք ենթադրել, որ ինքը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց նայելու, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Որովհետեւ եթե նայած լիներ՝ ՀՔԾ քննիչին այդ ամենը չէր ասի միայն իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո: Նա ուրիշ բան կհնարարեր, ամեն դեպքում անհեթեթ վիճակում չէր հայտնվի: Սա ուղղակի փաստում է, որ նա ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու»,- պատասխանեց Հովակիմյանը:

Մեր դիտարկմանը՝ այն, որ Բաբլոյանը այս շաբաթվա մեջ 2-րդ անգամ հայտարարություն է անում, որը կամ ինքն է հերքում, կամ ՀՔԾ-ն, նշանակո՞ւմ է, որ նա միտումնավոր է այդպես ասում՝ պատգամավորը պատասխանեց. «Ամեն դեպքում ցավալի է, որ Ազգային ժողովի նախկին նախագահը կարող է հայտարարություններ, արտահայտություններ անել, որոնք անընդհատ հերքվեն: Շատ ցավալի է, պետության տեսանկյունից է ցավալի, որովհետեւ ամեն դեպքում ԱԺ նախագահ է եղել»:

Տպել
13497 դիտում

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև