Ես արդարացված եմ. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել  է, որ  ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվել է՝  հանցակազմի բացակայության հիմքով:

  «Ես արդարացված եմ:  Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի և մեկ պարգևավճարի «հանճարեղ» գործով:

Պաշտոնս թողնելուց հետո նորանշանակ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը «անհայտ» մոտիվացիայով անմիջապես սկսել էր ուսումնասիրել ֆինանսական փաստաթղթերը, բացահայտել իր կարծիքով «լրջագույն խախտումներ» (սրանք, էլի...), զեկուցագիր ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին, որից հետո գործին ընթացք էր տրվել, և փաստաթղթերը հանձնվել էին իրավապահ մարմիններին: Ինչ ասես... Այժմ հերթն ատենախոսությանս շուրջ ձևավորված կրկեսինն է, որի կեղծ և ապօրինի բեմականացումները ևս շուտով կապացուցվեն, թեև անգամ առանց ապացույցի ամեն ինչ արդեն պարզ է:

Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց  նաև վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս: Այսուհետ գումարից չեմ հրաժարվելու և այն ամբողջությամբ ուղղելու եմ մի քանի ուսանողի վարձավճարի մասնակի փոխհատուցմանը:

 Հ.Գ. Սա այն դեպքը չէ, որ իմ արդարացմամբ գործն ավարտվում է: Ինձ «ընկեր» անվանող հեղինակները և գործում ներգրավված անձինք դեռ պետք է բացատրություն տան, թե ինչ իրավունքով և նպատակներով էր այն ստեղծագործվել»:

 Հիշեցնենք, որ ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունների վերաբերյալ։

 Ըստ այդ պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը հրաման էր ստորագրել, իր մտերիմներին՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված՝  վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին, ամռանը ամենամյա վճարովի արձակուրդ տրամդրելու մասին:  Նրանց վճարվել էր ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար:

 Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, նախքան 2018-2019  ուսումնական տարվա ավարտը, բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգևատրել էր 350․000 դրամով՝  հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ:

 Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ ։

Տպել
2615 դիտում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ