«Надейся на лучшее готовься к худшему». վարչապետը մասնակցում է բյուջեի քննարկումներին

2019 թվականի բյուջեի նախագիծն ու դրա կատարումն էլ արտահայտում էին կառավարության ծրագրերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հայտարարությանը: Թանդիլյանը նշել էր, որ հույս ունի 2020 թվականի բյուջեի նախագիծը կբերեն այնպիսի տեսքի, որ այն արտահայտի կառավարության ծրագրերը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն առաջնորդվել է պահպանողական սցենարով:

«2019 թվականի բյուջեի ուղերձում որպես 2019 թվականի տնտեսական աճի կանխատեսում գրված է եղել 4,9 տոկոս ցուցանիշը, բայց եթե մենք տեսնենք հունվար-սեպտեմբեր ամիսների մեր ցուցանիշները, կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումը շատ ավելի մեծ է: Մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով՝ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը: Երեկ ֆինանսների նախարարի հետ քննարկում էինք այս մոտեցումը, բազմիցս ենք քննարկել: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «Надейся на лучшее, готовься к худшему»: Այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.9 տոկոս: Բացի դրանից, միջազգային կազմակերպությունները՝ բոլորը, առանց բացառության, վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի իրենց գնահատականները բարձրացման միտումով:

«Առաջին 10 ամսվա ցուցանիշներով՝ մենք ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9,7 տոկոս աճ, շինարարության՝ 4,4 տոկոս աճ, առեւտրի շրջանառության՝ 8,8 տոկոս աճ, ծառայությունների՝ 15.5 տոկոս աճ եւ ունենք նաեւ միջին ամսական աշխատավարձի աճ՝ 5,9 տոկոս»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսության ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան, եւ, 10 ամսվա տվյալներով, գյուղատնտեսության արտադրանքի համախառն արտադրանքի ծավալը նշվում է 95,2 տոկոս, այսինքն՝ ունենք 4,8 տոկոսի չափով նվազում: «Այս ցուցանիշների հետ կապված կա մի նրբություն. դուք գիտեք, որ կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված մենք տարիներ շարունակ խնդիրներ ենք ունեցել, որը տեղավորելու համար ցույց են տրվել խաղողի մթերման ոչ հավաստի ցուցանիշներ»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ գյուղատնտեսության հետ կապված լավ լուր եւս կա. «10 ամսվա տվյալներով՝ մենք բուսական ծագման գյուղմթերքի 15 տոկոս աճ ունենք եւ կենդանական ծագման գյուղմթերքի՝ 3.3 տոկոս աճ»:

Վարչապետը կարեւորեց այն փաստը, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից, մոտավոր հաշվարկով, 200 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականին կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ: Այս պահին առաջին երեխայի համար այդ գումարը կազմում է 50 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի համար՝ 150 հազար դրամ:

Նա ընդգծեց, որ կառավարության տնտեսական աճի ցուցանիշները պահպանողական են. «Դրանք մեր քաղաքական եւ տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ցածր են, բայց այս տարի մեր ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր խնդիրն է անցնել բարձր տնտեսական աճի մոդելի: Այդ մոդելն արձանագրված է 2020-2022 թվականների ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ ժամանակահատվածում հասնել 7, 8, 9 տոկոս տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական՝ հաշվի առնելով նաեւ այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ: Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում: Հիմա ես ՀՀ տնտեսության զարգացման եւ ապագայի նկատմամբ լավատես եմ ու վստահ եմ առավել, քան երբեւէ»,- ասաց վարչապետը:

Տպել
2767 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է