Թե ինչպես են կառչած իրենց հողից եւ ինչպես են գոյատեւում. կկայանա «Միստիկ երկիր Առան»-ի՝ Արցախի մասին ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի երեւանյան պրեմիերան: Առանն Արցախի հնագույն անունն է, որը նշանակել է բերրի այգի:

«Միստիկ երկիր Առան»-ի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանի խոսքով՝ ֆիլմում Արցախն ավելի շատ հոգեւոր հայացքով է ներկայացված: Ըստ Գալստյանի` սա վերջին տարիներին Արցախի մասին նկարահանված ֆիլմերից բավականին տարբեր է, այն ավելի շատ ֆիլմ-էսսե է՝ Արցախ աշխարհի, այնտեղ ապրող մարդկանց կենսունակության մասին, նաեւ այն մասին, թե ինչպես են նրանք կառչած իրենց հողից ու ինչպես են գոյատեւում եւ այլն:

Ֆիլմի հերոսները արցախցի սովորական մարդիկ են՝ տաքսու վարորդ, ժենգյալով հաց թխող կին, երգչուհի, որը երգում է «Ղարաբաղի հորովել»-ը եւ այլն: «Սա մի փորձ է մոտենալ արցախցու կենսունակության գաղտնիքին: Քաղաքական իրականությունը որպես այդպիսին մենք չենք ներկայացնում, որովհետեւ դա այս ֆիլմի խնդրի շրջանակում չէ: Փորձել ենք տեսնել, թե իրերից այն կողմ ինչ կա, որովհետեւ փաստավավերագրական կինոն անշուշտ անդրադառնում է իրադարձություններին, փորձում վեր հանել պատմական ճշմարտությունը»,- ՀԺ-ի հետ զրույցում նկատեց սցենարի հեղինակը:

Գալստյանի խոսքով՝ Ֆիլմում կան պատմությունից վերցված որոշ դրվագներ, բայց նպատակը այդ պատմության ակադեմիական զննությունը չի եղել: Որոշ դրվագներ են մեջբերվել ցույց տալու այն ոգեղենը, որը կա այդ պատմության մեջ:

Առան-Արցախի պատմության մի քանի ուշագրավ դրվագներին անդրադառնալով՝ ֆիլմում արծարծվում են հետեւյալ հիմնահարցերը՝ ո՞րն է Արցախի տեղն ու դերն առհասարակ համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մեջ, ի՞նչ գլոբալ առաքելություն է վերապահված այս երկրին ու նրա մարդկանց, ո՞րն է արցախցիների բազմադարյա ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր իմաստը:

Սյուժեում դրամատուրգիական առումով ներկայացված է նաեւ Արցախում առկա օտար մշակութային հուշարձանների մասին պատմություն, որոնք շատ խնամքով եւ մեծ հոգածությամբ պահվում են մինչեւ օրս:

Ներկայացված են Արցախի հասարակ քաղաքացիներն իրենց կենցաղով ու նախասիրություններով: Անդրադարձ կա նաեւ լեզվին՝ արցախի բարբառին: «Բոլոր դրվագները միահյուսված են, այնտեղ մի հոգեւորականի կերպար կա, որը կարծես ուղեկից լինի այդ ամբողջ ճամփորդության: Նկարահանումներին իր խորհուրդներով եւ ներկայությամբ օգնել է Արցախի թեմի Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Փորձել ենք ցույց տալ, թե ինչ հոգեւոր առաքելություն ունի Արցախը համաշխարհային քաղաքակրթական տարածքում»,- նկատեց Լեւոն Գալստյանը:

Լեւոն Գալստյանի մասնակցությամբ սա երկրորդ ֆիլմն է արցախյան թեմայով, առաջինը՝ Արամ Շահբազյանի 2007 թվականին նկարահանված «Մի վախեցիր»-ն է եղել: «Այն բոլորովին ուրիշ պատմություն էր «Միստիկ երկիր Առան»-ը ավելի շատ հուզական առումով է ներկայացված, ավելի խորհրդանշական ու ավելի պոետիկ լեզվով»,-ասաց սցենարի հեղինակը: Նա նաեւ նշեց, որ ֆիլմի սցենարը գրելիս օգտվել է մի քանի պատմական աղբյուրներից, մասնավորապես՝ պատմաբաններ Լեոյի, Բագրատ Ուլուբաբյանի աշխատություններից եւ բոլոր այն հեղինակների, որոնք անդրադարձել են Արցախի պատմությանը: Ընդհանուր աշխատանքները տեւել են մեկ տարի:

«Միստիկ երկիր Առան»-ի արցախյան պրեմիերան եղել է մեկ ամիս առաջ: Սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը ստացված է համարում արցախյան պրեմիերան ու ասում. «Կարծես թե ընդունեցին»:

Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ԱՀ  նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ֆիլմի հովանավոր՝ Արթուր Ջալալովը եւ այլ պետական այրեր:

Տպել
3210 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է