«Փյունիկ»-ի խաղացողը կարմիր ստացավ, հայհոյեց երկրպագուներին նախ մարզադաշտում, հետո ինստագրամում (տեսանյութ)

«Փյունիկ»-ի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի ոչ մարզական պահվածքն իրարանցում է առաջացրել հայկական ֆուտբոլում: Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատ»-ի դեմ խաղում, նա հակահերոս դարձավ: 2-րդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, մրցակցի ֆուտբոլիստը Վարդանյանի նկատմամբ կանոններից դուրս պայքարեց ու ինչ-որ տեղ սադրեց նրան, ինչին նա բավական էմոցիոնալ արձագանքեց: Հարվածեց ֆուտբոլիստին, ապա ագրեսիվ պահվածք դրսեւորեց գլխավոր մրցավարի նկատմամբ:

Դրվագը՝ հանդիպման 67-րդ րոպեից

Ոչ մարզական պահվածքի համար նա կարմիր քարտ ստացավ: Հեռանալիս միջնամատ ցույց տվեց «Արարատ»-ի երկրպագուներին, ինչ-որ բան էլ ասաց եզրային մրցավարի ուղղությամբ: Տեղի ունեցածը շարունակվեց տրիբունաներում: Երբ ֆուտբոլիստն արդեն հեռացել էր խաղադաշտից, արեւմտյան տրիբունայում լեզվակռիվ սկսվեց 2 թիմերի երկրպագուների միջեւ, այդ լեզվակռվին մասնակցեց նաեւ Վարդանյանի հայրը:

Բախումը տրիբունայում

Ֆուտբոլիստը ոչ մարզական պահվածքը շարունակեց համացանցում: Ինստագրամում՝ խաղի հաշվի վերաբերյալ ակումբի հրապարակման մեկնաբանություններում, նա հեռախոսահամար էր պահանջել իրեն քննադատող երկրպագուից: Հետո էլ «story» բաժնում էր հայհոյանք պարունակող գրառում կատարել ու գրել իր հեռախոսահամարը: Քիչ անց նրա գրառումները հեռացվել էին:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին փոխարինող Սուրեն Չախալյանը, լրագրողների հարցին ի պատասխան, ասել է, որ չի գովաբանում ֆուտբոլիստի պահվածքը: Ակումբը, սակայն, պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չի եկել: Երկրպագուներն էլ համացանցում բաժանվել են 2 խմբի. կան նրան քննադատողներ, կան նաեւ ֆուտբոլասերներ, որոնք կարծում են, թե նրան պետք է ներել, քանի որ ֆուտբոլում նման բաներ լինում են:

21-ամյա Էրիկ Վարդանյանը, որը պատանեկան տարիքում մարզվել է «Բարսելոնա»-ի ակադեմիայում, ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ է: Նա Հայաստանի ամենատաղանդավոր ու խոստումնալից երիտասարդներից է, ընտրանու ապագա հույսերից մեկը:

Ինչ վերաբերում է «Փյունիկ»-ին, ապա անցած տարվա փոխչեմպիոնն ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում, լուրջ խնդիրներ ունի: Երեկվա պարտությունից հետո (2:4) 13 միավորով մնաց 7-րդ տեղում: Բավական հեռու է մրցանակային տեղերից: 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիա»-ից հետ է մնում 9 միավորով, եւ գործող չեմպիոնը դեռ 2 խաղ էլ պակաս է անցկացրել: «Արարատ»-ն ու «Շիրակ»-ը 25-ական միավոր ունեն: Երեւանյան թիմն առաջինն է լրացուցիչ ցուցանիշներով:

Տպել
6912 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ