ՀԱՕԿ-ը ոչ մի իրավասություն չունի, ազգային հավաքականը ձեւավորվում է ՀՀ առաջնության արդյունքներով. Արթուր Գեւորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե հակամարտությունում նոր զարգացում կա: ՀԱՕԿ-ը պատրաստվում է մրցաշար անցկացնել («Կաշվե ձեռնոց»), դրա արդյունքների հիման վրա ձեւավորել հավաքական, որը 2020թ. գարնանը կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցումների: Նման իրավասություն, ըստ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի, ՀԱՕԿ-ը չունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ այդ իրավունքը պատկանում է միմիայն ՀԲՖ-ին:

«Ոչ մի իրավասություն չունեն, ազգային հավաքականը ձեւավորվում է ՀՀ առաջնության արդյունքներով, իսկ ՀՀ առաջնության անցկացման բացառիկ իրավունքն ունի միայն օրինական, միջազգային կառույցի (խմբ. ԱԻԲԱ) կողմից ճանաչված ֆեդերացիան, եւ մենք հատուկ դրա համար ֆինանսավորվում ենք պետությունից: Նրանց կողմից անցակցվող մրցաշարին դեմ չենք, մարդ են, մրցաշար է, անցկացնում են, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ ազգային հավաքական ձեւավորելու համար»,- ասաց նա:

Գեւորգյանը նաեւ ավելացրեց, որ ՄՕԿ-ն իրավասու չի լինի ընդունելու այդ թիմը, քանի որ ՀԱՕԿ-ն այն կազմավորելու իրավունքը չունի: Նման իրավիճակ ամռանը ստեղծվել էր Մինսկում կայացած Եվրոպական խաղերից առաջ, երբ ֆեդերացիան նույնպես ընդգծում էր, որ դրան կարող է մասնակցել բացառապես ՀԲՖ կազմած հավաքականը, սակայն ՀԱՕԿ-ն ամեն դեպքում կարողացավ իր ցանկացած կազմը տանել՝ ներառելով նաեւ մարզիկների, որոնք ՀԲՖ անդամ չեն: Գեւորգյանը խոստովանում է, որ հիմա էլ մտավախություն կա, որ նույնը կարող է կրկնվել, ու կարող են վարկանիշային մրցումներին գնալ նրանք, ովքեր ընտրվել են «Կաշվե ձեռնոց»-ի արդյունքներով:

«Միշտ էլ վտանգը կա, քանի որ, ցավոք, պետական ապարատն ուժեղանալու փոխարեն էլ ավելի թուլացավ, նման մասնավոր կառույցի վերածված ՀԱՕԿ-ներն սկսեցին ավելի լկտի գործել նոր կառավարության ժամանակ: Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է: Պետության մեջ ենք գործում, որտեղ մեր երաշխավորը պետք է լինի դատարանը, դատարանի վճիռը չեն կատարում, պետության մեջ ենք գործում, որտեղ կառավարությունը պետք է լինի հարցին ճիշտ լուծում տվողը, բայց ձեռնպահ է մնում չգիտես՝ ինչու, եւ թույլ է տալիս ինչ-որ հասարակական կառույցի կողմից ամբողջ օրն անօրինական գործունեություն»,- ասաց նա:

«Կաշվե ձեռնոց»-ը նախատեսված է անցկացնել այս տարի դեկտեմբերի 12-22-ը: Ըստ ՀԱՕԿ-ի՝ համակարգող խմբում ընդգրկվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ: Նախարարության մասնակցությունը Գեւորգյանը մեկնաբանում է այսպես.

«Նախարարին (խմբ. Արայիկ Հարությունյան) հարցրեք՝ կյանքում իր հեռախոսից ծանր բան վերցրած կա՞: Մարդը, որն ատում է առողջ ապրելակերպը, ինչպե՞ս կարող է ղեկավարել սպորտը, ինչպե՞ս կարելի է սպորտը միացնել, համընդհանուր ինչ-որ կառույց, նախարարություն սարքել: Այնպիսի տպավորություն է, որ ծաղրում ենք, բոլոր միջոցներով փորձում ենք փորձության ենթարկել եւ ծաղրել սպորտը ՀՀ-ում»,- ասաց նա:

Գեւորգյանը նաեւ խոսեց ՀԱՕԿ-ի եւս մեկ հայտարարության մասին: Կառույցն օրեր առաջ նշել էր, որ ՀԲՖ-ն Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան (CAS) բողոք է ներկայացրել ՀԱՕԿ-ի ասամբլեայի որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը), սակայն CAS-ը մերժել է բավարար հիմքեր չունենալու պատճառով: Այս հայտարարությունը, Գեւորգյանի խոսքով, սուտ է:

«ՀԱՕԿ-ը կրկին ստում է, ստոր ստում է: Դատը տեղի չի ունեցել, որովհետեւ ՀԱՕԿ-ը հրաժարվել է իր մասնաբաժին գումարը վճարել՝ 20 հազար ֆրանկը»,- ասաց նա:

Գեւորգյանը նաեւ ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իրեն ուղարկված CAS-ի նամակը, որում նրա ասվածը հաստատված է: CAS-ը նամակում նաեւ առաջարկում է, որ ՀՖԲ-ն վճարի ամբողջ գումարը:

ՀԲՖ – ՀԱՕԿ հակամարտությունը ձգվում է ավելի քան 1 տարի: Սկանդալն առաջացել է ՀԲՖ նախագահի ընտրություններից հետո: 2018-ի օգոստոսին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին՝ ասելով, որ ընտրությունները խախտումներով են եղել: Բողոքողները նոր ֆեդերացիա ստեղծեցին:

Տպել
18995 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել