Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը գովեստի խոսքեր չի խնայել ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի համար: Կիսապաշտպանը շարունակում է հայկական ֆուտբոլի գլխավոր թեմաներից մեկը մնալ անցած շաբաթվանից սկսված: Հանգստյան օրերին ռուսական լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ 21-ամյա խաղացողը «Փյունիկ»-ից տեղափոխվել է ռուսական «Սոչի»: Նշվում է, որ նա 3 տարվա պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի  1-ից եւ որ գործարքում նրա շանսերը ներկայացրել է Սելյուկը: Վերջինս ռուսական ԶԼՄ-ներին պատմել է տրանսֆերի մասին՝ հիշեցնելով, որ Վարդանյանը «Բարսելոնա»-ի սան է եղել:

«Վարդանյանն այսօր Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է: Ես 2 հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու փորձ արդեն ունեցել եմ՝ Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի: Հիմա զբաղվում եմ Էրիկի գործերով, որը ՀՀ հավաքականի խաղացող է, հանդես է գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: «Սոչի»-ի այն երկրպագուներին, որոնք չգիտեն, ասեմ, որ նա 11-16 տարեկանում խաղացել է «Բարսելոնա»-ի ակադեմիայում՝ ոչ թե մոսկովյան «ֆեյք» ակադեմիայում, այլ հենց ակումբում: Ֆուտբոլիստը, որը 5 տարի սովորել է «Բարսելոնա»-ում, ամենաքիչը լավ ֆուտբոլ խաղալ գիտի:

Գուցե որոշ «բազմոցային» փորձագետներ իրենց դժգոհությունը հայտնեն, բայց հավատացեք՝ Էրիկը 100%-ով շատ ավելի լավ ու որակյալ տեսք կունենա, քան ռուսական անձնագրով շատ ֆուտբոլիստներ եւ մեծ գումարներով ձեռք բերված լեգեոներներ: Նայեք եւ նախանձեք «Սոչի»-ին»,- ասել է նա:

Վարդանյանը խաղացել է «Բարսելոնա»-ի ակադեմիայում

Սելյուկը նաեւ նշել է, որ Վարդանյանն ունեցել է մի շարք այլ առաջարկներ: Հիշեցրել է «Լոկոմոտիվ»-ի ու «Ուրալի», ինչպես նաեւ Չեխիայից եղած հետաքրքրության մասին: Ընդգծել է, որ «Սոչի»-ն առանձնացել է. ամենալավ առաջարկն է արել, պարզ ու հստակ է ներկայացրել իր ցանկությունները: Նաեւ ասել է, որ «Սոչի»-ն Վարդանյանին ձեռք է բերել շատ ավելի քիչ գումարով, քան «Լոկոմոտիվ»-ն առաջարկում էր:

Չեխական «Յաբլոնեց»-ի հետաքրքրվածության վերաբերյալ խոսակցություններից հետո Վարդանյանը շատ մոտ էր «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստն ու ակումբը համաձայնության չէին եկել անձնական պայմանագրի հարցում, սակայն «Լոկոմոտիվ»-ի նախագահ Վասիլի Կիկնաձեն ասել էր, որ տրանսֆերը հետաձգվել է մինչեւ ձմեռ: Ավելի վաղ տեղեկություններ կային նաեւ, որ նրան իր շարքերում է ցանկանում տեսնել «Ռոստով»-ը:

«Լոկոմոտիվ»-ն այս պահին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 30 միավորով 3-րդն է: Նույնքան միավոր ունեցող ունեցող «Ռոստով»-ին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով, իսկ առաջատարը 33 միավորով «Զենիթ»-ն է: «Սոչի»-ն, որի կազմում հանդես է գալիս նաեւ ՀՀ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը եւ որտեղ աշխատում է նաեւ ՀՀ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 15 խաղում վաստակել է 13 միավոր:

Վարդանյանը 69 հանդիպում է անցկացրել «Փյունիկ»-ի կազմում: Դարձել է 13 գոլի ու գոլային 10 փոխանցման հեղինակ: ՀՀ ազգային հավաքականում մասնակցել է 3 խաղի, խփել է 1 գոլ:

Վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հայկական ֆուտբոլի քննարկումների գլխավոր թեմաներից էր: ՀՀ Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի 12-րդ տուրի «Արարատ»-ի դեմ խաղում ոչ մարզական պահվածքի համար կարմիր քարտ ստացավ, հետո էլ որակազրկվեց 6 ամսով: Հանգստյան օրերին ներողություն խնդրեց պահվածքի համար:

Տպել
2178 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին