Բոլոր բենզալցակայաններում էլ ժամանակ առ ժամանակ խախտումներ հայտնաբերվում են. Կոտոլյան

2019 թվականի մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով, սակայն վարորդները դեռեւս բողոքներ ունեն: «Հայկական ժամանակ»-ին ահազանգած վարորդը նշում էր, որ կիլոգրամով վաճառքը նույնպես խնդրահարույց է: «Մարզերում եւ Երեւանում նույն ծավալի գազ լցնելուց գրեթե 1000 դրամի գնային տարբերություն կա»,- հայտնեց քաղաքացին, հավելելով, որ նույն քանակի լցված գազով մի դեպքում չգիտես ինչու հնարավոր է շատ վարել, մյուս դեպքում՝ ոչ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ գնի հետ կապված բողոքներ իրենք ունեցել են. «Մի քանի տեղ գնացել եւ ստուգել ենք, քաշի մեջ խախտումներ չեն լինում: Եթե 10 կիլոգրամ պետք է լցնեն, ուրեմն 10 կգ նորմալ լցնում են: Բայց այսպիսի խնդիր հայտնաբերվեց. Էջմիածնի ճանապարհի ԱԳԼՃԿ-ներից մի քանիսում կան ֆիքսված թեյավճարներ: Օրինակ՝ մարդիկ գնում լցնում են 10 կգ գազ, կգ-ի գինը ենթադրենք գրված է 300 դրամ, բայց 3000 դրամի փոխարեն վճարում են 3500 դրամ: Ու այդ գազալցակայաններում ասում են՝ 500 դրամ էլ մեզ մոտ թեյավճար է: Ու ամենահետաքրքիրն այն է, որ ՀԴՄ-ով էլ ֆիքսված գրված է՝ թեյավճար 500 դրամ»:

Կոտոլյանը սակայն նշեց, որ այդ խնդիրն իրենց դաշտում չի. «Մենք նման խնդիրներով դիմում ենք Պետական եկամուտների կոմիտեին: Գնի հետ կապված բողոքներից մեկը դա է: Չնայած գինը մեր ոլորտը չի, սակայն, քանի որ մեզ հետաքրքիր է, երբ ինչ-որ խախտումներ ենք նկատում ուղղորդում ենք համապատասխան կառույցներին»:

Կոտոլյանը նշեց, որ տնտեսվարողներ կան, ովքեր մարզերում՝ գազի 1 կիլոգրամի դիմաց գանձում են 260 դրամ, իսկ որոշ տեղերում 310 դրամ է: «Այսինքն 50 դրամի տարբերություն կա: 20 կիլոգրամի մեջ 1000 դրամի տարբերություն այսպես, թե այնպես լինելու է: Այդ հարցով զրուցել ենք նաեւ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի հետ, սակայն նրանք էլ այդտեղ անելիք չունեն, ազատ շուկա է: Ցանկացած տնտեսվարող իր ուզած գինը դնում է, կարող է կիլոգրամի համար 2000 դրամ էլ դնել եւ ոչ ոք իրեն իրավասու չէ բան ասել: Տնտեսվարողն ասում է՝ ես իմ ծառայություններով, որակով այս գինն եմ դնում, եթե չեն ուզում թող գնան այլ տեղից լցնեն կոպիտ ասած»:

Հարցին՝ գազը կիլոգրամով լցնելուց խախտումներ չե՞ն լինում, կշեռքները նորմա՞լ են կշռում, Կոտոլյանը պատասխանեց. «Մինչեւ հիմա ինչքան ստուգում եղել է 10 կգ-ի մեջ 5 գրամի խախտում է եղել առավելագույնը՝ տարբեր տեղերում: Եղել է 5 գրամ ավելի, եղել է 2-3 գրամ պակաս, ինչն էլ թույլատրելի սխալի մեջ է մտնում: Դա կարող է անգամ մեր կշեռքից կամ բալոնի մաշվածությունից լինի: Փառք Աստծո կիլոգրամով վաճառքի ժամանակ խաբեություն դեռեւս չկա»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչը հնարավորություն է տալիս չափագիտական վերահսկողություն իրականացնել առանց զգուշացնելու: Օրենքը դեռեւս վերջնական ընդունված չէ եւ դեռեւս ստուգումներ անցկացնելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը կա:

Կոտոլյանը նշեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ առաջիկա նստաշրջանում. «Օրենքը վերջնական ընդունելուց հետո միանշանակ զգուշացում չի լինելու, այս պահին դա մեր ամենաթույլ կողմն է: Անտրամաբանական օրենք եմ համարում, որ զգուշացնում ես՝ գալու ես ստուգելու»:

Հարցին՝ 3 օր առաջ զգուշացնելու դեպքում գազալցակայանները չե՞ն կարող թերությունները վերացնել, որպեսզի չնկատեն ստուգողները, տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեց. «Գազալցակայանների բաշխիչ աշխատարակների մեխանիզմը շատ բարդ է, միջամտելը դժվար է՝ ի տարբերություն բենզալցակայանների»:

Անդրադառնալով հարցին, թե բենզալցակայաններում խախտումներ շա՞տ են հայտնաբերվել, Կոտոլյանը ասաց. «Այո՛, բենզալցակայաններում խախտումներ հայտնաբերվում են: «Ֆլեշ»-ում էլ է հայտնաբերվել խախտում, «Սիփիես»-ում էլ, բոլոր տեղերում էլ ժամանակ առ ժամանակ խախտումներ հայտնաբերվում են, թե՛ բենզինի որակի հետ կապված եւ թե չափման միջոցի խախտման հետ կապված: Այս տարվա ստուգումներում էապես նվազել է այդ խախտումների քանակը»:

Կոտոլյանի խոսքով՝ խախտումները հայտնաբերելուց հետո տեսչական մարմինը տուգանում է, կարգադրագիր եւ ժամկետ են տալիս, որ այդ խախտումը վերացվի. «Բայց հիմա օրենք ենք մշակում, որ եթե բենզալցակայանում որակական առումով խախտումներ լինեն, տեսչական մարմինը լիազորություն ունենա այդ բենզալցակայանի գործունեությունը կասեցնել, որպեսզի այդ մարդը չհասցնի թեկուզ էժան գնով իր մնացորդը վաճառել կողքի բենզալցակայանին»:

Հարցին՝ կասեցումը վերջնակա՞ն է լինելու, Կոտոլյանը պատասխանեց. «Ո՛չ, կասեցնում ենք, մինչեւ թերությունները վերացնեն: Կասեցումից հետո հետագա գործունեության հարցը պետք է ԱԺ-ի հետ քննարկենք: Օրինակ՝ այդ որակական առումով չհամապատասխանող բենզինը ի՞նչ պետք է անենք, պետք է առգրավե՞նք: Օրինակ՝ գնանք մի տեղ տեսնենք չի համապատասխանում բենզինի որակը եւ կասեցնենք վաճառքը, նրանք էլ ունենան 1 տոննա մնացորդ այդ պահին, ի՞նչ պետք է լինի այդ 1 տոննայի ճակատագիրը»:

Կոտոլյանը նշեց, որ բնույթով շատ կասկածամիտ մարդ է եւ ցանկացած վայրում ստուգում անցկացնելուց հետո, եթե անգամ խախտում չի լինում նա աչքաթող չի անում. «Հաջորդ տարվա մեր ստուգումների ծրագիրը 50 տոկոսով ավելի շատ ենք դրել, քան նախորդ տարիներին է եղել»:

Նրա խոսքով՝ ՀԴՄ կտրոններ չտպելու դեպքերով նույնպես ՊԵԿ-ին դիմումներ են վերահասցեավորում:

Տպել
4463 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել