Երևան
12 °C
Կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն աշխատում է վերադարձնել այն մարզավիճակն ու ֆուտբոլը, որն ուներ, երբ խաղում էր «Բարսելոնայի» մանկապատանեկան թիմերում: Այս մասին նա ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: 19-ամյա ֆուտբոլիստը մի փոքր ամաչում էր իր մասին խոսել, սակայն պատմեց՝ ինչպես է «Բանանցից» հայտնվել կատալոնական ակումբում:
«Փորձաշրջան պետք է անցնեի, տարբեր երկրներից շատ երեխաներ էին եկել: Ես էլ անցա փորձաշրջանը, լավ մարզվեցի, ընդունեցին: Այնտեղ մարզվել եմ 2009-2014 թթ.»,- պատմեց նա:
Այնտեղ չի շարունակել խաղալ վնասվածքի պատճառով: Այն այնքան լուրջ է եղել, որ նույնիսկ ֆուտբոլային կարիերան ավարտելու վտանգ է եղել: Հետագայում, սակայն, ապաքինվել է եւ վերսկսել մարզումները:
«Վնասվածք ստացա, երեւի մոտ 2 տարի մեջքի վնասվածք ունեի: Այնպիսի վնասվածք էր, որ արդեն պետք է թողնեի ֆուտբոլը, բայց աստիճանաբար անցավ, եւ հիմա ամեն ինչ նորմալ է: Փորձում եմ նորից հասնել այդ մակարդակին»,- ասում է նա:
Էրիկ Վարդանյանը հայ ֆուտբոլասերների ու մարզական լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց հատկապես 2017 թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից հետո: Հայաստանն այդ խաղում հաղթեց 4:1 հաշվով: Գոլերից մեկը խփեց Վարդանյանը: Նրա համար դա առաջին խաղն էր ազգային ընտրանու կազմում: Այդ հանդիպումից հետո նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ, սակայն ինքը փորձում է չկենտրոնանալ դրա վրա ու նոր հաջողությունների է ձգտում:
«Ես չեմ մտածում դրա մասին, փորձում եմ աշխատել եւ հասնել առավելագույնին, իսկ առավելագույնը կլինի ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելը»,- ասում է նա՝ խոստովանելով, որ իր երազանքների թիմը «Լիվերպուլն» է:
Այս շրջանում Էրիկը «Փյունիկի» կազմում նախապատրաստվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին: Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Էրիկը նշում է, որ ձգտելու է հնարավորինս օգնել թիմին հաջողությունների հասնել: Անձնական նպատակներ նույնպես ունի:
«Ցանկանում եմ շատ գոլեր խփել, շատ գոլային փոխանցումներ կատարել, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ, որ թիմը հասնի արդյունքների: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա, եթե մարզիչները հրավիրեն, կփորձեմ ինձ դրսեւորել եւ ապացուցել, որ կարող եմ խաղալ»,- ասում է նա:
Էրիկ Վարդանյանը «Փյունիկի» կազմում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում ելույթները վերսկսելու է մարտի 3-ին: Այդ օրը 16-րդ տուրի շրջանակներում թիմը հյուրընկալելու է «Բանանցին»:
Բարձրագույն խմբում «Փյունիկը» 15 տուրերից հետո 17 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Միանձնյա առաջատարին զիջում է 13 միավորով: ՀՀ Գավաթի խաղարկությունից «Փյունիկը» դուրս է մնացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT