Վանեցյանին մեղադրում են իրավասություն չունենալով՝ մարզիչ նշանակելու համար. չի բացառվում՝ դրվի նրա պաշտոնանկության հարցը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իրադարձություններ են զարգանում, որոնք կարող են կտրուկ փոփոխությունների պատճառ դառնալ: Նախագահ Արթուր Վանեցյանին մեղադրում են, որ առանց իրավասություն ունենալու ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել: Այն բանից հետո, ինչ ՀՖՖ-ն երեկ՝ նոյեմբերի 6-ին, հայտարարեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին, ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում նա գրեց, որ, ՀՖՖ հայտարարության համաձայն՝ ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն դա անելու իրավասությունը բացառապես գործկոմինն է։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ գործկոմի նիստ էլ չի եղել:

«Գործկոմի նիստ տեղի չի ունեցել, որով պետք է նշանակվեր հավաքականի գլխավոր մարզիչը: Հայտարարության բովանդակությունից ակնհայտ է, որ նշանակվել է գլխավոր մարզիչ: Եվ նաեւ կա ֆեդերացիայի նախագահի խոսքը, որը մեջբերված է: Բառացի ասել է, որ նախապատվություն եմ տվել, այսինքն՝ նախագահի խոսքերն են, եւ ակնհայտ է, որ մարզչի նշանակումը տեղի է ունեցել ֆեդերացիայի նախագահի կողմից, եւ այն, որ գործադիր կոմիտեի նիստ դեռ տեղի չի ունեցել, փաստ է»,- ասաց նա:

Առաքելյանն իր գրառմամբ ու դրա մեկնաբանություններում նշել էր նաեւ, որ կա նոր կանոնադրություն, որով մարզիչ նշանակելու լիազորությունը նախագահինն է, սակայն այդ նոր կանոնադրությունը դեռ ուժի մեջ չէ եւ գործում է նախորդը: Նա ընդգծեց, որ հարցը միմիայն իրավական բնույթ ունի, ֆուտբոլային չէ, այսինքն՝ մարզիչ նշանակելու հարցում պետք է կողմնորոշվեն մասնագետները, նշանակի գործկոմը: Առաքելյանը կարծում է, որ գործկոմը հնարավորինս շուտ նիստ կհրավիրի ու կնշանակի մարզչին՝ իրավական կողմն ապահովելու համար: Ընդ որում, ըստ նրա՝ գործկոմում Խաշմանյանի անձի հետ կապված խնդիր չկա:

«Իմ տպավորությունը գոնե այն է, որ գործկոմի անդամները որեւիցե մտահոգություն Աբրահամ Խաշմանյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասով չունեն»,- ասաց նա:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մասին Առաքելյանի գրառումը տարածել են նաեւ գործկոմի անդամներ, օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը: Հարցին՝ արդյոք վերջիններս, բացի սոցցանցերում բարձրաձայնելուց, այլ գործողություններ Վանեցյանի վերաբերյալ ձեռնարկելո՞ւ են, թե՞ ոչ, Առաքելյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի: Մեկ այլ հարցի, թե ինչ իրավասություն ունի գործկոմը, նա պատասխանեց, որ, ըստ կանոնադրության, ֆեդերացիայի նախագահին ու գործկոմին նշանակում եւ պաշտոնից ազատում է ժողովը, որի անդամները հիմնականում ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներն են՝ թվով 34, հետեւաբար իրավական տեսանկյունից նախագահի պաշտոնանկության իրավասությունը պատկանում է ժողովին, ոչ թե գործկոմին: Առաքելյանը նաեւ ավելացրեց, որ գործկոմն իրավունք ունի հրավիրելու արտահերթ ժողով՝ իր նախաձեռնած օրակարգով՝ որոշումները նույնպես վերապահելով ժողովին:

Հարցին՝ արդյոք հավանականություն տեսնում է, որ Վանեցյանի այս քայլից հետո կարող է արտահերթ ժողով լինել, նա պատասխանեց՝ ֆուտբոլային խնդիրներից խոսելով: Նշեց, որ վերջին շրջանում կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեպքեր: Ընդգծեց, որ խնդիրը միշտ էլ եղել է, եւ նոր ղեկավարությունը եթե անգամ պայքարել է դրա դեմ, ապա դա առնվազն արդյունք չի տվել: Բացի այդ՝ նրա խոսքով՝ նախկինում եղել են ֆինանսական չարաշահումներ, որոնք բացահայտվում են նոր, թեեւ, ըստ նրա, դա պետք է արվեր նախորդ 1 տարվա ընթացքում: Առաքելյանը մտահոգված է նաեւ նրանով, որ մարզադաշտերում վերջին շրջանում մեծ տարածում է գտել ոչ ֆուտբոլային պահվածքը՝ ինչպես ակումբների ղեկավարների, այնպես էլ ֆուտբոլիստների: Նշեց, որ մտահոգիչ է ոչ միայն այդ պահվածքը, այլեւ այդ պահվածքի վերաբերյալ բարձր մակարդակով արձագանքի բացակայությունը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս պայմաններում դրվի Վանեցյանի հետագա պաշտոնավարման հարցը, նա պատասխանեց. «Չեմ բացառում: Այս պահին չունեմ նման տեղեկություն: Արտահերթ նիստ հրավիրելու իրավասությունը պատկանում է կա՛մ գործադիր կոմիտեին, կա՛մ ժողովի անդամներին՝ համապատասխան քվորման առկայության պարագայում: Ամեն դեպքում, ես գործադիր կոմիտեի անդամների մոտ իմ նշած մտահոգությունները տեսնում եմ եւ վստահ եմ, որ նրանք այդ մտահոգությունները կբարձրացնեն լուծման մակարդակի»,- ասաց նա:

Մեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վանեցյանից։ Նա, սակայն, զանգերին չպատասխանեց։ ՀՖՖ ղեկավարությունը փոխվել է մոտ 1 տարի առաջ: 2018 թ. սեպտեմբերի 22-ի ժողովի ժամանակ նախագահ ընտրվեց Արթուր Վանեցյանը: Նույն ժողովում որոշվեց նաեւ գործկոմի կազմը:

Տպել
4050 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել