Հայաստանում քսան տարի շարունակ «37 թիվ է եղել»․ հիմա անմեղ «վրիպակի» համար նոր «քաղբանտարկյալ» է հայտնվել

Նախկին իշխանությունների «իրավապաշտպան գունդը» ցնծության մեջ է՝ Հայաստանում նոր «քաղբանտարկյալ» է հայտնվել: Խոսքը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մասին է, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու (պարզ ասած՝ ինչ-որ փաստաթղթի ստացման ամսաթիվ կեղծելու) մեջ: Ու հիմա նախկիններին սատարողներն ահավոր աղմուկ են բարձրացրել՝ «սա խայտառակություն է», «սկի 37 թվին սենց բաներ չէին լինում», «ո՞վ է տեսել, որ նման չնչին բանի համար մարդուն ազատազրկեն», «սա ակնհայտ քաղաքական հալածանք է», եւ այլն: Մի խոսքով՝ ի՞նչ կարիք կար նման չնչին բանի համար անհանգստացնել, մարդը «մի մուշտի է տվել», եւ վերջ:

Իրականում դա, իհարկե, այնքան էլ անմեղ «վրիպակ» չէր: Առանց իրավական նրբություններին մանրամասն անդրադառնալու՝ պարզապես նշենք, որ եթե այդ փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը չփոխվեր, 2018-ին Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կդառնար ոչ թե մինչեւ 2030 թ., այլ ընդամենը 6 տարով (համենայն դեպս՝ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության): Այսինքն՝ Արսեն Բաբայանն ինչ-որ փաստաթղթում ինչ-որ թիվ է փոխել, որի արդյունքում ՀՀ առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարի պաշտոնավարման ժամկետն ըստ էության ապօրինաբար երկարացվել է: Հարց է ծագում՝ կարելի՞ է սա համարել պատահական վրիպակ: Նույն հաջողությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է ասել՝ «լավ, ի՞նչ եք իրար խառնվել, հիմա նախագահի թեկնածուն 25 տոկոս էր ստացել՝ սխալվել-գրել եմ 52, արժե՞ մի թվի համար մեղադրել, հո 37 թի՞վը չի»: Եվ ընդհանրապես՝ եթե ինչ-որ մեկը պաշտոնեական կեղծիք է կատարում, որը քաղաքական լուրջ հետեւանքներ է ունենում, կարելի՞ է այդ կեղծիքի համար պատասխանատվության կանչելը համարել քաղաքական հետապնդում:

Հիմա՝ «37 թվի վերադարձի» մասին: Այո, եթե իրավապահները նախկինում կատարված բոլոր մեծ եւ փոքր հանցագործությունները բացահայտեն ու բոլորին պատասխանատվության ենթարկեն, Հայաստանում 37 թվից ավելի ծանր իրավիճակ կլինի: Բայց ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ նախորդ առնվազն երկու տասնամյակներում պետական կառավարման ողջ համակարգը հիմնված է եղել հանցավորության եւ կոռուպցիայի վրա: Սա, իհարկե,  չի նշանակում, թե համակարգում ընդգրկվածները բոլորն առանց բացառության հանցագործներ են եղել, բայց համակարգն այնպիսին է եղել, որ հաջողությունների հասնելու համար ցանկացած պաշտոնյա պիտի կատարեր «շեֆի» ապօրինի հրահանգները, պիտի աչք փակեր անօրինականությունների վրա, պիտի ուժերի ներածին չափով ընտրություններ կեղծեր եւ այլն, հակառակ դեպքում կամ որեւէ պատրվակով կհեռացվեր աշխատանքից, կամ ամբողջ կյանքում կգոյատեւեր շարքային պաշտոնյայի համեստ աշխատավարձով՝ զուգահեռաբար արժանանալով գործընկերների ամենօրյա ծաղրուծանակին: Ապօրինություններ կատարելու պարտավորություններ ունեին բոլորը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, գյուղապետերը, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, բուհերի ռեկտորները եւ այսպես շարունակ: Նույնիսկ մասնավոր ընկերություններում (հիշեք ՍԱՍ սուպերմարկետի կոլեկտիվի նախընտրական ժողովի ձայնագրությունը) հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր առավելագույն թվով «մարդ ապահովել» ընտրություններին: Համակա՛րգն էր այդպիսին: Եվ այդ համակարգն, ի դեպ, ինքն իրեն չէր ստեղծվել. կառուցվել էր հետեւողական աշխատանքի արդյունքում: Իսկական «37 թիվը» հենց այդ տարիներին էր, երբ ցանկացած մեկը, ով կհամարձակվեր չկատարել վերադասի ապօրինի հրամանները, կարող էր ոչ միայն զրկվել աշխատանքից, այլեւ որեւէ պատրվակով հայտնվել բանտում:

Իսկ հիմա, երբ նախկինում կատարված մի քանի դրվագներ են բացահայտվում, այդ ամենը գնահատվում է որպես «37 թիվ»: Գնահատողների թիկունքում էլ նրանք են, ովքեր ժամանակին իրենց ենթականերին ստիպել են կատարել այդ կեղծիքները: Երեւի այնուամենայնիվ խղճի խայթ են զգում, որ իրենց ապօրինի հրամանների պատճառով այսօր այդ մարդիկ հայտնվել են ամբաստանյալի աթոռին, իսկ իրենք ազատության մեջ են:

Տպել
4436 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար