Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը

07/11/2019 schedule23:40

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում ունի «դիվանագիտական հաղթանակի» մասին:

Իրականում ապրիլյան պատերազմը հնարավոր եղավ հենց հայկական կողմի դիվանագիտական պարտության, ավելի ճիշտ՝ միմյանց հաջորդած մի քանի պարտությունների արդյունքում: Ընդ որում՝ իրադարձությունների շղթան շատ պարզ ու տեսանելի էր: Մինչ Սերժ Սարգսյանի կառավարությունն անշեղորեն «ասոցացվում էր» Եվրամիության հետ (ու բնականաբար՝ Ռուսաստանի կողմից թշնամական վերաբերմունքի արժանանում), Ադրբեջանն օգտվում էր բարենպաստ իրավիճակից ու Ռուսաստանից հսկայական ծավալներով ժամանակակից սպառազինություն ձեռք բերում, առանց որի ապրիլյան պատերազմը հազիվ թե հնարավոր լիներ սկսել: Իսկ մեր բանակը դեռեւս «80-ականների զենքերով» էր զինված (լուրջ զինատեսակներ ձեռք բերել հաջողվեց միայն ապրիլյան պատերազմից հետո): Ճիշտ է, Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին անդամակցելու «գիշերային որոշումը» կայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ, բայց «գնացքն արդեն մեկնել էր»՝ Ռուսաստանում Հայաստանն ընկալվում էր որպես անվստահելի գործընկեր, իսկ Արեւմուտքում՝ որպես «մի գիշերվա մեջ որոշում փոխող» եւ անհուսալիորեն Ռուսաստանից կախված միավոր: Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը: Սպառազինությունը ձեռք էր բերվել, «արտաքին խաղացողների» համաձայնությունը կամ առնվազն լոյալությունը՝ նույնպես (ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքն այդպես էլ միանշանակորեն չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան): Ճիշտ է, հայկական զինված ուժերը մեծ ճիգերի գնով կարողացան կայունացնել վիճակն ու նվազագույն կորուստներով դուրս գալ վիճակից, բայց դրանից մեր դիվանագիտական պարտությունները հաղթանակներ չեն դառնում:

Բայց ՀՀԿ փոխնախագահն ուրիշ բան էլ է ասում՝ «եթե ուզում էիք ապրիլյան պատերազմ չլիներ, զիջեիք բանակցային գործընթացում, համաձայնվեիք ադրբեջանցիների հետ, եւ պատերազմ չէր լինի»: Սա արդեն խոսում է այն մասին, որ նախկին իշխանությունները, փաստորեն, խեղաթյուրված պատկերացումներ ունեն դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության առաքելության վերաբերյալ ընդհանրապես: Որովհետեւ, ըստ նրանց՝ ստացվում է, որ մեր արտաքին քաղաքական (դիվանագիտական) հաջողությունների միակ տրամաբանական արդյունքը պատերազմի վերսկսումն է, ու եթե չենք ուզում պատերազմ՝ ուրեմն պիտի դիվանագիտական պարտություններ ունենանք: Կներեք, բայց այդ դեպքում դիվանագիտություն ընդհանրապես պետք չէ. կարելի է բանակցությունների սեղանի շուրջ պարզապես «պասլատ անել» բոլորին, եւ «հաղթական արդյունքը» (պատերազմը) երաշխավորված է:

Իրականում արտաքին քաղաքականության նպատակը հենց նոր պատերազմը կանխելն է, եւ եթե հաջողվում է հասնել այդ նպատակին՝ ուրեմն դիվանագիտության ճակատում հաղթել ենք: Իսկ պատերազմը կանխելու ճանապարհը հայտնի է: Պետք է ոչ թե անընդունելի զիջումներ անել հակառակորդին, այլ հասնել նրան, որ նախ՝ հակառակորդը չկարողանա ռազմական գերակշռություն ստանալ մեր նկատմամբ, եւ երկրորդ՝ համաշխարհային ուժային կենտրոններից նոր պատերազմ սկսելու «դաբրո» չստանա: Միայն համոզվելով, որ խնդրի ուժային լուծումն անհնար է, հակառակորդը կառուցողական բանակցություններ կսկսի:

Հենց սա էր, որ չհաջողվեց Հայաստանի նախկին իշխանություններին, ու հենց այս պատճառով էլ հնարավոր դարձավ ապրիլյան պատերազմը: Իսկ դա որպես դիվանագիտական հաղթանակ (կամ հակառակորդի դիվանագիտական պարտություն) ներկայացնելը, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չէ:

Տպել
2348 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)